Բացահայտվել է 40-ից ավել գողություն և գողության փորձ. բոլոր դեպքերով «գլխավոր դերում» 28-ամյա երիտասարդն է

Բացահայտվել է չորս տասնյակից ավել գողության և գողության փորձի դեպք:

Քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը, խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, 2021-2022թթ. ընթացքում, գնացել է մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքների, ինչպես նաև նույն մարզի մի շարք գյուղերի (Արշալույս, Երասխահուն, Վարդաշեն, Մարգարա, Լեռնամերձ, Արազափ, Արգավանդ, Տանձուտ, Արևիկ, Արշալույս, Ջրառատ, Փշատավան, Հացիկ, Ոսկեհատ, Ալաշկերտ, Սարդարապատ, Մրգաշատ, Հայթաղ, Գեղակերտ, Հովտամեջ, Մրգաստան, Ակնալիճ, Առատաշեն, Արտիմետ, Եղեգնուտ) հարակից դաշտերում գտնվող՝ տարբեր ՋՕ ընկերությունների պատկանող խորքային հորերի ենթակայաններ, դաշտերում տեղակայված հակակարկտային կայաններ և կատարել մալուխների, էլեկտրական մարտկոցների, տրասֆոմատորների յուղի հափշտակություն՝ ընկերություններին և անհատ անձանց պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս:

Որոշ դեպքերում 28-ամյա տղամարդը միայնակ է մուտք գործել նույն մարզում գտնվող այլ խորքային հորերի ենթակայաններ, սակայն իր կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել է:

Բացի այդ, վերջինս, իր ծանոթի հետ նախնական համաձայնության գալով, Արմավիր քաղաքի տարբեր փողոցներում տեղակայված բազմաթիվ սրճեփ սարքերը վնասելով՝ հափշտակել են տարբեր չափերի գումարներ, որոշ դեպքերում էլ՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չեն հասցրել:

Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ինչի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը նրան առաջադրել է մեղադրանք՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածների՝ ընդհանուր առմամբ 40-ից ավելի դրվագներով:

Նշված քրեական վարույթի շրջանակներում ևս 4 անձի նկատմամբ, որպես համակատարողներ, հարուցվել է քրեական հետապնդում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները և հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1398 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել