Մեկնարկել է «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը, որն անցկացվում է  «Համադրելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։

Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է վերջին տարիներին ոլորտում արձանագրած առաջխաղացումը, նշել մի շարք վիճակագրական տվյալներ, անդրադարձել նաև առաջ եկած մարտահրավերներին։ 

«Ճարտարագիտական շաբաթը բարձր տեխնոլոգիական ոլորտի ամենասպասված իրադարձություններից է, և շատ ուրախ եմ, որ այսպիսի բարձր մակարդակով է կազմակերպվել: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք այն տարածաշրջանային մասշտաբի կարևորության միջոցառման վերածել: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: Ինչպես գիտեք, Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացող տեմպերով զարգացումը։ Դա է ամենամեծ հնարավորությունը, դա ոչ միայն մեր, այլ նաև միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականն է»,- նշել է Հակոբ Արշակյանն իր ելույթում՝ փաստելով, որ ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում և աջակցում է ոլորտի զարգացմանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Կարևորելով արդեն ավանդույթ դարձած այս միջոցառման իրականացումը՝ նախարարը նշել է, որ այն յուրատեսակ հարթակ է՝ քննարկելու ճարտարագիտության ոլորտում գրանցած հաջողությունները, բարձրաձայնելու առկա խնդիրները, քննարկելու դրանց լուծումները:

«Ինչպես գիտեք, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն մի քանի տարի իրականացնում է տեխնոլոգիական կրթական ծրագրեր։ Այս տարի առանձնացված 5 ուղղություններից մեկն էլ Ինժեներությունն է: Որակյալ և մրցունակ կրթությունը ցանկացած ոլորտի հաջողության կարևոր հիմնքն է, իսկ գիտությունը՝ ստացած գիտելիքները նորարարության վերածելու, նոր արժեք ստեղծելու լավագույն դրսևորումը: Կարևոր եմ համարում նաև «Ինժեներական քաղաք» ստեղծելու ծրագիրը։ Առանձին վերցրած տարածքում ինժեներական ընկերությունների համար ստեղծում ենք պայմաններ, հնարավորություններ և ենթակառուցվածքներ: «Ինժեներական քաղաք»-ը նախատեսված է տեխնոլոգիական ընկերությունները մեկ վայրում տեղայնացնելու և կենտրոնացնելու համար: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ «Ինժեներական քաղաք» ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է: Հետևաբար, հորդորում, կոչ եմ անում ակտիվ դիմեն ինժեներիայով զբաղվողները»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանն իր խոսքում՝ հավելելով, որ  միջոցառումն այս տարի անցկացվում է ոչ միայն Երևանում, այլ նաև Վանաձորում, ինչը կարևոր ազդակ է թե՛ մարզերի համաչափ զարգացման, թե՛ մարզերում ինժեներական, և ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար:

Նախարարը հույս է հայտնել նաև, որ միջոցառումը տարեցտարի կընդլայնի շրջանակները թե՛ բովանդակային, թե՛ մասշտաբային առումով, կբերի նոր արժեք ու ասելիք ոլորտում, հաջողություն և արդյունավետ քննարկումներ մաղթել մասնակիցներին:

Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Օֆելյա Սարգսյանը:

Միջոցառման երեք օրերի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։ Ինչպես նաև Ինժեներական քաղաքում տեղի կունենա ճարտարագիտական ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդիչ սարքերի, կենսաբժշկական ճարտարագիտության, սպառողական էլեկտրոնիկայի և ինժեներական ծրագրակազմի վերջին նվաճումները: Շաբաթն իր աշխատանքները հաջորդիվ կշարունակի Վանաձորում և կամփոփի դեկտեմբերի 25-ին։

«Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը կազմակերպվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժիներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science գիտահետազոտական կենտրոնի, Նեյշընըլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ) և մի շարք այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
945 դիտում

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու