Ես Հայաստանից ինձ հետ կտանեմ իմ հաղթանակն ու շատ լավաշ. Ֆրանսիայի պատվիրակը՝ մրցույթի արդյունքների մասին (լուսանկարներ)

Ինչպես հայտնել ենք՝ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» եվրոպական երգի մրցույթը: Ազգային ժյուրիի և ժողովրդի համատեղ քվեարկության արդյունքում մրցույթում  հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ ստանալով ընդհանուր 203 միավոր:

Մրցույթից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Ֆրանսիայի պատվիրակը խոստովանեց, որ չափազանց շատ է սիրել Հայաստանը, պաշտում է հայկական լավաշն ու անպատմելի զգացողություններ ունի հաղթանակի հետ կապված:

0900.jpg (340 KB)

«Շատ ուրախ եմ, շնորհակալություն իմ ընտանիքին, իմ ընկերներին, մարդկանց, որ հավատացին ին, իմ պարային խմբին: Չգիտեի, որ կհաղթեմ։ Սա ինձ համար պատիվ է, ես իհարկե ուզում էի հաղթել, բայց երբ իմացա այդ մասին, միայն կրկնում էի օ Աստված իմ»,-ասաց փոքրիկ երգիչը:

Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհավորեց Լիսանդրոյին հաղթանակի կապակցությամբ, հիշեցրեց որ մենք ֆրանսիայում հաղթեցինք և հիմա հաղթանակը վերադարձնում ենք Ֆրանսիային

900.jpg (317 KB):

Մովսիսյանի խոսքով՝ Հայաստանը կարողացավ ապացուցել, որ Երևանը պատրաստ է կազմակերպել նման միջոցառում:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը ևս շնորհավորեց Ֆրանսիայի պատվիրակին անհավանական հաղթանակի համար և հավելեց, որ այս տարին շատ բարդ տարի է եղել ու հիմա ինքը հանգիստ ու երջանիկ է, քանի որ շոուն հիանալի անցավ:

0751.jpg (355 KB)0700.jpg (388 KB)

Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով բարձրակարգ կազմակերպված շոուի և հաղթանակի համար, հիշեցրեց, թե որքան խոր հիմքեր ունի հայ-ֆրանսիական բարեկամությունը ու որքան կարևոր էր հաղթանակը ՀՀ հողի վրա:

Լիսանդրոն, ամփոփելով իր հաղթական զգացողությունները, նշեց.

 «Ես ասել էի որ Հայաստանից հետս լավաշ եմ տանելու ու հաղթանակը, հիմա կրկնում եմ՝ տանելու եմ շատ-շատ լավաշ, բայց ավելի երջանկությամբ տանելու եմ իմ հաղթանակը: Գլուխս պայթում է երջանկությունից, անպատմելի զգացողություններ ունեմ, սա իմ Սուրբ Ծննդյան լավագույն նվերն է»:

0750.jpg (173 KB)

Եվրոպական հեղինակավոր այս իրադարձությունը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շքեղ բեմում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչ, որոնց միավորեց «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը:

Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն էր:

Մասնակից երկրներն էին՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

0752.jpg (159 KB)0754.jpg (200 KB) 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47460 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել