Մենք չենք կարող շարունակել «խաղալ» ահաբեկչությանը աջակցող թիմում. այսօր Ադրբեջանը պետք է պատասխանի ՄԻԵԴ-ին, ինչ սպասել

Այսօր՝ Ֆրանսիայի ժամանակով մինչև ժամը 16։00-ն (ՀՀ ժամանակով՝ 20:00), Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին պետք է Լաչինի միջանցքի փակման հետ կապված պատասխան ուղարկի Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:

Նշենք՝ դեկտեմբերի 14-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Ադրբեջանական կողմն արդեն 8-րդ օրն է՝ կեղծ բնապահպանական ակտիվիստների միջոցով փակ է պահում Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում սա Հայաստանի համար Ադրբեջանի դեմ կիրառելի գործիքներից մեկն է։ Ըստ նրա՝ հիմա ՀՀ-ն ավելի շատ գործիքակազմ ունի և կարող է ավելի կոշտ ու խիստ արձագանքներ հնչեցնել ադրբեջանական կողմի նկատմամբ։ ՄԻԵԴ-ին դիմած հարցը ո՛չ քաղաքական է, ո՛չ էլ տարածքային, այն հումանիտար աղետը կանխելու համար է, և այդ պատճառով միջազգային հանրությունը պետք է արագ արձագանքի և պաշտպանի հայկական կողմին։

«Պետք է օգտագործել բոլոր հնարավոր գործիքները, քանի որ սա ցեղասպանության սկիզբն է։ Ես հույս ունեմ, որ ՀՀ-ն այլ քայլեր էլ է ձեռնարկում, որոնք տեսանելի չեն: Միջազգային կառույցը չի կարող անտեսել այս հարցը։ Ադրբեջանն էլ չի կարող խուսափել պահանջը ներկայացնելուց, բայց դա կախված է նաև, թե ինչ ձևակերպումներ է հայկական կողմը ներկայացրել իր պահանջում։ Խնդիրը լրջագույն է, ու միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ։ Կարևոր է, որ ՀՀ-ն կարողանա ճիշտ օգտագործել բոլոր շանսերը, որոնք Ադրբեջանը տալիս է մեզ՝ անմեղսունակ կերպով խախտելով հնարավոր իրավունքներն ու օրենքները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ կարևոր է հիշել, որ որ ՄԻԵԴ-ը չի առաջնորդվում արտաքին այլ գործոնների ազդեցությամբ, սակայն, եթե ինչ-որ որոշում չկայացնի, ապա Հայաստանը կարող է դիտարկել այլ գործիքակազմերի օգնությունը, օրինակ՝ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հումանիտար աղետի ու ցեղասպանության վտանգի մասին խոսել մշակութային հարթակներից սկսած՝ մինչև քաղհասարակության հարթակներում:

«Ադրբեջանը կարողանում է իր բոլոր կեղծ նարատիվները տարածել, և ինչ-որ տեղ գուցե ուշանում է ՀՀ-ի արձագանքը, և միջազգային հանրությունը մտածում է՝ ուրեմն հայկական կողմը խնդիրներ չի տեսնում։ Անտրամաբանական են նաև որոշ քայլեր․ օրինակ՝ գնալ Ֆրանսիա և խնդրել միջազգային մանդատ տալ ռուս խաղաղապահներին։ (-Խմբ. նկատի ունի Արցախի իշխանության ներկայացուցիչներին): Ավելի ռեալ ու տրամաբանական կլիներ, օրինակ, Ֆրանսիայից ևս խաղաղապահ ուժեր խնդրելը, որոնք ՌԴ զորքերի հետ համատեղ կլինեն Արցախում»,- նկատում է նա:

Խոսելով նաև միջազգային կառույցների արձագանքների և որոշ երկրների հնչեցրած հայտարարությունների մասին՝ Կարապետյանցը դրանք դրական է գնահատում։ Ըստ նրա՝ Ուկրաինայի օրինակով հարկավոր է, որ Հայաստանը նույնպես անհրաժեշտ քայլերի դիմի:

«Այս անգամ բավականին խիստ և հասցեական էին Ադրբեջանին ուղղված հայտարարությունները։ Այստեղ է, որ անհրաժեշտ է համալիր ու հետևողական կերպով ջանքեր գործադրել՝ միջազգային հանրությանը տեղեկացնելու Լաչինի միջանցքի փակման հետ կապված հարցերն ու խնդիրները։ Այդ գործելաոճը լավագույնը օգտագործեց Ուկրաինան։ Շատ հարցերով համեմատելի իրավիճակներում չենք, սակայն իրենց ամբողջ կազմը՝ սկսած իշխանություններից մինչև քաղհասարակություն, մեծ ծավալի աշխատանք իրականացրին, դրա համար էլ միջազգային կառույցների գործողությունները մեծ մասամբ համարժեք էին ստեղծված իրավիճակին»,- ուշադրություն է հրավիրում իրավապաշտպանը:

Այս պարագայում, ըստ Կարապետյանցի, ՀՀ-ն պետք է հստակ ցույց տա, թե որ թևում է: Նրա խոսքով՝ մենք չենք կարող շարունակել «խաղալ» ահաբեկչությանը աջակցող թիմում՝ նկատի ունենալով ՌԴ-ին:

«Ակնկալել, որ քաղաքակիրթ աշխարհի այն կողմը, որը ճանաչել է ՌԴ-ին ահաբեկչությանը աջակցող, մեզ կաջակցի, հնարավոր չէ։ Շատ պարզ է՝ դու որ թիմում գտնվում ես, այնտեղից էլ պետք է աջակցություն ստանաս։ Եթե ՀՀ-ն ասում է՝ ամեն ինչ նորմալ է, մեր դաշնակիցը անփոխարինելի է, ապա տրամաբանական է, որ օգնություն չես կարող սպասել»,- կարծում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1787 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները