Երևան
12 °C
«Կասկած չկա, ստեղծված իրավիճակը վատ է, սակայն սա դեռ այն մաքսիմալը չէ, ինչ Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին ցանկանում են և կարող են անել Հայաստանի դեմ: Նրանք այս կերպ մեր պետությանը հերթական փորձությանն են ենթարկում»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:
«Սույն իրավիճակում բախման ռիսկ չեմ տեսնում, դժվար թե լուրջ սրացումներ լինեն, եթե լինեին, վաղուց կլինեին, սակայն ռազմական գործողությունների և նոր պատերազմի վտանգ միշտ կա: Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել ցանկացած նոր պրովոկացիաների: Ակնառու է՝ ներկայիս իրավիճակը մոտ օրերս կավարտվի, այն էլ՝ միջազգային հանրության ճնշումների շնորհիվ, սակայն չեմ կարծում, որ ռուս-ադրբեջանական տանդեմը կսահմանափակվի սրանով: Ցավոք, սակայն, փաստ է այն, որ Հայաստանն այս պահի դրությամբ ռազմական առումով բարվոք վիճակում չէ: Հույս ունեմ՝ մինչ իրական վտանգի ձևավորումը՝ կկարողանանք որոշ չափով պատրաստվել դրան և լրացնել առկա բացերը»,- ասում է նա:
Վերջինիս համոզմամբ՝ պետք է հասկանալ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը հռչակվել է որպես Արցախի անվտանգության երաշխավոր, սակայն ներկայումս ինչ-ինչ պատճառներով դադարել է լինել այդպիսին: Ըստ նրա՝ թեպետ փաստական տեսանկյունից էլ այդ գործառույթը Հայաստանը չէր կատարում, այլ «Հայաստանում գտնվող ռուսական գործակալների իշխանությունը»:
«Ռուս խաղաղապահներն Արցախում ոչ թե ռազմական, այլ քաղաքական խնդիր են լուծում, և նրանց ներկայությունն ընդամենը սիմվոլիկ բնույթ է կրում: Ռազմական գործողությունների սկսման դեպքում խաղաղապահների, այսպես կոչված, կոնտինգենտը չի կարող դիմագրավել ադրբեջանական ագրեսիային: Իրականում նրանց վրա այդքան էլ պետք չէ հույս դնել: Ինչ վերաբերում է նրանց քաղաքական գործունեությանը, այդպես էլ պետք է լիներ. չէին խոչընդոտելու. սա ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որտեղ ռուսներն ավելի շատ դերակատարում ունեն, քան ադրբեջանցիները»,- կարծում է Միսկարյանը:
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները զբաղված են անգործությամբ: Որպես այդպիսին՝ ոչինչ անել չէին կարող, որովհետև Կրեմլում է որոշվում, թե նրանք ինչ պետք է անեն և որքանով պաշտպանեն հայերի իրավունքները. «Արցախը կարող է լինել Ռուսաստանի ազդեցության շրջանակներում միայն այն դեպքում, երբ այդտեղ ապրեն հայեր: Որքան էլ, որ ճնշումներն ուղղված են Հայաստանի իշխանությանը, այնուամենայնիվ, այնտեղ չի լինելու այնպիսի վարքագիծ և իրավիճակ, որի հետևանքով Արցախը հայաթափվելու է. պատճառն ակնհայտ է»:
Միսկարյանի կարծիքով՝ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին վերադարձնել իր նախկին հպատակ վիճակին և մեր պետությունում ունենալ Լուկաշենկոյի նման ինչ-որ մեկին, որին ինքը կնշանակի:
«Սա հերթական փորձն է Արցախի ժողովրդի անվտանգությունը խաղարկելով՝ Հայաստանի իշխանությունների դիրքերը թուլացնելու և կամակատար ղեկավար նշանակելու»,- ասում է նա:
Անդրադառնալով արցախցի գործող և Հայաստանի նախկին պաշտոնյաների՝ այս օրերին մեր երկրում գտնվող դիվանագիտական կառույցների առջև բողոքի ակցիաներ անելուն՝ զրուցակիցն ասում է՝ գովելի է, որ չեն լռում, սակայն պետք է հասկանալ՝ պարտադիր չէ արդյունքի սպասել հենց այսօր. «Եթե ուզում ենք ունենալ ժողովրդավար պետություն՝ բողոքի ակացիաները, պահանջներն ու պահանջատեր լինելը բնականոն և ողջունելի երևույթ են»:
Ըստ Միսկարյանի՝ մենք բացի միջազգային հանրությունից և գործընկերներից, ուրիշ ոչ ոքից օգնություն ակնկալել չենք կարող: «Մենք չունենք այդքան ռեսուրս, և, առհասարակ, այլ սպասելիքներ ունենալու իմաստը էլ չկա: Մեր առջև ծառացած խնդիրն ավելի մեծ խնդրի ընդամենը մեկ բաղադրիչն է, որի շրջանակներում Հայաստանի և Արևմուտքի շահերը համընկնում են»,- կարծում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT