Հայկական կողմն Ադրբեջանի հետ պետք է գնա խաղաղ պայմանագրի կնքման. Մեհրաբյանը՝ Արցախում առկա իրավիճակի մասին

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ մենք պետք է ավելի հստակ լինենք մեր դիրքորոշումներում, քանի որ տեսնում ենք, որ այլևս ոչ մի խնդիր Ռուսաստանով չի լուծվում:

«Հայկական կողմի ձեռնարկած առաջիկա քայլերը, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարության, հրատապ հայտարարություններ են, որոնք լիարժեքորեն համարժեք են և բխում են ստեղված իրավիճակից: Կարևոր է նաև Արարատ Միրզոյանի այցը Նյու Յորք և Ռուբեն Ռուբինյանի՝ եվրոպական հարթակներում սույն հարցը բարձրաձայնելը: Այս քայլերը կարող են հայկական կողմի համար բերել որոշակի դիվանագիտական լուծման, սակայն սա պետք է համալրվի Ռուսաստանի որդեգրած ներկայիս քաղաքականության դիմագրավմամբ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ ակնհայտ է՝ բոլոր դեմագոգների հիմնական փաստարկն այն է, որ գետնի վրա ռուսներն են. «Այո՛, այդպես է, որ կա, սակայն նրանց գետնին լինելու մոնոպոլիան արդեն իսկ պետք է դադարեցվի: Մենք անպայմանորեն պետք է այս հարցը բարձրացնենք միջազգային հանրության առաջ և պահանջենք որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպական անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ երկիր տալ համապատասխան օգնություն և արժանվույնս արձագանքել ստեղծված իրավիճակին: Սակայն փաստ է՝ Ռուսաստանի դաշնակցին օգնել ցանկացողները, մեղմ ասած, կրիտիկական աստիճանի քիչ են: Մենք պետք է վերանայենք Ռուսաստանի հետ ունեցած բոլոր հարաբերությունների համալիրը և ճիշտ գործենք»,- կարծում է Մեհրաբյանը:

Դիտարկմանը՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Համաձայն այդ հայտարարության՝ ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին, որն արդեն տևական ժամանակ է, ինչ խախտում է սույն կետով սահմանված կարգը: Հարցին՝ սրանով ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը, զրուցակիցը նկատում է՝ Ադրբեջանի իրական նպատակը Արցախի հայաթափումն ու Սովետական Ադրբեջանի սահմաններով հայկական հարցի վերջնական լուծումն է:

«Դուրս է գալիս, որ նա դա ուզում է իրականացնել այն նույն օրինակով, ինչ ժամանակին նացիստական Գերմանիան արեց հրեական հարցը լուծելիս: Այս ամենից ելնելով՝ Հայաստանը պետք է վերոնշյալ հարցը բարձրացնի միջազգային հանրության առաջ, և որ ամենակարևորն է, դա անի առանց ռուսների: Պետք է հասկանալ ու գիտակցաբար ընդունել, որ հենց ռուսներն են ստեղծված իրավիճակի, այսպես կոչված, ճարտարապետը, ռեժիսորը, ոգեշնչողը և օպերատորը, այն էլ՝ միաժամանակ»,- ընդգծում է Մեհրաբյանը:

Նրա համոզմամբ՝ ներկայումս ռազմական լայնամասշտաբ պատերազմի քաղաքական գինն անընդունելիորեն բարձր է Ադրբեջանի համար, և Հայաստանի այս առաջանցիկ դիվանագիտական քայլերը ավելի են մեծացնելու այն լպիրշ պահվածքը, որն առկա է այս պահի դրությամբ, այն էլ՝ մեծացնելու է դրա քաղաքական գինը:

«Դժվար է հստակ ասել, թե որոնք կլինեն Ադրբեջանի հետագա քայլերը, քանի որ, ինչպես ասում են, ինչքան ատամը կտրի, ատամ կգցեն. ակնհայտորեն սա է նրանց որդեգրած քաղաքականությունը: Իրականում ամեն ինչ շատ պարզ է՝ անելու են ամեն բան՝ մինչև վերջին հայը՝ հասնելով Լեռնային Ղարաբաղ: Եկեք ընդունենք այն փաստը, որ ռուս խաղաղապահները ոչինչ էլ չեն անելու»,- կարծում է Մեհրաբյանը:

Քաղաքագետն ընդգծում է՝ Հայաստանը, ի վերջո, մնում է ինքն իր հույսին և, որպես սուվերեն պետություն, պետք է գտնի իրական դաշնակիցներ ու համախոհներ միջազգային հանրության շրջանակներում: Այստեղ հատկանշականն այն է, որ եթե գործուն քայլեր ձեռնարկվեն սույն ուղղությամբ, դրանք իրականություն կդառնան, հակառակ դեպքում՝ ոչ:

«Ցավալի է, բայց, այո՛, մենք նույնիսկ հայ-ադրբեջանական պայմանագիր չունենք, առկա է միայն նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Հայկական կողմն Ադրբեջանի հետ պետք է գնա խաղաղ պայմանագրի կնքման, և դա հնարավոր է, եթե դրանում իրական շահագրգիռ սուբյեկտները ներգրավվեն գործընթացում ու հաղթահարեն ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները: Հարկ է նշել, որ համար մեկ խոչընդոտը Ռուսաստանն է»,- շեշտում է Մեհրաբյանը:

Նատալի Մկրտչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1893 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս