Ինչ արեցին ոմանք. բոլոր միջոցներով թալանեցին Արցախն ու ՀՀ-ն, այսօր վայելում են ու խոսում հայրենասիրությունից. Նորիկյան

Դաժան իրականությունն այն է, որ Արցախի հարցում այսօր ակնկալում կամ միջազգային հանրությունից խնդրում ենք ունենալ այն, ինչ փաստացի ունեինք 30 տարի առաջ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ շարունակելով.

«Իրական դավաճանությունը պետք է փնտրել հայ քաղաքական մտքի ամլության ու ժամանակի զգացողությունը, միջազգային իրադրությունը, ինչպես նաև գոյություն ունեցող աշխարհակարգը չընկալելու ու քաղաքական դոնկիխոտությամբ զբաղվելու մեջ։

Մենք այդպես էլ չցանկացանք հավատալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ու մեզ բարեկամ երկրներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանի Դաշնությունը չեն ճանաչում և չեն ճանաչելու Արցախի անկախությունը, մեր բարեկամ ու հարևան Իրանը չի ճանաչելու Արցախի անկախությունը, աշխարհի որևէ այլ երկիր չի ճանաչել և չի ճանաչելու Արցախի անկախությունը։

Արցախի կարգավիճակի հստակեցում ասելով՝ նրանք բնավ նկատի չունեն Արցախի անկախությունը։ Մենք այդպես էլ չենք ուզում ոտքներս դնել իրականության հողին ու վերջապես սթափվել, որ «Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին», որ Կրեմլի համար ազգերի ինքնորոշման իրավունքը եթե կիրառելի է Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Դոնբասի համար, ապա Արցախի համար կիրառելի չէ, քանի որ այն չի բխում իրենց ռազմավարական շահերից, իրենք այդպիսի նպատակ չունեն թշնամանալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

Մենք չենք ուզում համակերպվել այն մտքի հետ, որ Արևմուտքը չի ճանաչում Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Դոնբասի ինքնորոշման իրավունքը, որովհետև դա ոչ միայն հակասում է իրենց ռազմավարական շահերին, այլև կբխի իրենց բնական հակառակորդ Ռուսաստանի շահերից, իսկ Կոսովոյի դեպքում Արևմուտքի համար ինքնորոշման իրավունքի սկզբունքով առաջնորդվելը դարձյալ պայմանավորված է եղել բացառապես Ռուսաստանին այդ տարածաշրջանից մեկուսացնելու կամ հեռացնելու հանգամանքով։

Այնպես չէ, որ Հայաստանի դիվանագիտությունն ու դիվանագետները պրոֆեսիոնալ չեն եղել, այնպես չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն ամեն մեկն իր պատկերացումներով չեն ցանկացել կամ չեն ձգտել հասնել Արցախի անկախության ճանաչմանը, բայց եկեք ընդունենք, որ անկախության Հայաստանի պատմության ընթացքում Հայաստանի որևէ քաղաքական վարչակարգի չհաջողվեց համոզել աշխարհի գեթ մեկ պետության, որ ճանաչեր Արցախի անկախությունը։

Իրականում համոզելու խնդիր էլ չի եղել։ Աշխարհի պետություններն առաջնորդվել են իրենց շահերով, իսկ իրենց շահերից չի բխել ու բխում ճանաչել Արցախի անկախությունը։ Ռուսաստանի շահերից բխե՞ր, ԱՄՆ-ի շահերից բխե՞ր, Ֆրանսիայի շահերից բխե՞ր, ու իրենք չճանաչեի՞ն Արցախի անկախությունը, անկախ նրանից, թե ինչ վարչակարգ է իշխում Հայաստանո՞ւմ․․․

Եկեք միամիտ չլինենք ու դադարենք ինքնախաբեությամբ զբաղվել․ Արցախի անկախության ճանաչման հարցում մենք մենակ ենք․․. Իրական դավաճանությունը եղել է տարիներ շարունակ հայ ժողովրդին խաբելու ու մոլորության մեջ պահելու մեջ։ Հիմա էլ եք խաբում․․․

Մեր խնդիրը պետք է լիներ նախորդ տասնամյակներում ԲՈՒՆ Արցախի տարածքում ուժեղ, դինամիկ զարգացող, իսկապես մարտունակ բանակ ուենցող, կեսմիլիոնանոց և փաստացիորեն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս հայկական պետականության ձևավորումը, որ Ադրբեջանի մտքով չանցներ երբևէ հարձակվել Արցախի վրա, որ միջազգային հանրությունը թեև նրա անկախությունը չճանաչելուն, բայց հաշվի նստեր փաստացի նրա պետականության գոյության հետ։

Իսկ ինչ արեցին ոմանք․ հնարավոր բոլոր միջոցներով թալանեցին Արցախն ու Հայաստանը, իսկ այսօր վայելում են այն ու խոսում հայրենասիրությունից»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1742 դիտում

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել