Երևան
12 °C
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունը «բնապահպանների» դեմքով փորձ է կատարում իր համար կարևոր 3 առանցքային հարցի լուծում տալ, որի հետևանքով արցախցիները կսկսեն ապրել վախի մթնոլորտում՝ մտածելով, որ իրենց կյանքը վտանգված է, և մի քանի տարի անց Արցախն ամբողջությամբ կդատարկվի:
«3 առանցքային հարցերից առաջինն Արցախի ֆինանսական ինքնաբավությունն է՝ փորձ կատարելով դա վտանգի տակ դնել՝ ի դեմս հանքերի շահագործման: Երկրորդը՝ հոգեբանական տեռոր կամ շանտաժ, որի երկարաժամկետ կիրառման դեպքում արցախահայությունն իրեն վտանգված կզգա և կմտածի, որ մի քանի տարվա ընթացքում Արցախը կդատարկվի: Երրորդ՝ ամենակարևոր հարցը՝ ռուս խաղաղապահներին միջնորդից վերածել հակամարտող կողմի, որի հետևանքով հաջորդ պահանջը լինելու է նրանց դուրս բերումն Արցախի տարածքից, քանի որ, ըստ ադրբեջանցիների, ռուսներն այլևս ոչ թե միջնորդ կողմ են, այլ հակամարտող»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Հովհաննիսյանը շեշտում է՝ Ադրբեջանն այս կերպ նաև ներքին քաղաքական հարց է լուծում՝ իր հանրությանը ցույց տալով, թե Արցախն իրենցն է և ցանկացած պահի կարող են իրականացնել քաղաքացիական անհնազանդություն թե՛ ռուս խաղաղապահների առջև, թե՛ Լաչինի միջանցքի մասով:
«Ադրբեջանի ցանկությունն այս պարագայում ոչ թե հայերի հետ առճակատումն է, այլ ռուսների հետ բախումը: Ռուսները զինված են, իսկ ադրբեջանցի բնապահպանները՝ ոչ: Նրանք ներկայացնում են ռազմական նշանակություն չունեցող պահանջներ՝ փորձ կատարելով անել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն խաղաղապահների հետ խնդրի առաջացման, ու ռուսական կողմը կդառնա հակամարտող»,- նկատում է նա:
Ռուս խաղաղապահների հերթական թողտվությունը, ըստ Հովհաննիսյանի, նոր չէ, ինչ սկսվել է: Երբ 2020 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան հայտնի դեպքերը, որի հետևանքով հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող շրջաններն անցան Ադրբեջանին, այն էլ՝ ռուս խաղաղապահների առկայության պարագայում, ակնհայտորեն արձագանքն էր այն փաստի, որ դեռևս այն ժամանակվանից ռուս խաղաղապահները զբաղվել են թողտվությամբ, ու դա ընդամենը խաղաղապահ առաքելության սկսումից 1 ամիս անց:
Զրուցակցի կարծիքով՝ իրականում ռուսները փորձում են ադրբեջանցիների հետ չգնալ ուղիղ հակամարտության՝ փորձ կատարելով ամեն բան կարգավորել բանակցային ուղով:
«Այս պարագայում ԼՂՀ իշխանությունը չի կարող որևէ իրական քայլ ձեռնարկել, քանի որ չի կարող լուծում տալ բարձրաձայնված խնդիրներին: ՀՀ իշխանությունը, այս ամենը տեսնելով, պետք է լինի Արցախի իշխանության բարձրախոսն ամբողջ աշխարհում, և միակ հարցը, որն անպայմանորեն պետք է բարձրաձայնի, Լաչինի միջանցքի անձեռնմխելիության հարցն է, որի մասին հստակ խոսվել է դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Ցավալի է, սակայն իրականություն, որ ներկայումս նույնիսկ քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ կարող են ճանապարհ փակել, որն էլ միջանցքը դարձնում է խիստ խոցելի: Վերոնշյալ իրավիճակում կարևոր է, որ ՀՀ իշխանությունները միջազգային հանրությանը հասցնեն այն մեսսիջը, որ անգամ արցախահայությունը չի կարող բողոքի նոտաներ հղելով՝ փակել միջանցքը, քանի որ դրա անձեռնմխելիությունը 2 տարուց ավելի է, ինչ երաշխավորված է»,- ասում է ռազմական փորձագետը:
Անդրադառնալով նաև օրերս իր կատարած այն գրառմանը, ըստ որի՝ Ադրբեջանում խոսում են սպասվող մեծ պատերազմի մասին, այն էլ՝ Իրանի հետ, սակայն այդ պարագայում Ադրբեջանը ոչինչ անել չի կարող առանց Թուրքիայի, Հովհաննիսյանը նշում է՝ Ադրբեջանն այսօր Իրանի հետ հարաբերություններում որոշակիորեն դուրս է Թուրքիայի վերահսկողությունից, իսկ Թուրքիան, վստահաբար, չի ուզում, որ Ադրբեջանն Իրանի հետ ռազմական գործողությունների մեջ մտնի:
«Եթե Թուրքիան ունենար հակառակ ցանկությունը, անձամբ Իրանի հետ կմտներ ռազմական գործողությունների մեջ. չէ՞ որ նրանք ունեցել են բազմաթիվ անհամաձայնություններ, որոնք հասել են մինչև անգամ ծայրաստիճան լարվածության: Սույն իրավիճակում Ադրբեջանն առաջնորդվում է այլ խաղացողների ցուցումներով: Հարկ է նշել, որ նրան թևեր են տվել 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցած ռազմական հաջողությունները: Այո՛, ռազմական հաջողությունները, քանի որ դա չի կարող համարվել հաղթանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից: Փաստացի Ադրբեջանը միայնակ չի կարող Իրանի հետ մտնել ռազմական գործողությունների մեջ, և, ինչպես ասում են ադրբեջանցի վերլուծաբանները, իրենք, լինելով հրթիռներ և փամփուշտներ գնող երկիր, չեն կարող պատերազմել փամփուշտներ արտադրող երկրի դեմ: Ի վերջո, Ադրբեջանը փորձելու է ռազմական սադրանք իրականացնել, որին հաջորդող գործողությունները երկարաժամեկտ բնույթ են կրելու»,- ընդգծում է Հովհաննիսյանը:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT