Երևան
12 °C
Ովքե՞ր են «բնապահպանական աղետի դեմն առնելու» նպատակով Շուշի հասած «էկոակտիվիստները», որոնք արդեն երրորդ օրն է՝ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ովքե՞ր են ինքնաբուխ հանրահավաքի դուրս եկել մի երկրում, որտեղ հարյուրավոր ընդդիմադիրներ ազատազրկված են, ակտիվիստներն էլ մինչ օրս բերման էին ենթարկվում հաշված րոպեների ընթացքում։
Շատերին միավորում է սերն ու համակրանքը Ալիևների ընտանիքի նկատմամբ
«Ազատություն»-ը մի խումբ ցուցարարների է նույնականացրել, որոնք ցույցի առաջին շարքերում են և ամենաբարձրն են բնապահպանական կարգախոսներ վանկարկում, մինչ այդ, սակայն, աչքի չեն ընկել շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգություններով: Ավելին՝ բաց աղբյուրներում առկա փաստերը վկայում են, որ նրանցից շատերին միավորում է սերն ու համակրանքը նախագահական ընտանիքի նկատմամբ և պարծանքը Բաքվի ռազմական հաջողություններով։
Ցուցարարների շարքում է, օրինակ, ադրբեջանցի նախկին զինվորական, իշխանամետ մամուլում որպես ռազմական փորձագետ ներկայացող Թելման Գասիմովը: Ըստ տեղեկությունների՝ նա պահեստազորի կապիտան է, խոսում է հայերեն։
Լուսանկար Ռամիլ Սաֆարովի հետ
Բնապահպան ներկայացող ակտիվիստը Ֆեյսբուքում հարյուրավոր լուսանկարներ ունի ոչ թե բնության գրկում, այլ՝ ռազմի դաշտում, զինվորական համազգեստով, զենքը ձեռքին: Լուսանկարներից մեկում էլ նրա կողքին երևում է Ռամիլ Սաֆարովը, որ Հունգարիայում հայ զինվորականի էր կացնահարել: Ցույցի ժամանակ Գասիմովը հայերենով խաղաղասիրական կոչեր է հնչեցնում, հորդորում ապրել միասին: Սոցցանցերում, մինչդեռ, նա ակտիվորեն տարածում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները, Ֆեյսբուքում անգամ հատուկ ալբոմ ունի, որտեղ պահում է Հայաստանի և Արցախի դրոշը կոխկրտող, վառող զինվորականների լուսանկարներ։
Ոչ մի գրառում բնության կամ բնապահպանության մասին
Լաչինի միջանցքից ակտիվորեն տեսանյութեր է տարածում նաև Ռուհիյե Մեմեդովան: Նրա ֆեյսբուքյան էջը բացելիս անմիջապես աչքի է զարնում տեր և տիկին Ալիևների պատկերը, որը մի քանի անգամ մեծ է օգտատիրոջ սեփական լուսանկարից: Բնապահպան ներկայացող Մեմեդովան Ֆեյսբուքում մինչ օրս որևէ գրառում չի արել բնության կամ շրջակա միջավայրի պաշտպանության մասին։ Փոխարենը ակտիվորեն տարածում է նախագահ Ալիևի ելույթները, այդ թվում՝ վերջինիս ռազմատենչ սպառնալիքները Հայաստանի հասցեին:
Լաչինի միջանցքի ցուցարարներից է նաև Զուլֆիյա Նուրիևան, որը «Բնապահպանական աղետի» դեմ պայքարի է ելել մորթյա մուշտակով։ Ֆեյսբուքյան էջից դատելով՝ տիկինը հետաքրքրությունների լայն շրջանակ ունի, բնպահպանական ոլորտը, սակայն, դրանց մեջ չի երևում։ Գլխավոր տեղում նախագահ Ալիևն է՝ բռունցքը վեր պարզած, ում Նուրիևան պարտաճանաչ շնորհավորում է ծննդյան օրվա առիթով, մաղթում, որ նա ապրի հարյուր տարի՝ «Մենք սիրում ենք ձեզ» մակագրությամբ: Բաքվից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ցույցի գնալու օրն էլ տիկնոջ մտքում ոչ թե բնությունն էր, այլ սերը համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հանդեպ՝ «Հզոր առաջնորդը միշտ իմ սրտում է», - գրել է նա Լաչինի միջանցքը փակելուց առաջ։
«Էկոակտիվիստներից» է նաև Ֆեյսբուքում ավելի քան 10 հազար հետևորդ ունեցող Նայիլե Իսմայիլովան, որը, սակայն, մինչ օրս որևէ գրառում չի արել շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ: Փոխարենը՝ առիթը բաց չի թողնում նախագահ Ալիևին ու նրա տիկնոջը աջակցություն հայտնելու համար: Օրերս, օրինակ, նա հետևորդներին «լավ լուր» է հայտնել, «թե շուտով Ադրբեջանի իշխանությունների ջանքերով Ուկրաինան ազատ կարձակի» Միսիր Գասիմլիին և Սուբհան Գուլիևին, որոնց դատարանն 8 ամսվա ազատազրկման էր դատապարտել հայի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հանցագործները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։ Իսմայիլովայի հրապարակած լուսանկարում նրանցից մեկի շապիկին Էրդողանի և Ալիևի լուսանկարներն են: «Ես անձամբ հավատում եմ նախագահ Իլհամ Ալիևին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Եկեք կանգնենք նրանց կողքին»,- հորդորել էր «էկոակտիվիստը»։
«Բնապահպանական իրազեկում և մոնիտորինգ»-ը շնորհավորել էր «երկաթյա բռունցքի» հաղթանակը
Բաց աղբյուրներում առկա տեղեկություններով՝ կանաչների հետ որոշակի առնչություն ունի ցուցարար Քազմե Յուսուբովան, ով, ըստ ֆեյսբուքյան էջի, աշխատում է «Բնապահպանական իրազեկում և մոնիտորինգ» ("Ekoloji Maarifcilik ve Monitorinq IB") կազմակերպությունում: Հասարակական այդ կառույցն, ի դեպ, երկու տարի առաջ՝ պատերազմից հետո, հրապարակավ շնորհավորել էր նախագահ Ալիևին հաղթանակի կապակցությամբ ու ընդգծել՝ «Մենք վստահ ենք, որ կարճ ժամանակում, շնորհիվ ձեր վճռական կամքի և ձեր երկաթյա բռունցքի, որով թշնամու գլուխն ենք ջախջախել, շնորհիվ մեր բանակի սխրանքի և քաջության մեր եռագույն դրոշը կծածանվի Խանքենդիում, Խոջավանդում, Խոջալուում, Աղդերեում, Լաչինում, Քելբաջարում, Աղդամում»։ Սրտառուչ նամակը հրապարակվել էր Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում:
Ադրբեջանական սակավաթիվ անկախ կայքերը ևս կասկածելի դեպքեր են առանձնացրել
Էկոակտիվիզմի նման կասկածելի դեպքեր նաև ադրբեջանական սակավաթիվ անկախ կայքերն են առանձնացրել: Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV-ն, օրինակ, փաստում է, որ Լաչինի միջանցքում հավաքված ադրբեջանցիներն առաջին անգամ են բողոքում հանքերի շահագործման դեմ այն դեպքում, երբ հեղինակավոր կազմակերպությունները տասնյակ փաստեր են հրապարակել Ադրբեջանի տարածքում Ալիևների ընտանիքի կողմից ապօրինի շահագործվող հանքերի վերաբերյալ։
«Բազմաթիվ հետաքննություններով ապացուցվել է, որ Դաշքեսանի և Գեդաբեկի հանքարդյունաբերությունն ամբողջությամբ գտնվում է Ալիևների վերահսկողության տակ, մինչ օրս, սակայն, որևէ ակտիվիստ չի բողոքել դրա դեմ»,- արձանագրում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Լրագրող Խադիջա Իսմայիլովան էլ հիշեցնում է ադրբեջանական Չովդար հանքավայրը, որտեղ հետաքննությամբ ոչ միայն հսկայական կոռուպցիոն ռիսկեր, այլև բնապահպանական խնդիրներ էին հայտնաբերել: «Մեզ ոչ ոք չլսեց: Եթե այդ ակտիվիստներն այն ժամանակ բողոքեին, այսօր նրանց ձայնն ավելի բարձր կլսվեր», - Ֆեյսբուքում գրել է Իսմայիլովան:
Իրավապաշտպան Անար Մամեդլին Meydan TV-ի հետ զրույցում հիշեցրել է, որ Ադրբեջանն աշխարհի հետնապահներից է ոչ միայն մարդու իրավունքների, այլև բնության պաշտպանության առումով: «Եվ երբ այդպիսի երկրի բնակիչները Ղարաբաղում ցույց են անում, դա լուրջ չի ընդունվի»,- ընդգծել է իրավապաշտպանը:
«Գործընթացի նպատակն է վտարել ռուսական ուժերին մեր հողերից»
Տնտեսական և քաղաքական հարցերով փորձագետ Նաթիգ Ջաֆարլին, մինչդեռ, առավել հստակ է դնում հարցը. - «Դուք չգիտե՞ք, որ բնապահպանությունն այդ ակցիայի միակ պատճառը չէ»,- ասել է նա՝ բացելով փակագծերը. - «Գործընթացի նպատակն է վտարել ռուսական ուժերին մեր հողերից, և այդ նպատակին ուղղված յուրաքանչյուր քայլ, այդ թվում՝ բնապահպանական կարգախոսները, աջակցության է արժանի»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT