Վիրահայերը Թբիլիսիում ցույց են կազմակերպել՝ հաջակցություն Արցախի ժողովրդի

Երեկ Թբիլիսիի Ռուսթավելի մետրոյի հարակից տարածքից մեկնարկել և ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների խաղաղ բողոքի ցույցը՝ հաջակցություն Արցախի ժողովրդի:

«Այսօր, երբ ամբողջ աշխարհի հայացքն ուղղված է ֆուտբոլի առաջնությանը, երբ ամբողջ աշխարհն ամանորյա նախապատրաստական խառնաշփոթի մեջ է, շուրջ 120 հազար խաղաղ բնակիչ 5 օր շարունակ Ադրբեջանի շրջափակման մեջ է, քանի որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները փակել են», -նշված է «Վրաստանի հայ համայնքի» տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում, որն ընթերցվել է Թբիլիսիում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, նշվում է նաև, որ շատերը մնացել են Արցախի սահմանին և չեն կարողանում տուն վերադառնալ։

«Պարզ է, որ առանց Ալիևի թույլտվության նույնիսկ թռչուն չի թռչում Ադրբեջանում։ Ակնհայտ է, որ բնապահպան կոչվածները կատարում են Ալիևի հրամանը, որին թևավորում է Թուրքիան։ Նրանց լոզունգները, պահվածքը, ժեստիկուլացիան, բացահայտ ցուցադրում են աշխարհի մի շարք առաջատար երկրներում ահաբեկչական ճանաչված «Գորշ Գայլեր» ծայրահեղական խմբավորման առկայությունն այնտեղ»,-ԱԼԻՔ-ի փոխանցմամբ՝ ասվում է ՀԿ-ի հայտարարությունում։

Վիրահայերը համոզմունք են հայտնում, որ Ադրբեջանը այդ ստոր միջոցով փորձում է հոգեբանական ճնշում գործադրել արցախահայերի վրա. «Դա չի հաջողվել նրանց մոտ 30 տարի առաջ և վստահ ենք չի հաջողվելու նաև այսօր, քանի որ արցախահայությունը հաղթահարել է ավելի դժվար օրերի և չի կոտրվել։ Ցավոք, սակայն, պետք է նշել, որ Ալիևի ռեժիմը շարունակում է անպատիժ մնալ համայն քաղաքակիրթ մարդկության կողմից:

Հավատում ենք, որ նավթի առկայությունը, սակայն, չի կարող գերակշռել մարդկանց իրենց հողում խաղաղ ապրելու իրավունքը»:

«Վրաստանի հայ համայնքը» կոչ է անում.

«Վրաստանի կառավարությանը՝ օգտվելով Ադրբեջանի վարչապետի պաշտոնական այցից, համարձակություն ունենալ իրական գնահատել իրավիճակը, խստորեն և հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, որն ուղղված է 120 հազար անմեղ բնակչության դեմ։

Դիմում ենք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետություններին, ձեռնարկել քայլեր հայերի նոր ցեղասպանությունը կանխելու համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1312 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են