Աննա Հակոբյանն այցելել է Արարատի մարզ (լուսանկարներ)

Նոյեմբերի 29-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Արարատի մարզ: Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։

Առաջին կանգառը Պարույր Սևակի տուն-թանգարանն է եղել, որտեղ նրան դիմավորել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևանյանը, փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը և թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը:

նկարներ-1-1.jpg (363 KB)նկարներ-6.jpg (201 KB)նկարներ-8.jpg (313 KB)

Թանգարանի տնօրենը, ով նաև Պարույր Սևակի թոռն է, ներկայացրել է տան, այգու պատմությունը, նշել, որ տան մտահղացումը եղել է հենց Սևակինը: Սևակ Ղազարյանը վարչապետի տիկնոջը նաև գրողի կյանքից է դրվագներ ներկայացրել, ապա ուղեկցել բուն թանգարանի շենք: Թանգարանում պահվում է Հայաստանի ամենահին թվագրված խաչքարը, որը գտնվել է գյուղի հարակից տարածքում:

Վարչապետի տիկինը հետաքրքրությամբ լսել է Զանգակատուն գյուղի, Սևակի կյանքի, անցած ճանապարհի պատմությունը, ապա գրություն թողել հուշամատյանում, ծաղիկներ խոնարհել մեծ բանաստեծի ու նրա ծնողների շիրիմներին:

նկարներ-2-1.jpg (368 KB)

Մարզում հաջորդ այցելությունը Սուրբ Կարապետ վանքն է եղել, որտեղ Աննա Հակոբյանին դիմավորել է վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը:

Վարդապետը Աննա Հակոբյանին է ներկայացրել 14-րդ դարում Օրբելյան իշխանների կեղմից կառուցված վանքի պատմությունը: Վանքը բաղկացած է եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից, միբանության բնակելի շենքերից ու գերեզմանոցից:

նկարներ-10.jpg (199 KB)նկարներ-11.jpg (259 KB)

Վարդապետը Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ հաջորդ տարի բարեգործի աջակցությամբ վանքի տարածքում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն:

Մոմավառությունից հետո վարչապետի տիկինը վանքի տարածքում ծառ է տնկել:

նկարներ.jpg (278 KB)

Հաջորդ կանգառը Գոռավանն է եղել, ուր Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Գալստյանների բազմազավակ ընտանիքին: Ալլա Գալստյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը ծանոթացել է ընտանիքի կացության պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով:

նկարներ-14.jpg (291 KB)նկարներ-16.jpg (250 KB)

Ապա Վեդիում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է մշակույթի տուն, որտեղ նրան դիմավորել են համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մշակույթի տան տնօրեն Տաթևիկ Եղիազարյանը և փոխտնօրեն Արամ Ավետիսյանը:

Մշակույթի շենքը 2013-ին է կառուցվել: Դահլիճում պարբերաբար ներկայացումներ են կազմակերպվում, հաճախ նաև անվճար, Աննա Հակոբյանին են ներկայացրել համայնքապետն ու մշակույթի տան տնօրենը:

նկարներ-17.jpg (224 KB)նկարներ-18.jpg (201 KB)

Մշակույթի տանն այս պահին 3 խմբակ է գործում՝ երգի, պարի ու դերասանության, նպատակ ունեն հաջորդ տարի ավելացնել նաև նկարչության խմբակ: Վարչապետի տիկինը հետևել է դերասանական ու երգի խբերի դասապրոցեսին:

Աննա Հակոբյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը, հորդորել աշխատանքը ճիշտ կազմակերպել և ամեն կերպ հանրությանը մոտեցնել մշակույթին:

նկարներ-21.jpg (164 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1926 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ