Երևան
12 °C
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Քիմ Քարդաշյանի մասին պատմող՝ «Նյումեգ» հրատարակչության կողմից հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: «Քիմ. Մերկ ճշմարտություն» գործի հեղինակը բրիտանացի աշխարհահռչակ կենսագիր Շոն Սմիթն է: Գրքում հեղինակը ներկայացրել է Քիմ Քարդաշյանի կենսագրության մութ պատմությունները, անհայտ փաստերը, մեգաաստղի հաղթահարած դժվարություններն ու հաջողության գրավականները: Մանրակրկիտ անդրադարձ կա նաև Քիմի հայաստանյան այցին:
Թարգմանությունն անգլերենից կատարել է Լիլիթ Գրիգորյանը, խմբագիրը Տաթևիկ Նալբանդյանն է:
«Նյումեգ» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ «Քիմ․ մերկ ճշմարտություն» գիրքն այն մասին է, որ մարդկանց չպետք է դատել՝ ըստ իրենց ինստագրամյան էջերի: «Նրանք շատ ավելի խորն են, ավելի խելացի ու աշխատասեր, քան կարող է թվալ»,- ասում է նա:
Գրքի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանի համոզմամբ էլ՝ ամենօրյա մակերեսային տեղեկությունների ու պատմությունների մեջ ուշադրություն չենք դարձնում Քիմի տեսակին: Գրքում նրա մարդ տեսակն է ի հայտ գալիս:
«Նա անհատ է, կարողացավ ստեղծել իր մարմինը՝ գեղեցիկի մասին իր պատկերացմամբ, և բոլորին համոզել, որ դա է իրական գեղեցկությունը: Ժամանակին մի անեկդոտ կար, ասում էին՝ ֆրանսուհիները ծուռ ոտքեր ունեն և կարողացան բոլորին համոզել, որ գեղեցիկը հենց ծուռ ոտքերն են: Հիմա Քիմը կարողացավ բոլորին համոզել, որ գեղեցիկը փարթամ մարմնաձևն է: Նա կատարելության է հասնել և դրանով շարժել շատերի նախանձը: Գիրքը կարդալուց հետո համակրանքով ես լցվում նրա հանդեպ: Ես գրքի վրա աշխատելու ընթացքում հասցրի Քիմին շատ սիրել, կարծում եմ՝ ընթերցողն էլ կսիրի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Տաթևիկ Նալբանդյանը:

Փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի դուստրը հայտնի է ռեալիթի շոուներին մասնակցելով, բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնվելով, հազարավոր սելֆիներով, սիրավեպերով ու աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությամբ: Քիմ Քարդաշյանին սոցցանցերում հետևում է 400 միլիոնից ավելի մարդ։ Այժմ նա աշխարհի ամենաազդեցիկ միլիարդատիրուհիներից մեկն է։ Ու թեև Քիմն իր բոլոր գործողություններն արել է բացեիբաց, այնուամենայնիվ, գրքի խմբագրի խոսքով, գրքում նրա մասին շատ նոր բացահայտումներ կան:
«Քիմը շատ ասպարեզներում է իրեն փորձել և ձախողել է: Այն էլ՝ ինչ ձախողումներ, որ մեկ ուրիշին կարող էր գետնին տապալել, բայց նա երբեք չի հանձնվել: Ինչքան էլ զարմանալի է, այդքան պլաստիկ կազմվածքի տեր կինը, պարզվում է, դժվարացել է պարել: Չի կարողացել նույնիսկ տարական պարային շարժումներ կատարել: Բոլոր ձախողումներից հետո սկսել է ինչ-որ մեկի զգեստապահարանը կարգի բերել, և պարզվել է, որ շատ լավ ճաշակ ունի: Հետո ստեղծել է իր կերպարը, որն այսօր կանացիության օրինակ է ամբողջ աշխարհում»,- նկատում է Տաթևիկ Նալբանդյանը:
Գրքի խմբագրի համոզմամբ՝ Քիմ Քարդաշյանը բնությունից օժտված է լինել բոլորի ուշադրության կենտրոնում և ամեն ինչ անում է՝ այդ ուշադրությունը ստանալու համար. «Այն սկանդալները, որ նա ստեղծում էր, հազարապատիկ մեծացնում էր հետաքրքրությունն իր և իր ընտանիքի հանդեպ: Հոր սիրուհիներ, մոր սիրեկաններ, բարդ ընտանեկան բախումներ: Սպանություններ, հոր դատապաշտպանությունները. գրքում ամերիկյան հասարակության տխուր բարքերն են ներկայացված: Սկանդալները երբեմն նաև սարքվել են՝ իր շուրջ հետաքրքրությունը և ինստագրամյան բանակը մեծացնելու նպատակով»:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Քիմ Քարդաշյանի մասին պատմող ֆիլմի պրեմիերան, այնուհետև անցկացվեց «Քիմ. նոր ստանդարտներ» պանելային քննարկումը։

Ոճաբան Արմեն Գալյանը նկատում է՝ աշխարհում շատ քիչ մարդիկ կան, որ կարող են ամբողջությամբ սև հագած և անգամ դեմքը փակ դուրս գալ և բոլորը ճանաչեն, թե ով է նա. «Քիմը հասել է այդ կետին: Նորաձևության Met Gala ամենամյա հանդիսության 2021 թվականի նրա հանդերձանքը լայն քննարկման առարկա դարձավ: Նրա ցանկացած «լուք» շատ արտահայտիչ է ու խոսուն, թեև եղել են նաև անհաջող հանդերձանք: Այդուհանդերձ, այսօր բոլոր կանայք՝ Հնդկաստանից մինչև Մեքսիկա, ուզում են նմանվել հայուհի Քիմին»:
Դիմահարդար Հրանուշ Եղոյանը երբեք Քիմի երկրպագուն չի եղել, մինչև որ 2015 թվականին Հայաստան կատարած նրա այցի ժամանակ անձամբ է հանդիպել մեգաաստղի հետ:
«Այդ 3 րոպեանոց հանդիպումը այնքան տպավորեց ինձ: Նախ ինչ-որ սպասում էի, տեսա նույնի ճիշտ հակառակը: Տեսա իդեալական, փոքրամարմին, համեստ և շատ նուրբ մի կնոջ, որն այնքան հղկված խոսքի արվեստ ուներ: Զրույցի ժամանակ աչքերով միայն քեզ հետ է ու նվիրում է հիանալի ժպիտներ, և իր այդ հիպնոտիկ նուրբ ու փափուկ հայացքով քեզ կարողանում է իրենով անել: Շատ ջերմ է ու շատ մարդկային»,- ասում է Հրանուշ Եղոյանը:
Դիմահարդարը նաև ժպիտով ու ուրախությամբ է հիշում այն, որ ծանոթացել է Քիմի անձնական դիմահարդարի հետ. «Երբ իմացավ, որ ես էլ եմ աստղային դիմահարդար, ասաց՝ օ՜, զարմանալի է, որ դիմահարդար ես, դու ես աստղի նման: Այդ փոքր կոմպլիմենտը այնքա՜ն տպավորիչ էր ու այնքա՜ն ջերմություն թողեց»:
Ինֆլյուենսեր Մադոննա Հարությունյանն էլ մեջբերում է, որ Քիմին չսիրողները շատ են սիրում նրան անտաղանդ անվանել և զարմանում են, թե ո՞րն է նրա ֆենոմենը, որ, չունենալով արտահայտիչ տաղանդ, ունի հաջողություն, հարստություն ու հանրաճանաչություն. «Հաջողությունը հեշտ չի տրվում: Քիմը սոցցանցերն օգտագործել է որպես գործիք՝ իր անձնական բրենդը ստեղծելու համար: Կարծում եմ՝ Քիմի տաղանդը հենց նրանում է, որ իր աշխատասիրության շնորհիվ կարողանում է անընդհատ վերելքներ ապահովել, և այդ ճանապարհորդությունը երբեք կանգ չի առնում: Սա վառ օրինակ է, որ կարևոր չէ, թե որքան դանդաղ ես գնում, այլ կարևոր է կանգ չառնելը՝ միշտ առաջ շարժվելը»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT