Շիրակի մարզպետի եղբոր վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. Արման Բաղդասարյանը դժգոհ է ոստիկանության մոտեցումից

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ իրեն բերման ենթարկելուն ու գրել․

«Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մի առանցքային դրվագ է պակասում, որ ինձ բերման ենթարկելու կասկածները ՉԵՆ ՀԱՍՏԱՏՎԵԼ, այլ կերպ ասած՝ ԱՆՀԻՄՆ են եղել։ Իսկ թե որտեղից են ծագել կասկածները, ովքեր են դրա հետեւում, հաջորդիվ»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բաղդասարյանն ասաց՝ ցավոք, ոստիկանությունը իր նկատմամբ որդեգրած գործելաոճը չի փոխել և շարունակում է վարկաբեկել իր հեղինակությունը. «Ունենալով այլ գործիքակազմ, երեկ ոստիկանությունը որոշեց կիրառել բարի համբավին ու դիրքին ամենաշատ վնասող տարբերակը, ինչը շարունակում է նաև այսօր։ ԶԼՄ-ներին տրամադրված պարզաբանման մեջ կարող էր նշել, որ Արման Բաղդասարյանն ազատ է արձակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ կասկածը չհաստատվելու հիմքով։ Հենց այդ տողը մոռանում են նշել, այնինչ հենց այդ հիմքով են ինձ բաց թողել»:

Այլ հարցերի Արման Բաղդասարյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ առաջիկայում մտադրություն ունի ասուլիսի ձևաչափով անդրադառնալ բոլորին հետաքրքրող հարցերին։

Ավելի վաղ գրել էինք, որ Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը, որը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարազատ եղբայրն է, երեկ բերման է ենթարկվել ոստիկանության «Կումայրու» բաժին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել էին, որ Բաղդասարյանը կասկածվել է ապօրինի զենք կրելու համար՝ հավելելով, որ կազմվել են համապատասխան փաստաթղթեր:

Բաղդասարյանին բերման ենթարկելուն անդրադարձել էր նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ գրելով. «Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանին Գյումրու ոստիկաններն այսօր փողոցում բռնել, գետնին պառկեցրել, ձեռնաշղթաներ հագցրել, բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել: Մանրամասները ավելի ուշ կլինեն: 02-ով չեք տեսնի, չսպասեք»:

Բարսեղյանը հիշեցրել է, որ Արման Բաղդասարյանն աչքի է ընկել ավագանու կազմում ակտիվ գործունեությամբ. «Քրեական կենսագրություն չունի, քրեական կապեր չունի, ռազբիրատի կոշիկներ նույնպես չունի, Կինո Երևանի մայլում չի ապրում»:

Վերջինս նաև գրել է. «Այս միջադեպը հավակնում է շատ ջուր քաշել (էն լճակիս պատմությունը հիշո՞ւմ եք, էդ կարգի): Ոստիկանությունը բարեփոխվել է, առաջ հենց այնպես էին մարդկանց բռնում, հիմա նայում են՝ ով կա, որ հեռուստաընկերության համասեփականատեր է, կամ մարզպետի եղբայր, նրանց են բռնում: Երևի, որ ասեն, տեսեք՝ պետք լինի՝ վարչապետին էլ կբռնենք, եթե Մոսկվայից հրաման լինի: Առաջ ասում էին՝ դե տուն ենք պահում, հիմա էլ... ասում են՝ դե տուն ենք պահում, երևի տներն են փոխվել, ոչ թե իրենք: Չէ, իրականում նույն տներն են, միլիցիք են փոխվել, ահելները գնում են, ջահելները գալիս են՝ ավանդույթները շարունակելու....»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19693 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի