Երևան
12 °C
Իրավաբան, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ Ալիևը փակուղում է հայտնվել հայկական դիվանագիտության վերջին ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ: Ըստ նրա՝ վերջին մի քանի ամիսները նոր էջ են բացել հայ-ադրբեջանական հարաբերությունների և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների պատմության մեջ:
«Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը Արտաշես Խալաթյանի հետ՝ ստորև.
- Պարոն Խալաթյան, հայտնի է, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանալու, որի մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Պատճառը, ըստ նրա, այն է, որ հայկական կողմը համաձայնել է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա. ինչո՞ւ է Ալիևը ոչ ուղիղ կերպով խուսափում այդ հանդիպումից:
- Հայկական դիվանագիտությունը հարաբերությունների կարգավորման և բանակացությունների համար նոր էջ է բացել, որի հիմքում հստակ իրավական սկզբունքներ ու կողմնորոշումներ են, այլ ոչ թե քաղաքական սակարկումներ կամ չոր շահերի հաշվարկ, իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանն այլևս զրկվել է իր համար այս տարիների ընթացքում ամենակարևոր դեպքերից մեկից՝ քաղաքական, ռազմական ճնշումներից և դրանց միջոցով՝ Հայաստանից ինչ-որ բան պոկելու քաղաքական գործիքից: Այս ամենն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նկատմամբ բացարձակ քամահրանք է, որը որոշակի հակակրություն է ստեղծել միջազգային կանոնների վրա հիմնված՝ միջազգային իրավակարգի ջատագով Արևմուտքի հետ, ինչը նաև բարենպաստ պայմաններ է ստեղծում հայկական կողմի համար, որպեսզի ՀՀ-ն լինի ավելի ընկալելի Արևմուտքի համար և, ըստ երևույթին, օգտագործի Ադրբեջանի ղեկավարության ոչ խոհեմ գործունեությունը հօգուտ Հայաստանի:
Տվյալ պարագայում Իլհամ Ալիևը հասկանում է, որ ստեղծված իրավիճակում Ֆրանսիան ընդունել է Սենատի մակարդակով հայանպաստ և Ադրբեջանի դեմ կոնկրետ գործողություններ նախատեսող բանաձև: Նաև հասկանում է, որ բանաձևից հետո Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցությունների գնալը, փաստացի, նշանակում է Ադրբեջանի հռչակած առավելապաշտական քաղաքականությունից նահանջ, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար, հատկապես, եթե հաշվի ենք առնում թուրքական և ռուսական գործոնները, որոնք մեծ ազդեցություն ունեն Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա և, իհարկե, դրա հետ փոխկապակցված ներքաղաքական գործոնները:
Ալիևի այս տարիների բռնապետական վարչակարգն Ադրբեջանում ունեցել է լեգիտիմության մեկ աղբյուր՝ արմենիահոբիան և Հայաստանին ամեն գնով ծնկի բերելու՝ Ադրբեջանի նախագահի հռչակած ռազմավարությունը: Եթե Ալիևը սկսի նահանջել իր այս արտաքին քաղաքական հիմնական սկզբունքից, կթուլացնին իշխանությունը երկրի ներսում, որն էլ Ալիևի համար հղի է բազում լրջագույն վտանգներով, ընդհուպ մինչև կենսական նշանակության՝ իր և իր ընտանիքի համար:
- Ալիևը նաև ասում է, որ Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել երևակայական «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ իր պահանջը. ի՞նչ է սա նշանակում է, ի՞նչ է ակնարկում Ադրբեջանի նախագահը:
- Սա իմ նշած գնահատականի ապացույցն է կամ հիմնավորումը: Ալիևը, ըստ էության, փակուղում է հայտնվել, քանի որ միջազգային իրավական դաշտում Ադրբեջանը տանուլ է տալիս: Նրա տարիների ռազմավարությունը հիմված է եղել բացառապես քաղաքական առևտրի և ճնշման տակտիկայի վրա Հայաստանի դեմ: Ալիևի ներկայիս հայտարարությունները ցույց են տալիս, որ վերջինս չունի այլ տարբերակ, քան շարունակել ապավինել ուժի կիրառման սպառնալիքի իր ավանդական հռետորաբանությանն ու հնարավոր նպատակադրումներին: Սա նշանակում է, որ Ադրբեջանը, փաստացի, գնում է էսկալացիայի ճանապարհով և վիժեցնում այն բանակցային գործընթացը, որը վարվում է Արևմուտքի և ռուսական ձևաչափով:
Ստացվում է, որ Ադրբեջանը դեմ է գնում հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունների հոգուն և նաև բրուսելյան, վաշինգտոնյան պայմանավորվածություններին, այսինքն՝ իրեն դնում է լեգիտիմ բանակցային ձևաչափից դուրս: Սրան հաջորդող քայլը կարող է լինել պատերազմական էսկալացիան, որն Ադրբեջանի համար շատ լուրջ գին է ունենալու, հատկապես, երբ և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի դեմ միջազգային հանրությունն ունի որոշակի անհանդուրժողականություն, որն ավելի ու ավելի է սրվում անբռնազբոս պահվածքի պատճառով: Չեմ կարծում, որ այս երկու երկրները՝ Ալիևի հիմնական հովանավորները, այդքան քաղաքական, ռազմական, դիվանագիտական ռեսուրս կունենան՝ ապահովագրելու նրան հերթական ռազմական արկածախնդրության պարագայում խիստ անբարենպաստ հետևանքներից:
- Դատելով Ալիևի հայտարարություններից՝ կարո՞ղ ենք կարծել, որ նա լրջագույն հովանավորություն ունի ՌԴ-ից, դիցուք, երբ ասում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը քննարկել են ռուս պաշտոնյաների հետ վերջին զրույցի ժամանակ։
- Ինչպես ասում են, գնդակը Ռուսաստանի դաշտում է, ռուսական պաշտոնական շրջանակները պետք է կա՛մ հերքեն Ալիևի այս հայտարարությունը՝ ի ցույց դնելով այն, որ նա ստում կամ նենգափոխում է ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքները, կա՛մ հակառակ պարագայում ստացվում է, որ, այո՛, Ռուսաստանը փաստացի խաղում է արդեն բաց քարտերով, և Ալիևը ճիշտ է: Բոլոր դեպքերում Ռուսաստանի առաջիկա արձագանքը կամ դրա բացակայությունը կվկայեն, թե այս տարբերակներից որն է ճիշտ: Հետևաբար, ՀՀ ղեկավարությունն ու հանրությունը կանեն համապատասխան և համարժեք իրավիճակին հետևություններ:
- Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարում է, որ Իրանը նույնպես չի խոչընդոտի «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկմանը: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ ուղերձ է պարունակում:
- Կարծում եմ՝ Ալիևի այս խոսքերն ուղղված են Իրանին, և այն հայտարարությունները, որ իրենք չեն վախենում Իրանից և համարժեք պատասխան կտան նրան, ավելի շատ մատնում է Ալիևի մտահոգությունները Իրանի կոշտ դիրքորոշման մասով: Եվ այստեղ առկա հիմնական խոչընդոտը, որը նրան արկածախնդրությունից հետ է պահում, Ֆրանսիայի հստակ դիրքորոշումն է՝ դիվանագիտական և միջազգային իրավունքի դաշտում Ալիևին դատապարտելու և նրան հնարավոր էսկալացիայից հետ պահելու առումով: Մյուսը՝ Իրանի կոշտ դիրքորոշումը՝ Սյունիքի մասով, որը չի բացառում նաև ռազմական միջամտությունը:
Վերջերս Հայաստանում Իրանի դեսպանը ևս մեկ անգամ հստակ նշեց, որ Սյունիքի դեմ որևէ երրորդ երկրի ոտնձգություն կամ նկրտում Իրանի համար անընդունելի է և կոշտ պատասխան կստանա: Չմոռանանք նաև Իրանի հոգևոր առաջնորդի հայտնած դիրքորոշման մասին, երբ առերես հանդիպել էր Պուտինին և Էրդողանին, ըստ որի՝ որևէ աշխարհաքաղական փոփոխություններ սահմաններին Իրանի համար կարմիր գիծ է և անընդունելի:
- Ինչպես նկատում ենք, ադրբեջանական կողմը շարունակում է նաև լարված իրավիճակ պահել թե՛ սահմանին, թե՛ մեդիահարթակում: Դուք նշեցիք, որ չի բացառվում ռազմական էսկալացիայի սրումը, սա կարո՞ղ ենք համարել դրա նախերգանքը:
- Սա Ալիևի ագրեսիվ քաղաքականության մի մասն է և դրսևորումը, որը ենթադրում է տեղեկատվական պատերազմի վարում՝ զուգորդված նաև սահմանային միջադեպերով: Սա հայտնի տակտիկա է, որը պատերազմական քաղաքականության բաղկացուցիչ մասերից է, այսինքն՝ վախեցնել, պառակտել թշնամի երկրի հասարակությանը և ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել, որի շնորհիվ ձևավորվում է անպաշտպանության զգացում: Այս պարագայում մենք պետք է տոկուն լինենք և չտրվենք սադրանքներին: Սույն իրավիճակում մեծ անելիք ունի նաև քաղաքական դաշտի ոչ իշխանական հատվածը՝ հնարավորինս զերծ մնալ ներքաղաքական կոնյուկտուրային կամ այլ հաշվարկներով՝ քաղաքական դաշտը մասնատելու փորձերից և գոնե մեկ հարցում համախոհ լինել. դա Հայաստանի սահմանների անվտանգությունն է և Հայաստանի ինքնիշխանությունը:
Մեր ակտիվ հակազդեցությունից է կախված՝ արդյոք Ալիևը կգնա՞ դիվանագիտական կամ ռազմական արկածախնդրության, թե՞ ոչ: Համալիր աշխատանքներ պետք է տանենք, որպեսզի կարողանանք ավելի մեծ արդյունքներ գրանցել և թույլ չտալ, որ իրավիճակը շրջվի մեր դեմ:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT