Երևան
12 °C
Ադրբեջանն ապօրինի շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լաչինում ստեղծված իրավիճակի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
«Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել Լաչինի միջանցքի երկայնքով, դա արել է՝ խախտելով եռակողմ հայտարարության կետը, որի համաձայն՝ Հայաստանի և ԼՂ-ի միջև պետք է կապ լինի Լաչինի միջանցքով՝ ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո»,- ասել է նա:
Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Այս պահին 120 հազար մարդ Ադրբեջանի կողմից պատանդ են պահվում։
«Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ բանակցությունները դեռևս ոչ մի արդյունք չեն բերել»,- նշել է նա։
Մարգարյանը նաև ասել է, որ ԼՂ-ում իրավիճակը մոտ է հումանիտար աղետ դառնալուն: Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը վկայում է, որ Լաչինում տեղի է ունենում նախապես պլանավորված գործողություն:
«Պնդումները, որ Ադրբեջանը որևէ սահմանափակում չի իրականացրել Լաչինի միջանցքում, կեղծ են և արտացոլում են այդ երկրի՝ զոհին մեղադրելու մոտեցումը: Բնապահպանական մտահոգությունների ցանկացած հղում ոչ այլ ինչ է, քան կեղծ պատրվակ՝ արդարացնելու համար ԼՂ-ին հետագա գոյության միջոցներից զրկելը:
Ադրբեջանը ժխտում է իր պատասխանատվությունը, կեղծ պատրվակներ բերում։ Ադրբեջանը աշխարհում ժողովրդավարության հարցում ամենացածր վարկանիշներից մեկն ունի, տասնյակ քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում, այնտեղ հնարավոր չէ քաղաքացիական ակցիա անել առանց պետական աջակցության»,- ասել է Մարգարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ենթարկել էթնիկ զտման:
«Եթե Ադրբեջանն այդքան հետաքրքրված է բնապահպանական իրավիճակով, որպեսզի անկախ գնահատում իրականացվի, պետք է դիտարկել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը՝ խնդիրն ուսումնասիրելու նպատակով»,-հավելել է նա:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է ապահովել մարդասիրական հասանելիությունը փաստահավաք առաքելության համար:
Ի պատասխան Մարգարյանի հիմնավորված պնդումների՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, թե Լաչինի միջանցքն «ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է», և թե այդ ճանապարհի օգտագործումը պետք է լինի բացառապես մարդասիրական նպատակներով.
«Ադրբեջանը վճռական է իր հայազգի քաղաքացիներին երաշխավորել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք վայելում են իր քաղաքացիները՝ հավասար կերպով և առանց խտրականության»,- հայտարարել է նա ու հավելել, որ այս «ներպետական» խնդրին դրսի «միջամտություն» թույլ չեն տալու՝ նկատի ունենալով, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, իսկ այնտեղ ապրող հայերը՝ ադրբեջանական տարածքում ապրող հայեր»:
ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում ելույթ ունեցող պատվիրակությունների ներկայացուցիչները միաձայն կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների անխափան անցումը։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT