25 մետր բարձրությամբ, 2500 հանդիսականի համար. ինչու է ձգձգվում Երևանի կրկեսի շենքի շահագործումը, ինչ է նախատեսվում

Կրկեսը ծիծաղ է նկարում մարդկանց ու հատկապես երեխաների երեսին, զարմանք ու հիացմունք առաջացնում, ասում է Երևանի կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանն ու վստահեցնում, որ մինչև 2023 թվականի վերջ կունենանք տարածաշրջանում նմանը չունեցող կրկեսի նոր շենք:

«Այժմ էլ աշխատանքներն ընթացքի մեջ են: Կրկեսի նոր շենքի վերականգնումը, պանդեմիայով ու պատերազմով պայմանավորված, ձգձգվեց, սակայն ամենաուշը մինչև մյուս տարեվերջ կունենանք վերազինված ու ժամանակակից ստանդարտներին համապատասխան կրկեսի շենք: Համոզված եղեք, որ տարածաշրջանում նմանը չունեցող կրկես ենք ունենալու՝ ժամանակակից լուսային, ձայնային էֆեկտներով հագեցած: Նոր շենքը նաև ներառական է լինելու, ինչպես նաև ունենալու ենք դրսից հրավիրված մասնագետներ, հյուրախաղեր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է Գասպարյանը:

Վերջինիս խոսքով՝ ցանկացած երեխա սիրում է կրկեսը, քանի որ այստեղ առեղծվածային ինչ-որ բան կա. «Կրկեսային ներկայացումների ժամանակ հաճախ եմ հետևում հանդիսականի տպավորություններին և նրանց հիացական հայացքներից ենթադրում, որ երեխաներն այստեղ լիարժեք երջանիկ են»:

Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանի խոսքով էլ՝ շատերը մտածում են, որ եթե կրկեսի շենքը չի գործում, կրկեսի դերասանները պարապության ու անգործության են մատնված, սակայն իրականում պատկերը հակառակն է:

«Կրկեսը թատրոնի նման չէ, կրկեսը հյուրախաղային կազմակերպություն է: Մեր բոլոր դերասանները աշխարհի տարբեր երկրներում հյուրախաղերի են մասնակցում, այդ թվում՝ իմ ընտանիքի անդամները՝ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները: Իմ թոռներն էլ ներառված էին Կատարում ընթացքող Ֆուտբոլի աշխարհի առաջնության շոու ծրագրերում և հաջողությամբ ավարտեցին իրենց հյուրախաղերը: Հազվագյուտ մարդիկ էին ընդգրկված այդ ծրագրում, հրավիրված էին լավագույններից լավագույնները, և սա ևս մեր կրկեսի ձեռքբերումներից է: Մեր դերասանները աշխարհով մեկ սփռված են և աշխատում են: Եթե հիմա կարողանաք գտնել կրկեսի գոնե մեկ պարապ դերասանի, երեկու-երեք օրվա ընթացքում կուղարկեմ հյուրախաղերի. պահանջարկն այդքան մեծ է»,- նշում է Սոս Պետրոսյանն ու հավելում, որ ամեն ամիս չորս ներկայացում են ունենում Պարոնյանի անվան թատրոնում, և դրանք անցնում են լեփ-լեցուն դահլիճներով:

Վերջինիս խոսքով՝ կրկեսի հին շենքը լավ շենք էր, սակայն արդեն չէր համապատասխանում ժամանակի պահանջներին:

«Բարձրությունը ընդամենը 18 մետր էր, հանդիսատեսի քանակը՝ 1500 մարդ, իսկ հիմա բարձրությունը կլինի 25 մետր, հանդիսատեսի քանակը՝ 2400-2500 մարդ: Նոր եմ կրկեսից գալիս. եռուզեռ էր տիրում: Շենքը պատրաստ է, միայն ներքին հարդարման աշխատանքներ են տարվում: Մյուս տարվա սեպտեմբերին պլանավորում ենք բացումը: Նոր՝ մոդեռնիզացված կրկեսում կկարողանանք հյուրընկալել այնպիսի կրկեսներ, ինչպիսիք են ջրային, օդային ակրոբատիկական, կանադական հայտնի «Դոսոլեյ» կրկեսները և այլն: Հին կրկեսում չունեինք այդ պայմանները: Օդափոխման ու ջեռուցման նորմալ համակարգ չունեինք: Եղել է՝ դրսում -20 աստիճան է եղել, նույն էլ՝ ներսում, և մենք այդ պայմաններում ելույթ ենք ունեցել»,- հիշում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարն ու հավելում, որ այժմ բոլոր իմաստներով գերհագեցած կրկեսի շենք ենք ունենալու և կարծում, որ հանդիսատեսի այսքան երկար սպասումները բոլոր իմաստներով արդարացված են լինելու:

1972 թվականին՝ Լեոնիդ Ենգիբարյանի մահից հետո, Սոս Պետրոսյանի ջանքերով ստեղծվեց Ենգիբարյանի անվան առաջին դպրոց-ստուդիան: Այս տարի լրացավ ստուդիայի գործունեության 50-ամյակը: Պետրոսյանը հպարտությամբ է նշում, որ հազարավոր աշակերտներ են ունեցել, որոնցից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են, Ռուսաստանի ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, սակայն մեզ մոտ կրկեսի դերասանները կարծես թե ըստ արժանվույն գնահատված չեն.

«Այստեղ ընդունված չի արժևորել կամ առավել ևս պարգևատրել կրկեսի դերասանին: Բարի նախանձով եմ նայում, երբ մեծարում են սպորտում հաջողության հասած մարզիկներին, կամ թատրոնի դերասաններին, և հուսով եմ՝ մի օր կրկեսային արվեստն ու դերասաններն էլ ըստ արժանվույն կգնահատվեն»:

Այժմ Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիայում ընդունելություն է 6 տարեկանից սկսած բոլոր ցանկացողների համար:

«72 թվականից սկսած՝ դպրոց ստուդիան գործել է անվճար, դասավանդվում են բոլոր ժանրերը, բացառությամբ՝ կենդանավարժությունից: Այժմ ստուդիա-դպրոցը գործում է վետերանների միության շենքում: Դասերն ընթացքում են ամեն օր: Տեսե՛ք, այդքան պարային խմբեր կան մեզ մոտ, բայց արդյոք կա՞ պահանջարկ, և պարողը կարո՞ղ է ընտանիք պահել: Իսկ կրկեսային արվեստ սովորողները աշխատանքի խնդիր չեն ունենում. պահանջարկը շատ մեծ է»,- նշում է Պետրոսյանը:

Նոր որակի կրկես ունենալուն ընդառաջ՝ այս ընթացքում նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Կրկեսային ռեժիսուրա» կուրսն է բացվել, որի նախաձեռնությունը կրկին Սոս Պետրոսյանինն է։ Վերջինիս խոսքով՝ կրկեսային արվեստը լավ և հետաքրքիր արվեստ է, որն ունի հեռանկարներ և մեծ պահանջարկ ամբողջ աշխարհում: Իսկ կրկեսից մարդիկ գնում են թեթևացած, լիցքաթափված ու երջանիկ. «Եվ հետո, շատերը մտածում են, որ կրկեսը միայն մանուկների համար է, սակայն կրկեսը որքան երեխաների, այդքան էլ մեծերի համար է»:

Հերմինե Կարապետյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4496 դիտում

5 տարի շարունակ «ուժեղներին» հարցնելու եմ՝ ուր են ադրբեջանցիները, չապացուցեցին՝ խնդիր են ունենալու․ Ղազարյան

Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյանը՝ հավանական սցենարների մասին

Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ

Անչափահասը «Օպել»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել ջրատարում. նա և ուղևորները հոսպիտալացվել են

Վեճ և ծեծկռտnւք Կոտայքի մարզում. 2 անչափահաս ծեծել է 14-ամյա տղայի, վերջինն էլ հարվածել է ծակող առարկայով

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ

Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում. Պողոսյան

Որքան են կազմել 2025-ին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը. Հարությունյան

Զախարովան շարունակում է թելել Կրեմլի թելը՝ հայտարարելով, թե ՀՀ ընտրությունները եղել են «աննախադեպ կեղծիքներով»

Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ

Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ

Արմավիրի մարզում «Նիսսան»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցմանն ի պատասխան. Իրանը հարվածել է բազաներին

Ապահովվել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն առանց լուրջ միջադեպերի

Ինչպես են ընթանում հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք կարևոր ճանապարհի աշխատանքները

Թունավորմամբ հոսպիտալացվել է 2 տարեկան երեխա. նա ացետոն է խմել

Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ

Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք

Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ

Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան

Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է

7595 արձանագրություն տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Տեսաք, չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան

Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ

Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն

«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների՝ ոչ մի հետաձգում չկա

Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ

Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը