Ինքնասպանության փորձ՝ ընտանեկան բռնության պատճառով․ մեղադրանք է ներկայացվել 25-ամյա կնոջ ամուսնուն և վերջինիս մորը

ՀՀ քննչական կոմիտեի Սևանի բաժինը պարզել է Գեղարքունիքի մարզի 25-ամյա բնակչուհուն ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի հանգամանքները:

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2022 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված վարույթի քննությամբ պարզվել է, որ 25-ամյա կինը շուրջ երեք տարի փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Սևան քաղաքի 27-ամյա բնակչի հետ: Վերջինս, համատեղ կյանքի ընթացքում կնոջ արժանապատվության և հոգեկան վիճակի նկատմամբ ցինիկ վերաբերմունք դրսևորելով, պարբերաբար ծեծի է ենթարկել նրան, նրա և մերձավորների հասցեին հայհոյանքներ հնչեցրել:

2022 թվականի նոյեմբերի 21-ին 27-ամյա տղամարդը հերթական անգամ հարվածել է կնոջը, վիրավորել նրա արժանապատվությունը, սպառնացել:

Տղամարդու կողմից պարբերաբար դրսևորած դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից դրդված, գտնվելով հոգեկան ծանր ապրումների մեջ, անկարող լինելով տանել առկա վիճակը, հետագայում նորից իր նկատմամբ ամուսնու կողմից նման վերաբերմունքից ազատվելու համար, հաշվի չառնելով նույնիսկ իր խնամքին գտնվող մանկահասակ երեխային՝ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, 25-ամյա կինը գնացել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատված և ինքնասպանություն գործելու նպատակով այնտեղ կառուցված հետիոտնային վերգետնյա անցումից իրեն ցած նետել և ստացել մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 27-ամյա տղամարդու կողմից 25-ամյա կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու, վերջինիս մերձավորների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու ժամանակ, գիտակցելով, որ որդու գործողությունները ֆիզիկական և հոգեկան տառապանք են պատճառում 25-ամյա կնոջը, որդուն սաստելու փոխարեն, մայրը նորմալ է ընդունել այդ հանգամանքը՝ ողջունելով որդու կողմից բռնության գործադրումը, այդպիսով դրսևորել դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 27-ամյա տղամարդուն և նրա մորը մեղադրանք է ներկայացվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1984 դիտում

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ