Երևան
12 °C
«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի աջակցությամբ մշակվել և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի դասընթացը։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 12-ին Ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի անցկացման համար նախատեսված լսարանի բացման արարողությունը: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի աջակցությամբ կահավորված լսարանի բացման արարողությանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությանը:
Նույն օրը Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- 2-րդ փու»լ ծրագրի թիմին՝ ուսումնական ու կրթական միջոցառումների շրջանակում զինված ուժերի անձնակազմին աջակցելու, կարողությունները և հմտությունները զարգացնելու պատրաստակամության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են համագործակցության զարգացման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը, քննարկել հետագա համագործակցության նոր ուղղություններ, մասնավորապես՝ զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ոլորտում: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագիրն իրականացնում է Եվրոպայի խորհուրդը՝ Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակում։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդմանը՝ աջակցելով իրավական ակտերի մշակման հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ Մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թվականների Ազգային ռազմավարության իրականացման։ Ծրագրի առանձնահատուկ նպատակը զինված ուժերում կանանց ներգրավվածության բարձրացումն է՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին և հանձնարարականներին համապատասխան:
ԱՄՆ-ը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում. թեժ պայքարից հետո ինչպես են կազմակերպվելու նախագահական ընտրությունները
Այն, որ «Բալասանյան դաշինք»-ը վայր է դրել մանդատները, մամուլից ենք իմացել, քննարկում չենք ունեցել. Ալեքսանյան
Աշնանային Երևանում ընթրեցի Իսլանդիայի նախկին առաջին տիկին, իմ լավ բարեկամ Էլիզա Ռիդի հետ. Հակոբյան (տեսանյութ)
Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին. Տոկաև
Վալենսիայում ջրհեղեղի պատճառով դասերը չեղարկվել են, սահմանափակումներ են մտցվել. հայտնի է 220 զոհի մասին
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվն ավելացել է. ովքեր են մահացածներն ու վիրավորները
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից
Միջազգային գիտաժողով, ներկայացումներ. Երևանում անցկացվում են Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները
Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Իշխան Սաղաթելյանն իր մեջ «ուժ է գտել» ու խոսել. ի՞նչ «հրաշքի» կամ «արմագեդոնի» է նա սպասում
Ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը
Առողջապահության նախարարությունն ու ֆրանսիական Վիեննը համագործակցության նոր ուղղություններ կծրագրեն
Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները համագործակցության հարցեր են քննարկել
Ծաղրածուներին քաղաքական դաշտ բերել չի կարելի, Հայկ Մարությանը, թե ամոթ ունենա, հողում գլուխը կթաղի. Խաչատրյան
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին (տեսանյութ)
Շիրակի մարզպետը մեկնում է արձակուրդ. ով կփոխարինի Մուշեղ Մուրադյանին
Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. Ռուսթավելիի պողոտան փակվել է (տեսանյութ)
Մեքենաներ են բախվել, «Գազել»-ը կողաշրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)
Վրաստանում ուժեղացվել է խորհրդարանի շենքի անվտանգությունը. ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրել են լքել այն
Տնտեսության դիվերսիֆիկացում և ոչ միայն. ինչ են քննարկել Գևորգ Պապոյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը
30-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է ներկայացվել 29-ամյա համագյուղացուն. ինչ է կատարվել Մեղրաշենում
Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին
Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Քիմ Քարդաշյանը կրել է արքայադուստր Դիանայի խաչը․ նա աճուրդում այն գնել է 200 հազար դոլարով
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Ագարակցիները նշեցին Ագարակ քաղաքի 75-ամյակը
Երգող շատրվանի սիրահարը պետք է գնա Գյումրի՝ տեսնի, պատմական քաղաքը բոլորովին նոր տեսք է ունենալու․ Պապոյան
Հրատապ ծրագրերում Փարաքարից մինչ Զվարթնոց ընկած համայնքների ճանապարհի նորոգումը կա՞. Մանավազյանը՝ Սանոսյանին
5-ի փոխարեն՝ 2 րոպեում․ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով գնված սարքերը արագացրել են աշխատանքը, բարձրացրել որակը
Բանկերը պարտավոր են փոխանակել թղթադրամները, մետաղադրամները, բավարարել պահանջարկը՝ ներառյալ 100 դրամանոցի. ԿԲ
Գնել Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հնարավորությունները
Հայաստանը մինչև տարեվերջ կվերացնի ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած վերջին թերությունը
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 4-ին
Հաստատվել է ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավի ավիացիոն պատահարի քննության վերջնական հաշվետվությունը
Սպասվում են ուժգին քամու պոռթկումներ, 0-ից ցածր ջերմաստիճան, ձյան տեղումներ
Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է
Սիմոնյանը Իզաբել Սանտիագոյի և Ալֆորվիլի քաղաքապետի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության հարցեր
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը կհանձնի Վլադիմիր Պուտինին
Քաղաքական իմպոտենտությունը բուժում չունի ու այդ նպատակով Մոսկվա մեկնելը ապարդյուն է. Չախոյան
Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Սանդուին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT