Բյուրեղավանի գործող համայնքապետը լեգիտիմ չէ. «քաղաքական կրկնագողությանը» վերջ ենք դնելու. Վլադիմիր Վարդևանյան

Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 10-ին՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստին ընդառաջ, ուշագրավ իրադարձություններ էին տեղի ունեցել:

«Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ էին հասել, որ ավագանու ընտրություններին մասնակցած «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Արմեն Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանի հետ, ինչից հետո իր ձայնը նիստի ընթացքում տվել էր հենց վերջինիս, չնայած նրան, որ, ըստ լուրերի, «Արդար Հայաստանը» «Քաղաքացիական պայմանագրի» հետ պայմանավորվածություն էր ունեցել դաշինք կազմելու վերաբերյալ: 

Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հետ:

- Պարոն Վարդևանյան, Բյուրեղավանի ընտրություններից հետո ուշագրավ դեպք էր տեղի ունեցել: «Արդար Հայաստան» կուսակցության անդամն առանց իր թիմակիցների հետ քննարկելու քվեարկել էր իշխող խմբակցության օգտին: Կարծում եք՝ իսկապե՞ս կուսակցությունը տեղյակ չի եղել թիմակցի քայլերից, թե՞ դիտավորություն կա:

- Չեմ կարող հաստատել կամ ժխտել, որ կուսակցությունը տեղյակ չի եղել, քանի որ մինչ այդ լուրերը խոսվում էր, որ տվյալ կուսակցության համամասնական ցուցակից ընտրված ավագանու անդամներից մեկը հնարավոր է՝ նման քայլի գնա: Անկախ ամեն ինչից՝ դատապարտելի արարք է թիմի քաղաքական դիրքորոշումից շեղվելը, սեփական նեղ շահերից ելնելով՝ ինչ-որ մութ գործարքների գնալը: Անձը, որն իր ձայնը տվել է Հակոբ Բալասյանին, տասնյակ տարիներ քննադատել է թե՛ նրան, թե՛ նրա քաղաքական թիմին: Ավելին՝ ամբողջ քարոզարշավը նույնպես այդ անձը և նրա քաղաքական թիմն անցկացրել են գործող քաղաքապետի քննադատությամբ և նրան հեռացնելու խոստումներով: Այս ամենից հետո, եթե նա նման անսկզբունք քայլի է գնում, ապա հիմնավոր կասկածներ կարող են առաջանալ, որ գործարք է տեղի ունեցել՝ նեղ անձնական և նյութական շահերից ելնելով: Սա, նախ և առաջ, խաբեություն է սեփական ընտրողների նկատմամբ, քանի որ քաղաքացիներն ընտրել էին տվյալ անձին ու նրա կուսակցությանը՝ ընդդեմ գործող համայնքապետի: Մինչդեռ իրենցից գողացված մանդատով տվյալ անձը մասնակցեց գործող համայնքապետի վերարտադրմանը:

- ՔՊ-ն և «Արդար Հայաստան»-ը 4-ական մանդատ ունեն: Խոսակցություններ կային, որ կար փոխհամաձայնություն՝ եթե որևէ կուսակցություն չստանա ձայների 50+1 տոկոսը, ապա ուժերից մեկը կմիանար ավելին ձայներ ստացածին: Ինչո՞ւ համաձայնության չեկաք:

- Այո, իրականում ունեցել ենք պայմանավորվածություն, որ, եթե կողմերից որևէ մեկը բացարձակ մեծամասնություն չկազմի, ապա կմիավորվենք, և նա, ով ավելի քիչ ձայներ է հավաքել համայնքի ղեկավարի պաշտոնում, կպաշտպանի ավելի շատ ձայներ հավաքած թեկնածուին: Ինչպես գիտեք, մենք շուրջ 100 քվե ավել ենք ստացել, քան «Արդար Հայաստան» կուսակցությունը, բայց, ցավոք, մեր գործընկերները չցանկացան պաշտպանել մեր թեկնածությունը: Մենք նման նախնական համաձայնության ենք գնացել մի նպատակով, որ մեր համայնքում փոփոխություն բերենք ու վերջ դնենք արդեն 15 տարի համայնքն անարդյունավետ ղեկավարած անձի իշխանությանը՝ նոր էջ բացելով Բյուրեղավանի զարգացման համար:

- Փաստացի ստացվում է, որ Բյուրեղավանը շարունակելու է ղեկավարել մի անձ, որը շուրջ 15 տարի ղեկավարում է արդեն: Ձեր կարծիքով՝ համայնքի համար ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ

- Եթե հետևել եք, մենք մասնակցել ենք ավագանու երրրորդ նիստին, և այդ նիստում ես հայտարարել եմ, որ համայնքի գործող ղեկավարը՝ Հակոբ Բալասյանը, ոչ լեգիտիմ համայնքապետ է, քանի որ նա ընտրվել է ընտրողների խաբեության և «մանդատագողության» միջոցով: Այն մեկ մանդատով, որով նա ընտրվել է համայնքապետ, այդ մանդատը քաղաքացիները տվել էին ոչ թե Հակոբ Բալասյանին ընտրելու, այլ ընդհակառակը՝ նրա 15-ամյա անարդյունավետ կառավարումից ազատվելու համար: Ի դեպ, բազմաթիվ քաղաքացիներ այս հարցով դիմել են ինձ, թե ով պետք է պատասխան տա իրենց խաբելու և մանդատը գողանալու համար: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք կոնկրետ հասցեատեր ունեն, և որոնց պատասխանը ստանալու ենք: Մենք ապրում ենք այլևս մի Հայաստանում, որտեղ քաղաքացիների ձայնի իրավունքի ոտնահարումը, քաղաքացիների մանդատի գողությունը պետք է ամենամեծ հանցագործությունը համարվեն, ու հավաստիացնում եմ, որ մեր քաղաքացիները կստանան իրենց հարցերի պատասխանը:

Ինչ վերաբերում է համայնքի վրա այս ամենի բացասական ազդեցությանը, ապա պետք է նշեմ, որ այդ ազդեցությունը համայնքը զգում է արդեն 15 տարի՝ գործող համայնքապետի կառավարման ամբողջ ընթացքում:

 - Մենք տեղեկություններ ունեինք, որ ավագանու անդրանիկ նիստից առաջ «Արդար Հայաստան»-ի առաջին համարը և ավագանու այն անդամը, որն իր քվեն տվել էր իշխող խմբակցությանը, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ: Դուք նման տեղեկության տիրապետո՞ւմ եք:

- Այդ տեղեկությունները ես նույնպես մամուլում եմ կարդացել: Չեմ բացառում նման հանդիպումների հավանականությունը, ինչպես ասում են, առանց ծուխ կրակ չի լինում: Մենք բաց ճակատով ենք դուրս գալիս հանրության մեջ, մյուսներն էլ թող իրենք պատասխան տան թե՛ իրենց խղճի և թե՛ մեր հասարակության առաջ:

Առաջիկայում ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել համայնքի հետ կապված առաջացած այս հարցերի շրջանակներում:

- Ինչպես արդեն նշեցի, մենք համարում ենք, որ գործող համայնքապետ Հակոբ Բալասյանը ոչ լեգիտիմ է ընտրված, նա չունի հանրային լեգիտիմություն այդ պաշտոնում, և մեր թիմը պայքարելու է, որ Բյուրեղավան խոշորացված համայնքն ունենա լեգիտիմ իշխանություն: Մեր ընտրողներին խաբել են՝ գողանալով իրենց մանդատը, գողացել են նաև իրենց իշխանությունը: «Քաղաքական կրկնագողերը» չպետք է ղեկավարեն համայնքը: Մենք լծվելու ենք ամենօրյա աշխատանքի, մեր ունեցած մանդատի ուժով ամեն ինչ անելու ենք՝ համայնքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Կփորձենք նաև հասկանալ, թե այդ ինչպես է նախկին՝ 15 տարիների ընթացքում կառավարվել համայնքը, որ այսօր նման խայտառակ վիճակում է հայտնվել՝ բազմաթիվ խնդիրների բեռի տակ: Այս հարցում մենք սիրով կհամագործակցենք նաև այն գործընկերների հետ, ովքեր կլինեն կառուցողական և համագործակցային:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3725 դիտում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում