Օդանավակայանը պետք է գործարկվի, անհրաժեշտ է օդային միջանցք՝ մարդասիրական բեռներով ինքնաթիռների համար. Վարդանյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին շարունակում են անդրադառնալ բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցներ՝ վերլուծելով իրավիճակը կամ խոսելով կողմերի այս կամ այն ներկայացուցչի հետ:

Իրավիճակի մասին հոդված է հրապարակել նաև ռուսական «Կոմմերսանտ» պարբերականը: Նա ներկայացրել է, որ բնապահպանական ակցիաների հետևանքով Լեռնային Ղարաբաղը մնացել է ամբողջական շրջափակման մեջ, բացի այդ, դադարեցվել է Ղարաբաղի գազամատակարարումը:

Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայկական կողմի մեղադրանքներն անհիմն են, քանի որ «Ազերիգազ»-ը չի սպասարկում Ղարաբաղի տարածքով անցնող գազատարը, այն սպասարկվում է Հայաստանի Հանրապետության կողմից, որին էլ հենց պետք է ուղղվեն մեղադրանքները:

Պաշտոնական Ստեփանակերտը, սակայն, պնդում է, որ գազի անջատման պատասխանատուն հենց Բաքուն է։

«Ինչ ուզում են, կարող են ասել։ Խողովակաշարն անցնում է նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Ես չեմ հավատում նման զուգադիպություններին, որ պատահական պատահար է տեղի ունեցել։ Այս տարի արդեն երկրորդ անգամն է (ավելի վաղ գազը անջատվել էր մարտին)»,- «Կոմմերսանտ»-ին ասել է ԼՂՀ կառավարության ղեկավար Ռուբեն Վարդանյանը, որը աշնանը Մոսկվայից Ստեփանակերտ է տեղափոխվել և վարչապետի պաշտոնը ստանձնել նոյեմբերի սկզբին։

Նա հանրապետությունում տիրող ընդհանուր իրավիճակը բնութագրել է այսպես.

«Ռուսաստանի ընթերցողներին հասկանալի դարձնելու համար. ներկայիս իրավիճակը նման է Լենինգրադի շրջափակմանը, երբ փակվեց «կյանքի ճանապարհը»։ Մեկ այլ օրինակ է Արևմտյան Բեռլինի տարբերակը, որտեղ ածուխը տեղափոխվում էր ինքնաթիռներով (խոսքը 1948-1949 թվականներին ԽՍՀՄ գործողությունների մասին է):

Վարդանյանը հույս է հայտնել, որ ԼՂՀ իշխանությունները «կկարողանան նաև օդային միջանցք կազմակերպել և բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում»։

«Մենք դեռ ունենք էլեկտրաէներգիա և հեռախոսակապ, բայց այն պահը, երբ մենք կարող ենք կորցնել դա, մոտ է։ Հիմա 120 հազար մարդ, որից՝ 30 հազարը երեխա, բառացիորեն կտրված է ամեն ինչից։ Բայց միևնույն ժամանակ ամեն ինչ աշխատում է, գործում, մենք ունենք աննկուն կամք՝ հաղթահարելու ամեն ինչ»,- ասել է ԼՂՀ կառավարության ղեկավարը։

«Մենք կառուցում ենք մի համակարգ, որն անհրաժեշտ է բնակչությանը ամբողջական շրջափակման պայմաններում ապահովելու համար։ Օդանավակայանը պետք է գործարկվի. սրա համար անհրաժեշտ է միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի մարդասիրական միջանցք հայտնվի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Սա Ադրբեջանից կախված չլինելու միակ միջոցն է։

Մեզ պետք է միջազգային պայմանագիր, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին ուղևորվել Արցախ: Սա մեզ՝ որպես համայնքի, այստեղ պահելու կարևոր պայման է, որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն: Օդանավակայանը այժմ լիովին գործում է»,- ասել է պաշտոնյան։

Արդեն երեք օր է՝ Ադրբեջանի իշխանությունները կեղծ բնապահպանական ցույցերի անվան տակ քաղաքացիական հագուստով մեծաթիվ մարդկանցով փակ են պահում Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Բնապահպան ներկայացող անձինք նստացույց են հայտարարել, վրաններ տեղադրել՝ թույլ չտալով մարդկանց հասնել իրենց բնակավայրեր: Նրանց թիվը գնալով ավելանում է, քանի որ Բաքուն քաղաքացիներ է տեղափոխում ավտոբուսներով:

3 օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է 120 հազար մարդ, ընդ որում՝ 30 հազար երեխա: Մի քանի հազար մարդ չի կարողանում հասնել տուն, նրանք ժամանակավոր տեղավորվել են Գորիսի և մոտակա համայնքների կացարաններում:

Ադրբեջանցիները խափանել են նաև Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով, երեկվանից Արցախի ամբողջ տարածքում անցել են խնայողական ռեժիմի:

Հնարավոր չէ կազմակերպել մի շարք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևանի բուժհաստատություններ, Ստեփանակերտ չեն տեղափոխվում դեղորայք, սնունդ: Ու թեև նշվածի պաշարներ դեռևս կան Արցախում, սակայն դրանք կարող են բավարարել կարճ ժամանակ միայն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1756 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը