Երևան
12 °C
Գյումրու ավագանին այսօր հրավիրած արտահերթ նիստում մեկ անգամ ևս քննարկեց Ամանորի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ծախսերը։
Նշենք, որ նախորդ նիստում օրակարգային այս հարցը հավանության չէր արժանացել, որոշվել էր ստեղծել հանձնաժողով, որի կազմում կլինեն ավագանու բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ, և այդ կազմով քննարկել հատկացվող գումարն ու քաղաքին մատուցվող ծառայությունները։
Ավագանու տարբեր խմբակցությունների ներկայացուցիչները դեմ քվեարկելը բացատրել էին տարիներ շարունակ այդ նպատակով հատկացվող գումարի անփոփոխ մնալով և միջոցառումների նույն բովանդակությամբ։
«Աշխարհում ամեն ինչ փոխվում է, Գյումրիում Ամանորի համար նախատեսված պարկերը մնում են նույնը»,- նախորդ նիստում նկատել էր ավագանու անդամ Արման Բաղդասարյանն ու նշել, որ, օրինակ, լույսերի վառման միջոցառման ձայնային և լուսային տեխնիկայի վարձակալության գումարի փոխարեն երեխաներին ավելի ներկայանալի պարկեր կարելի է նվիրել։
Համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանն էլ այսօրվա արտահերթ նիստում ասաց, որ հաշվի են առել նախորդ նիստի քննարկումներն ու համայնքի բյուջեի խնայված միջոցների հաշվին նոր ծախսային նախագիծ են ներկայացրել։
«Ավելացվել է երեխաներին տրվող պարկերի արժեքը։ Որոշեցինք, որ ավագանու դիտողությունը ճիշտ էր, և կարող ենք մի քիչ թանկարժեք պարկեր նվիրել երեխաներին։ Մենք պարկերի համար կհատկացնենք 4 մլն դրամ»,- վստահեցրեց Ջիլավյանը։
Ամանորին իրականացվելիք այլ ծախսեր ևս վերանայվել են։ Նախկին 10 միլիոն 150 հազար դրամի փոխարեն համայնքի բյուջեից Ամանորին տրամադրվելիք գումարը դարձել է 12 մլն 100 հազար դրամ։
6 մլն 300 հազար դրամը ծախսվելու է դեկորների և քաղաքի զարդարանքի համար։ 600 հազար դրամ նախատեսվում է տրամադրել հյուրասիրությանը, 250 հազար դրամ էլ՝ Ձմեռ պապի ծառայության համար։ «Ձմեռ պապիկը գնալու է մանկապարտեզներ, մեր երեխաներին ու բոլորին շնորհավորելու, ուրախացնելու է»,- ասաց Ջիլավյանը։
Քաղաքի գլխավոր տոնածառի մոնտաժման, ապամոնտաժման, զարդարելու, լուսավորելու համար հատկացվել է 7 մլն 250 հազար դրամ։ Նախորդ նախագծում այս գումարի չափը 4 մլն 800 հազար դրամ էր։
Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը խորհուրդ տվեց այդ դեկորներն ու լույսերը տոներից հետո տոնածառից զգույշ ու խնամքով իջեցնել, հավաքվել և պահել այնպիսի վայրում, որ ամեն տարի 7 մլն դրամի հասնող ծախս չպահանջվի։
Դիտարկմանը համայնքապետ Վարդգես Սամսոնյանը համաձայնեց. ավագանին նոր նախագծին տվեց համաձայնություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT