Բայրամովը Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը մանդատի «բացահայտ խախտում» է համարում, մեղադրանքներ հնչեցնում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության» գործուղումը Հայաստան անվանել է կազմակերպության մանդատի կոպիտ խախտում։ Բաքուն կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն է՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, մնում է խիստ սահմանափակ հնարավորություններով:

«Կոնսենսուսի հիման վրա որոշումներ կայացնելու սկզբունքը հստակորեն արտացոլված է ԵԱՀԿ-ի բոլոր հիմնական որոշումներում: Այս առումով, այսպես կոչված, «կարիքների գնահատման առաքելության» առանց կոնսենսուսի Հայաստան ուղարկելը կոպտագույն խախտում է այն մանդատների նկատմամբ, որոնք արտացոլում են բոլոր մասնակից պետությունների հավաքական կամքը: Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ բոլոր կառույցներին ուղղել իր լիազորությունների կոպիտ խախտումը»,- ասել է Բայրամովը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստում։

Բայրամովը հավելել է, որ երեք անգամ հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի հետ՝ քննարկելու միջպետական հարաբերությունների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը։

«Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք արագացնել բանակցությունները: Այդ նկատառումով Ադրբեջանն արդեն մի շարք մեկնաբանություններ է ներկայացրել Հայաստանին համաձայնագրի նախագծի վերաբերյալ»,- ասել է նա:

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ներառյալ՝ ԱԳ նախարարը, միջազգային որևէ հարթակ բաց չեն թողնում և օգտագործում են դրանք՝ սեփական խիստ անհասկանալի մոտեցումները բարձրաձայնելու, հայկական կողմին մեղադրանքներ հնչեցնելու և սեփական մեղքերը ՀՀ իշխանությունների վրա բարդելու համար:

Այս անգամ էլ Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը փորձում է տորպեդահարել խաղաղ գործընթացը»։

Բացի այդ, կարծում է Բայրամովը, «որոշ երրորդ կողմերի դերը Հայաստանի ռևանշիստական վարքագիծը հրահրելու գործում խիստ մտահոգիչ է, քանի որ այն խրախուսում է նրան մեծացնել ռազմական սադրանքները և ռազմատենչ հռետորաբանությունը»։

«Ադրբեջանի մոտեցումը հստակ է, հետևողական և հիմնված միջազգային իրավունքի վրա: Կողմերը պետք է շտապ համաձայնեցնեն իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ, որը հիմք կդնի միջպետական հարաբերություններին: Այս փաստաթուղթը երաշխավորում է երկու հավասար ինքնիշխան պետությունների իրավունքները և հիմք է հանդիսանում բոլոր հարցերի լուծման համար»,- ասել է նախարարը։

Բայրամովը նաև միջազգային հանրության առաջ հայտարարել է, թե «Հայաստանը փորձում է խուսափել իր պարտավորությունների կատարումից», և Ադրբեջանի արտգործնախարարը կարծում է, որ համաշխարհային հանրությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ-ն, «պետք է համոզեն Հայաստանին հրաժարվել հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու փորձերից»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1356 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ