ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026-ի երիտասարդական մայրաքաղաք

25/11/2022 schedule22:10

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով հերթական նիստին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  հիբրիդային ձևաչափով նիստին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից:

«Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում խոսել է 2021-2022 թվականներին Հայաստանում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին՝ շեշտադրելով, որ դրանք համահունչ են ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի ծրագրերին: Նա նաև անդրադարձել է երիտասարդների կարողությունների զարգացմանը, նորարարության խթանմանը, կամավորության զարգացմանն ուղղված ծրագրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։   

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՊՀ անդամ պետությունների «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական նախագծի միջազգային փուլի միջոցառումներին Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքները՝ նշելով նաև նախագծի ազգային փուլի ընթացակարգի մանրամասները:

«2021 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին ներկայացվել էր ավելի քան 135 հայտ՝ 20 անվանակարգերում, որոնցից 5-ը հաղթող է ճանաչվել։ Այս տարի 5 անվանակարգերում ներկայացվել է 53 հայտ, արդեն ընտրվել են 5 լավագույն գաղափարները։ Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 28-ին»,- ասել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ 2021 և 2022 թվականների լավագույն հայտերը Հայաստանի կողմից կուղարկվեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» եզրափակիչ փուլին։

Նշվում է, որ նիստի օրակարգային հարցերի թվում քննարկվել են 2024, 2025, 2026 թթ. «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի» կարգավիճակ ստանալուն հավակնորդ քաղաքների տարբերակները: 2026 թվականի «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի» կարգավիճակի համար Արթուր Մարտիրոսյանի առաջարկով ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում որոշվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի թեկնածությունը ներկայացնել ԱՊՀ գործադիր կոմիտեին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատելու համար։

«Հարուստ պատմամշակութային ժառանգության, համապատասխան ենթակառուցվածքների առկայության կողքին ներկայացվող հիմնավորումների շարքում շեշտադրվել է, որ Կապանում՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, 2021 թվականի հոկտեմբերին անցկացվել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը: Սյունիքի մարզկենտրոնում է անցկացվել նաև նույն թվականի «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական նախագծի միջազգային փուլը, որի մասնակիցները տպավորված էին մեկնել Կապանից»,- մանրամասնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Ինչ վերաբերում է 2023-2024 թվականների գործողությունների ծրագրին, ապա, ըստ փոխնախարարի` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին նախատեսվում է ԱՊՀ գործընկեր երկրների երիտասարդության մասնակցությունը հիբրիդային ձևաչափով:

Նա նաև նշել է, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է 1 ոսկե և 3 արծաթե մեդալ։

Նախարարության տեղեկացմամբ՝ նիստի ընթացքում ներկայացվել են ընթացիկ տարիներին ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի գործունեության ու երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը: Անդրադարձ է եղել համատեղ նախատեսվող միջոցառումներին, որոնք ուղղված կլինեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, մարզային երիտասարդության ակտիվությունը բարձրացնելու աշխատանքներին և մի շարք այլ հարցերի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1239 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս