Երևան
12 °C
44-օրյա պատերազմից շուրջ երկուսուկես տարի հետո փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ուղղությամբ արձակված՝ նախաքննական մարմնի հայտնաբերած հրթիռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ֆոսֆորային ռազմամթերք Է եղել: Այս մասին հայտարարել է Արցախի դատախազությունը:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնում, թե ինչո՞ւ են այդ մասին այսքան ուշ՝ պատերազմից երկուսուկես տարի հետո հայտարարում: «Միգուցե Հայաստանում համապատասխան լաբորատորիաներ չկա՞ն: Ամեն դեպքում, կարելի էր ավելի շուտ ստանալ այդ պատասխանները: Դրան գումարած՝ կուզենայի, որ հայտարարության մեջ նշված լիներ, թե ո՞ր պետության արտադրության արկ է, որովհետև դա շատ հարցերի պատասխան կտար: Պատերազմի ժամանակ էլ շատ շահարկվեց այդ հարցը, թե ո՞ր պետությունում են արտադրված Ադրբեջանի կողմից կիրառվող արգելված զինատեսակները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է Արծրուն Հովհաննիսյանը:
Նկատառմանը, որ, այնուամենայնիվ, հակամարտությունների ժամանակ արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ֆոսֆորային, արտադրվում են և անտեսելով մի շարք միջազգային կոնվենցիաներ՝ նաև կիրառում, Հովհաննիսյանն ասում է՝ ոչ բոլոր պետություններն են ստորագրում այդ կոնվենցիաների տակ, ստորագրելու դեպքում էլ ոչ բոլորն են խստորեն պահպանում այդ նորմերը. «Անտեսելով Ժնևյան կոնվենցիաները, կամ միջազգային այս կամ այն համաձայնագիրը՝ շատ երկրներ շարունակում են արտադրել ֆոսֆոր պարունակող զինատեսակներ: Իսկ շատ երկրներ ֆոսֆորը սովորական զինանոց են համարում, սակայն նման զենքերի կիրառությունները հետագայում դառնում են լուրջ քննադատությունների ու դատական պրոցեսների առարկա»:
Նրա համոզմամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը՝ պետք է հետևողական ու համառ աշխատանք տանել՝ միջազգային բոլոր ատյաններում այս մասին տեղեկացնելու համար:
«Նույնիսկ եթե դիմենք միջազգային որևէ ատյան ու չհասնենք արագ հաջողության, պետք է հետամուտ լինել և անդադար, տարիներ շարունակ փաստերով ու ապացույցներով հիշատակել, որ ֆոսֆորային չթույլատրված զինատեսակ են օգտագործել 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես ադրբեջանցիներն էին անում. տարիներ շարունակ թմբկահարում էին այս կամ այն թեկուզ հորինած իրադարձությունները՝ մինչև տասը մարդուց մեկին հասցնում էին այդ ինֆորմացիան: Նույն հետևողականությամբ էլ մենք պետք է ամենատարբեր հարթակներում խոսենք այդ մասին՝ լինի դատարաններ, գիտաժողովներ կամ խորհրդարանական քննարկումներ, էական չէ, ամեն տեղ»,- կարծում է զրուցակիցը:
Ֆոսֆորային զինամթերքը, որպես կանոն, լինում է նույն՝ մեծ տրամաչափի հրետանային արկերի տեսքով, պարզապես այս դեպքում սովորական պայթուցիկ նյութի փոխարեն ունենում է ֆոսֆորային պայթուցիկ և ոչ միայն պայթում է, այլ երկար այրման ընթացքում քայքայում նշանակետը, մանրամասնում է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ զինատեսակը բնապահպանական լուրջ հետևանքներ է թողնում, հենց այդ պատճառով էլ համարվում է արգելված:
«Բնապահպանական աղետ է առաջացնում այնտեղ, որտեղ կիրառվել է: Իմ հիշելով՝ երկրորդ համաշխարհայինի ընթացքում ֆոսֆոր պարունակող զինատեսակներ ամերիկյան բանակն է օգտագործել Ճապոնիայի դեմ: Եվ նույնիսկ մինչև միջուկային զենք կիրառելը, ֆոսֆորային արկերն արդեն ահռելի մեծ վնաս էին տվել ճապոնական կղզիներին, և դրանց հետևանքները երկար տարիներ պահպանվել են»,- նշում է նա:
Իրավաբան Տիգրան Եգորյանի խոսքով էլ՝ միջազգային իրավական ատյաններ դիմելու մասին հարցը քննարկման առարկա չէ և չունի այլընտրանք: Օր առաջ պետք է այս փաստերն ամբողջացվեն և ներկայացվեն համապատասխան մարմիններին:
«Կարևոր է, թե՞ որ կողմից է դիտարկվում խնդիրը: Իհարկե, արգելված զինատեսակ է կիրառվել, սակայն պետք է լրացումներ արվեն, թե դրանք ինչպիսի՞ բնապահպանական վնասներ են պատճառել, մարդկության դեմ ի՞նչ վտանգներ են ներկայացնում: Այստեղ մարդկության դեմ ուղղված հանցագործության տարրեր կան: Կարծում եմ՝ այս խնդիրը ոչ միայն ռազմական հանցագործությունների շրջանակներում պետք է դիտարկել, այլ նաև մարդկության դեմ հանցագործությունների շրջանակներում»,- ասում է նա:
Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական լինեն և շատ մեծ ջանք գործադրեն արդյունքի հասնելու համար:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT