Երևան
12 °C
Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն նրանց ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում:
Բոլոր այն դեպքերում, երբ հայրենադարձված գերիները հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության վերաբերյալ խնդրին:
«Տեղեկացնում եմ, որ հայրենադարձված հայ ռազմագերիների հետ ՄԻՊ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում և դրանից հետո, ըստ հայրենադարձված ռազմագերիների ցանկության, նրանց մի մասը ուղղորդվել է անվճար հոգեբանական աջակցություն ստանալու: Բացի դա, ըստ նրանց կողմից ներկայացված դիմումների կամ սեփական նախաձեռնությամբ՝ ըստ հոգեբանների կողմից տրված համապատասխան եզրակացությունների, Պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ ՊՆ՝ վերջիններիս պատշաճ փորձաքննելու և նաև հոգեբանների կողմից տրված եզրակացությունների հաշվառմամբ՝ զինծառայողների հետագա ծառայության պիտանիության հարցը որոշելու համար:
Պետք է հստակ նշել, որ հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն վերջիններիս ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում: Եվ բոլոր այն դեպքերում, երբ վերջիններիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: Բացի դա, պետությունը ունի պոզիտիվ պարտականություն նրանց առողջության պահպանման հարցում, և պետք է նրանց տրամադրվի պատշաճ բժշկական օգնություն»,- ասել է Գրիգորյանը:
ՄԻՊ-ի խոսքով՝ հայրենադարձված գերիների մի մասի վերաբերյալ Պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ ՊՆ՝ հայրենադարձված ռազմագերիներին պատշաճ փորձաքննելու և բժշկական օգնություն ցույց տալու պահանջով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT