Թուրքիայում ուզում են վերականգնել հայերի համար կառուցված Պարտիզակի նշանավոր վարժարանը (լուսանկարներ)

Թուրքիայի Քոջաելի նահանգի Բաշիսքելե շրջանի Բահչեջիք ավանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիները 1873-ին հայերի համար կառուցել էին Պարտիզակի երբեմնի հռչակավոր վարժարանային համալիրը։

Բազմաթիվ շինություններից բաղկացած այդ համալիրից այսօր կիսավեր վիճակում կանգնած է միայն ուսուցիչների համար նախատեսված կացարանը: Մնացած շենքերից ու հատկապես վարժարանի կենտրոնական մասնաշենքից գրեթե ոչինչ չի մնացել:

52.jpg (57 KB)

Օրերս Բաշիսքելե շրջանի ղեկավարության ծրագրերի համակարգման կենտրոնի տնօրեն Էմին Օզթյուրքը տեղական՝ «Kocaeli gazetesi» լրատվական կայքին տված հարցազրույցում հայտնել է համալիրից մնացած միակ շինության վերանորոգման ու արվեստի կենտրոն դարձնելու նախագծի մասին:

Ըստ Օզթյուրքի՝ ծրագիրը պետք է իրականացվի Բաշիսքելեի հասարակական կազմակերպությունների ու շրջանի ղեկավարության համատեղ ուժերով:

50.jpg (646 KB)

Ermenihaber-ը գրում է, որ ցեղասպանությունից հետո լքված վարժարանը 1898-ին արդեն մեծացել ու վերածվել էր 60 դյոնում (6 հեկտար) հողակտոր զբաղեցնող ընդարձակ համալիրի, որն ընդգրկում էր գիշերօթիկ դպրոց, նախակրթարան, մանկատուն և մասնագիտական դպրոց, ինչպես նաև տպարան, գրադարան, լվացքատուն ու ջրի պահեստարան:

51.jpg (55 KB)

Կանգուն մնացած կացարանի շենքը, մատուռն ու ջրի ստորգետնյա պահեստարանը հիմա մասնավոր սեփականություն են և որևէ կերպ չեն օգտագործվում:

53.jpg (7 KB)

Շինությունները, որոնք լքված վիճակում էլ բավականին ազդեցիկ տեսք ունեն, տարիներ շարունակ անխնամ մնալու պատճառով քայքայվել են, ինչը կարող է ապագայում դրանց փլուզման պատճառ դառնալ:

54.jpg (292 KB)

Ի դեպ, Պարտիզակի Ամերիկյան բարձրագույն վարժարանում ուսում են ստացել հայ ազգի մի շարք երախտավորներ, այդ թվում՝ արևմտահայ հատնի բանաստեղծ Ռուբեն Սևակը, ուսուցիչ ու խմբագիր Գևորգ Կառվարենցը (Արաբաջյան), գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանը, պրոֆեսոր Միքայել Մինասյանը և ուրիշներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35531 դիտում

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը