Երևան
12 °C
«ՍԻԼ գրուպի» համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի հետ տեղի ունեցած պատմությունը բացահայտում է այն ալգորիթմը, որի կիրառմամբ Հայաստանում մարդիկ դառնում են օլիգարխ: Օլիգարխը սովորական գործարարից տարբերվում է նրանով, որ միլիոններ է վաստակում ոչ թե սեփական գործարար ընդունակությունների իրացման, այլ անհավասար մրցակցության, իշխանական հովանավորության շնորհիվ: Եւ այս պայմաններում, բնականաբար, բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով պայքարում է իշխանության վերարտադրության համար, որովհետեւ իշխանափոխությունը նրա համար նշանակում է հովանավորության եւ ուրեմն նաեւ ունեցվածքի կորուստ, որովհետեւ` կրկնում եմ, նա միլիոնատեր դարձել է ոչ թե սեփական օբյեկտիվ ընդունակությունների իրացման, այլ իշխանական հովանավորության շնորհիվ: Ահա, տեսական այս պատմությունը գործնականում երեւակվեց «Բջնի» գործարանի հետ կապված զարգացումներում: «Բջնի» գործարանը, որը Սուքիասյանների գործադրած տիտանական ջանքերի շնորհիվ դարձել էր Հայաստանի կարեւորագույն բրենդներից եւ ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը, ըստ էության վարչական որոշմամբ նվիրաբերվեց ԱԺ գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Թվում էր` գործն ավարտված է, եւ Հայրապետյանին այլ բան չի մնում, քան կայացած բրենդը, կայացած բիզնեսը աշխատեցնել եւ բազմապատկել իր միլիոնները: Բայց «Բջնիի» շուրջ տեղի ունեցած պատմությունը, Սուքիասյանների ընտանիքի բարի համբավը պրոբլեմ պիտի դառնան «Բջնիի» նոր «տիրոջ» համար, որովհետեւ շատ մեծ է հավանականությունը, որ սպառողը, ի նշան բողոքի, հրաժարվի Ռուբեն Հայրապետյանի «Բջնիից», «Նոյից», եթե նույնիսկ այդ ջրերը ունենան նախկին որակական հատկանիշները: Համենայնդեպս, վերջին մեկ տարվա ընթացքում այդ միտումը հստակ նկատվեց, որովհետեւ մարդիկ զանգվածաբար հրաժարվում էին «Բջնիից» եւ դառնում Սուքիասյանների կողմից արտադրվող նոր հանքային եւ ոչ գազավորված «Սիլ» ջրերի սպառող: Հասկանալով, որ իր իմիջը եւ գործարար ընդունակությունները թույլ չեն տալու դիմանալ «Սիլ»-ի մրցակցությանը, Ռուբեն Հայրապետյանը Սերժ Սարգսյանի առաջ խնդիր է դնում` չբավարարվել «Բջնին» Սուքիասյաններից խլելով, այլ նրանց ընդհանրապես արգելել հանքային եւ ոչ գազավորված ջրերի արտադրությամբ զբաղվել: Այս պատճառով էլ, ահա, իշխանությունները արդեն մի քանի ամիս ջանք ու եռանդ չեն խնայում «ՍԻԼ» ջրերի արտադրությամբ զբաղվող «Բյուրեղ» ընկերությունը Սուքիասյանների ձեռքից խլելու գործում: Սա արվում է նրա համար, որպեսզի իշխանական օլիգարխը` տվյալ դեպքում Ռուբեն Հայրապետյանը, որն արդեն իշխանության ապօրինի որոշման արդյունքում տիրացել է ուրիշի գույքին, ուրիշի ստեղծած բրենդին եւ կայացած բիզնես-ցանցին, նույնիսկ նորաստեղծ մի ընկերության հետ մրցակցություն վարելու կարիք չունենա: Որովհետեւ եթե Խաչատուր Սուքիասյանը եւ Ռուբեն Հայրապետյանը հավասար պայմաններում լինեն, Հայրապետյանի «Բջնին» մեկուկես տարում կսնանկանա, իսկ Խաչատուր Սուքիասյանի «ՍԻԼ» անունով ջուրը հայկական շուկայում կստանա դոմինանտ կարգավիճակ եւ դուրս կգա միջազգային շուկա: Սրանում է այս ողջ պատմության իմաստն ու գաղտնիքը: Եւ կոնկրետ այս իրավիճակը ցույց է տալիս այն հողը, հենարանը, որի վրա հենված է օլիգարխիան: Հենց այս համակարգն է, որ կոչվում է օլիգոպոլիա: Այս համակարգն է պատճառը, որ Հայաստան շաքարավազ միայն մեկ հոգի է ներմուծում, որ ՊՆ-ն կարտոֆիլ միայն մեկ հոգուց է գնում, բենզինի ներմուծումը դրված է կոնկրետ անձանց վրա: Նրանցից բացի ոչ ոք Հայաստան շաքարավազ ներմուծել չի կարող, բենզին եւ դիզվառելիք ներմուծել չի կարող, ՊՆ-ին կարտոֆիլ վաճառել չի կարող, որովհետեւ եթե ուրիշներին էլ հնարավորություն տրվի, կպարզվի, որ ավելի էժան շաքարավազ բերողներ էլ կան, ավելի էժան բենզին բերողներ էլ կան, ավելի էժան կարտոֆիլ մթերողներ էլ կան: Բացի դա` ներկայումս մի քանի հոգու ձեռքում կենտրոնացող գումարները կհայտնվեն բազմաթիվ տեղերում, եւ իշխանությունը չի կարողանա դրանք վերահսկել, դրանց կիրառմամբ ընտրությունների կեղծման մեքենա ստեղծել, այդ մեքենան աշխատեցնել: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ իշխանությունները ջանքեր են գործադրում նոր օլիգոպոլիա ստեղծելու ուղղությամբ` ի դեմս Ռուբեն Հայրապետյանին «պատկանող» «Բջնիի»: Մինչդեռ Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալության հիմնավորվածության մասին «Հայլուրի» ռեպորտաժին նախորդել եւ հաջորդել էին ուրիշ ռեպորտաժներ` օլիգոպոլիաների դեմ մղվող պայքարի մասին: www.nikol.am
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT