Բնապահպանական ցույց՝ մորթե մուշտակներով ու թուրքական ընկերությունների աշխատակիցներով. ովքեր են Լաչինի միջանցքը փակողները

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի բնապահպանական կազմակերպությունների աշխատակիցներ ներկայացող մի խումբ անձինք արդեն երրորդ օրն է՝ փակ են պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Նրանք տասնյակ վրաններ են տեղադրել, մի քանի տասնյակ էլ պաստառներ բերել՝ իբր բնապահպանական կոչերով, բայց չմոռանալով վանկարկել, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»:

Տեղի ունեցածին անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ: Ուշագրավ բացահայտումներ է արել BBC-ն՝ ուսումնասիրելով իբր էկոլոգիական ակցիայի վայրում արված լուսանկարներն ու տեսանյութերը:

«Ցույց անող անձինք իսկական էկոակտիվիստնե՞ր են, թե՞ ոչ, դեռ բաց հարց է, սակայն դատելով դեպքի վայրից նկարահանված տեսանյութից՝ ցուցարարների թվում շատ կան պետական ընկերությունների և նույնիսկ ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական ընկերությունների աշխատակիցներ»,- նշվում է հոդվածում և ասվում, որ անգամ պարզապես կողքից դիտելիս ակցիան ավելի շատ քաղաքական է թվում, քան էկոլոգիական:

Օրինակ՝ մասնակիցները կրում են Ադրբեջանի մեծ դրոշը, որոնցից շատերը փաթաթված են ազգային դրոշով։ Ակցիային մի քանի կանայք, (որոնք, ի դեպ, ամենաակտիվներն են ու իբր ամենամտահոգները -խմբ.) կրում են բնական մորթե մուշտակներ, ինչը լրացուցիչ հիմք է տալիս կասկածելու, որ մասնակիցները գուցե այնքան էլ կապված չեն էկոշարժման հետ։ 

Փորձագետներն ավելի վաղ BBC-ին ասել էին, որ առճակատման նոր փուլը կարող է կապված լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցանկության հետ՝ մղել Հայաստանին հնարավորինս շուտ լուծել վեճերը և հասնել Ադրբեջանի համար շահավետ պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրմանը: 

BBC-ն գրում է, որ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո պարբերաբար սրացումներ ու զինված բախումներ լինում են։ Էսկալացիայի համար հիմնականում մեղադրվում է Ադրբեջանը: 

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրին, ապա Ադրբեջանում կան ավելի լուրջ բնապահպանական խնդիրներ, քան ղարաբաղյան հանքավայրերի վիճակն է։ Դրանք հիմնականում կապված են նավթի արդյունահանման հետ։ Բացի այդ, հայտնի էկոակտիվիստները պարբերաբար բնապահպանության նախարարության ուշադրությունն են հրավիրում անտառահատումների և հազվագյուտ կենդանիների ոչնչացման վրա։ Իսկ անցյալ տարի սաֆարի-զբոսաշրջությունը մեծ աղմուկ բարձրացրեց. պարզվեց, որ արաբական հարուստ երկրների բնակիչները իշխանությունների անգործությամբ ու գիտությամբ գալիս են Ադրբեջան՝ Կարմիր գրքի թռչուններ որսալու։

Ադրբեջանցի հայտնի լրագրող և ոչ պետական նախագծերի մշտական մասնակից Շահին Ռզաևը ասել է. «Ես այս բնապահպաններին ցույց կտայի, թե ինչ է կատարվում իմ հայրենի Սուրախանի գյուղում, որտեղ նավթ է արդյունահանվում: Այնտեղ այնքան նյութ կա, որ 5 տարվա ակցիաների համար կարող է բավարարել»։

Ըստ լրատվամիջոցի՝ Ադրբեջանում որոշ դիտորդներ դա անվանում են «հիբրիդային գործողություն», որը կոչված է օգնելու Բաքվին՝ հետագայում լիակատար վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում ապօրինի ոսկի է արդյունահանվում, որը հետո գաղտնի արտահանվում է Հայաստան, և ռուս խաղաղապահներին մեղադրում Ադրբեջանի «ազգային ժառանգության թալան» թույլ տալու համար։

Մի կողմ թողնելով «ազգային ժառանգության թալան»-ի շինծու հարցը՝ հարկ է նկատել, որ առկա են բոլոր փաստաթղթերն ու ապացույցներն այն մասին, որ Արցախում պատշաճ կերպով վերահսկվում է ընդերքօգտագործողների գործունեությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2274 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ