Ես ուրախ եմ, որ իմ մասին իմացավ ամբողջ Եվրոպան. «սպանված աղավնու» մասին պարզաբանում է տվել մորթե մուշտակով տիկինը

Սոցցանցերի հայկական տիրույթում երևի շատերն են տեսել ադրբեջանական կեղծ բնապահպանական ցույցերից մի դրվագ, երբ ադրբեջանցիների խումբը փորձում է աղավնիներ բաց թողնել օդ՝ ի նշան «ցուցադրական խաղաղասիրության»:

Քաղաքացիները թերևս ավելի տպավորվել են մորթե մուշտակով տիկնոջից, որը ձեռքին բռնած աղավնուն այնքան էր սեղմել ու թափահարել, որ երբ բաց էր թողել նրան, թռչունը սատկած ընկել էր գետնին:

Մեծ աղմուկ հանած տեսանյութի կինը, պարզվում է, Ադրբեջան-Իրաք մշակութային կապերի ընկերության նախագահ Թահիրա Մամեդովան է: Իսկ թե ի՞նչ կապ ունի նա բնապահպանության կամ էկոշարժման հետ, այնքան էլ պարզ չէ:

Մամեդովան ադրբեջանական հեռուստաընկերություններին մեկնաբանել է «ցույցի» ժամանակ մուշտակ հագնելու և իր ելույթի ժամանակ ձեռքերում բռնած սպիտակ աղավնու սատկելու շուրջ  քննադատությունը: 

«Ամեն ինչում հաջողություն պետք է լինի: Երբ մարդու բախտը չի բերում, դրա դեմ ոչինչ անել չի կարելի, պարզապես իմ բախտը չբերեց, իմ բռնած աղավնու թևը կոտրվել էր։ 

Կադրերում երևում է, որ թռչունը ձեռքիս մեջ է, իսկ թևերից մեկը՝ կախված։ Ես պետք է ելույթ ունենայի, նրանք ինձ բարձրախոս տվեցին, որը ես դժվարությամբ բռնեցի։ Մյուս ձեռքիս թռչունն էր, ու ես մեկ ձեռքով սեղմեցի նրան՝ որքան կարող էի, որպեսզի նա դուրս չթռչի իմ ձեռքից: Ըստ երևույթին՝ երբ ես սեղմեցի թևը, նա ցավ զգաց և գլուխը թափահարեց այս ու այն կողմ: Երբ աղավնուն բաղ թողեցի, նա ուզում էր թռչել, բայց տեսա, որ հոգնած ընկավ գետնին։ «Ցուցարարները» աղավնուն տարել են շտաբ, նա ողջ է, նրան ջուր տվեցին։ Թռչունը միայն կոտրված թև ունի։ Ես շատ ուրախ եմ դրա համար: 

Ամբողջ Եվրոպան իմ մասին իմացավ մեր ներքին թշնամիների հաշվին։ Ես երախտապարտ եմ նրանց ու այս թռչունին, որ ինձ հայտնի դարձրին ամբողջ աշխարհում»,- մեկնաբանել է կինը: 

Թահիրա Մամեդովան մեկնաբանել է նաև բնական մորթե մուշտակ հագնելու քննադատությունը։ Ի դեպ, այս կեղծ հավաքներին մորթե մուշտակով է ոչ միայն Մամեդովան. կադրերի ուղղակի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մուշտակ կրող առնվազն 10-12 կին կա: 

«Ես պաշտոնյա չեմ և միլիոնատեր չեմ. այս մուշտակը գնվել է 15 տարի առաջ, արհեստական մորթուց է, բնական չէ։ Ինձ ասացին, որ այնտեղ ցուրտ է։ Եթե իմանայի, որ եղանակը տաք է, բաճկոն կհագնեի։ Սրանք դատարկ խոսակցություններ են, ես աչքերս փակում եմ դրանց վրա և չեմ ուզում լսել: Ինձ բոլորը ճանաչում են, ես իմ ամբողջ ուժով ծառայում եմ իմ երկրին։ Ես գիրք եմ գրել Ղարաբաղի «ավերված ու ավերվող մշակույթի» մասին, դրա հիման վրա ֆիլմ է նկարահանվել»,- ասել է Մամեդլին։

Այս ամենի հետ, սակայն, որևէ ապացույց՝ լուսանկար կամ տեսանյութ, չի հրապարակվել թևը կոտրված թռչնի կամ նրան խնամողների մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4531 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ