Երևան
12 °C
Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվություն: Դեպքերը շատ են ինչպես պոլիկլինիկաներ դիմելու, այնպես էլ տարբեր բժշկական կենտրոններ դիմելիության և շտապօգնության կանչերի ցուցանիշով:
Նախորդ շաբաթվա համեմատ վարակների գրանցման դեպքերը աճել են 1․1 անգամ։ Դեպքերի բարձր ակտիվություն կա հատկապես Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Արագածոտնի մարզերում, իսկ Երևանում այն միջին ակտիվության է:
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանի խոսքով՝ այս պահի դրությամբ սուր շնչառական վարակների դեմ բուժում է ստանում 698 հիվանդ, որից 674-ը կազմում են 0-18 տարեկանները։ Թվերը փոփոխական են։
«Շտապ օգնության 10 տոկոսը կազմում են սուր շնչառական վարակների հետևանքով կանչերը։ Կանչերի 50 տոկոսը 0-18 տարեկան երեխաների դեպքում է։ Հոսպիտալացումների 80 տոկոսը՝ 0-4 տարեկանների․ թոքաբորբով ախտորոշվել է 51 հիվանդ, որից 31-ը կրկին 31-18 տարեկաններն են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Ըստ լաբորատոր հետազոտությունների՝ Հայաստանում այս պահին հիմնականում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսը, կա նաև գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակը։ Համակցված, այսինքն՝ քովիդով և գրիպով միաժամանակ հիվանդության դեպքերի չկան․ «Այս տարի համակցված դեպքերը նվազել են։ Բայց նման դեպքերում բարդությունները շատ են․ կարող է թոքաբորբ առաջանալ, որն արդեն բարդ հիվանդություն է։ Երկու վարակի դեպքում օրգանիզմը շատ է ծանրաբեռնվում»,- ընդգծում է մասնագետը:
Վերջինս պարզաբանում է՝ երեխաները, մասնավորապես՝ 0-4 տարեկաները, այս վիրուսների հիմնական կրողն են, քանի որ նրանց շրջանում կառուցվածքային առումով շնչառական օրգանները փոփոխությունների մեջ են: Բացի այդ՝ երեխաների միմյանց հետ շփումներն ավելի շատ են։
Սուր շնչառական վիրուսների դեմ բուժումները տարբեր են, ընդգծում է ՀՎԿԱԿ-ի մասնագետը։ Եթե ժամանակին հիվանդը կամ նրա հարազատը դիմեն բժշկի, ապա կստանան համապատասխան և ճիշտ բուժօգնություն և կխուսափեն հետագա բարդություններից, ասում է նա:
Հայաստանում և ամբողջ աշխարհում սուր շնչառական վարակների ակտիվության սեզոնը սկսվել է հոկտեմբերի 1-ից և կտևի մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը:
Սուր շնչառական վարակներից պաշտպանվելու կանոնները շատ պարզ են, ինքնաբուժումը՝ հակացուցված: Դրանց դեմ պայքարելու հիմնական և արդյունավետ միջոցը գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելն է: Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերին՝ հղիներին, 6 ամսականից սկսած երեխաներին, խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև փակ կազմակերպություններում գտնվող մարդկանց: Քովիդի և գրիպի պատվաստումները միմյանց չեն խանգարում, և անձը դրանք կարող է ընդունել միաժամանակ: Ինչպես կորոնավիրուսի դեմ պատվաստումից, այնպես էլ գրիպի դեմ պատվաստվելուց 14 օր անց է մարդու մոտ ձևավորվում վիրուսի դեմ պայքարելու իմունիտետ: Թե՛ մարզերի, թե՛ մայրաքաղաքի պոլիկլինիկաները հագեցած են վարակների դեմ պատվաստանյութերով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT