Գեղարքունիքի մարզպետը Չինաստանի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սահմանային բնակավայրերի իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մարզպետարանում ընդունել է ճանաչողական այցով մարզ ժամանած Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին, Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, ռազմական կցորդին, այլ պաշտոնյաների։

Այդ մասին ասված է մարզպետի «Ֆեյսբուք»-ի էջում:

Մարզպետը դեսպանին է ներկայացրել Գեղարքունիքի մարզի պատմությունը, ՀՀ կառավարության աջակցությամբ մարզում իրականացվող բազմոլորտ ներդրումային ծրագրերը, մարզի տնտեսության ներուժը, ներկայացրի ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակը, հույս հայտնելով, որ Չինաստանը ևս կաջակցի՝ մարզի սահմանային հատվածներում ստեղծված անվտանգային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն։

Գրառման մեջ նաև ասված է․

«ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգի այցը լավագույն սկիզբ կարող է հանդիսանալ համագործակցության ստեղծման և զարգացման համար։

Ինչպես գիտենք, այս տարի լրացավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս, չնայած որ հայ-չինական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն։ Այս տարիների ընթացքում հայ-չինական համագործակցությունը կայուն զարգացում է ապրել և ես շատ կցանկանամ, որ ապակենտրոնացված համագործակցություն ստեղծվի Գեղարքունիքի մարզի և Չինաստանի Հանրապետության որևէ մարզի կամ քաղաքի միջև։

Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է այդ համագործակցության համար ստեղծել վստահելի հարթակ և իրականացվող ծրագրերին աջակցել հնարավորության և լիազորության սահմաններում:
Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել ապակենտրոնացված համագործակցության ստեղծմանը, նշելով, որ վերջին 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերություններն ավելի բարձր մակարդակում են գտնվում։

ՉԺՀ-ն Հայաստանի հետ ունի տնտեսության ամենատարբեր ոլորտներում ստեղծված համագործակցություն և հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի հնարավորություններն ու ներուժը՝ ցանկություն կա նոր ձևավորվելիք համագործակցությունը ծավալել հատկապես գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում։

Այնուհետև ՉԺՀ դեսպանի և նրա ղեկավարած պատվիրակությանը ուղեկցել եմ Գավառի գյուղատնտեսական քոլեջ, որտեղ դիտարկեցինք կաթի և կաթնամթերքի վերամշակման, ավտոտրանսպորտային, անատոմայի և ֆիզիոլոգիայի լաբորատորիաների գործունեությունը, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում մասնակցեցինք տեղի դպրոցականների ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված պատմական ակնարկի ներկայացմանը՝ նվիրված Չինաստանի Հանրապետության պատմությանը և մշակույթին:

Դեսպան Ֆան Յոնգի աջակցությամբ կկազմակերպվի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից չինարեն լեզվի ուսուցման գործընթացը, դպրոցին կտրամադրվի չինական գրականություն, իսկ լավագույն աշակերտները կխրախուսվեն։
Այցը եզրափակվեց Գավառի Արծվաքար թաղամասում գործող Միքայելյանների ընտանեկան պանրի արտադրամասում, որտեղ հուրերը ծանոթացան տեղում արտադրվող պանրի տեսակների պատրաստման եղանակներին։

Հայաստանում Չինաստանի ժողովրական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հրավերով առաջիկայում կայցելենք Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատուն` քննարկելու առաջիկա անելիքները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1232 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում