Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետևել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարության ընթացքին

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում այս պահին շինարարություն է ընթանում: Սա, ըստ էության, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհի վերջին փուլն է: Ծրագրի ընթացքին տեղում հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

«Քաղաքն արդեն նման ճանապարհների կառուցման արդյունավետ փորձ ունի: Քաղաքը զարգանում է, և այլընտրանքային ճանապարհները քաղաքին շատ անհրաժեշտ են: Կոնկրետ այս հատվածի հետ կապված գործընթացը բավականին երկար տևեց: Բնակիչների հետ փոխհամաձայնությամբ փոփոխություններ եղան նախագծում: Բացի այդ, հաղորդուղիների հետ կապված խնդիրներ կար, որոնք ևս լուծվեցին: Ճիշտ է, նախագիծը թանկացավ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, ճիշտ ճանապարհով ենք գնացել, ճիշտ լուծումներ են տրվել»,- նշել է Երևանի քաղաքապետը:

1.jpeg (402 KB)7f97c8040ffe63a1ffb50e82259a1605307db75f.jpeg (467 KB)

Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24 մ: Այն կունենա 3 ուղեանց, 3 անցում՝ երկրորդային ճանապարհների համար, ինչպես նաև տրանսպորտային 1 հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հետ հատման վայրում:

Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են: Արտաքին լուսավորության համակարգում տեղադրվել են լեդ տեսակի էներգախնայող լուսատուներ:

«Ճանապարհի երկու երրորդն ավելի քան մեկ տարի առաջ հանձնված է շահագործման, իսկ մեկ երրորդում աշխատանքների մոտ 90 %-ն ավարտված է: Ներկայում շարունակվում է կամրջի շինարարությունը. արդեն հեծաններն են տեղադրվում, դրանցից չորսն արդեն տեղադրված է, երկուսն ընթացքի մեջ է»,- նշել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը:

Այս պահին շինարարական եռուզեռ է նաև Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների միջև առկա մոտ 1 կմ հատվածում: Հաշվի առնելով, որ Բաբաջանյան փողոցը սպասարկելու է նաև հյուսիսից հարավ ընթացող փոխադրամիջոցներին, որոշում կայացվեց այն ևս ներառել պայմանագրի ծավալներում ու հիմնանորոգել:

36119b247e7b628ae2bc1defff206ab5e73ea139.jpeg (385 KB)

«Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածն ավարտելուց հետո տեսանք, որ Բաբաջանյան փողոցը վերջին 10 տարվա ընթացքում բավականին վնասվել է, և հիմնանորոգման անհրաժեշտություն կա: Հաշվի առնելով, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը կառուցելուց հետո շինարարական պայմանագրում որոշակի խնայողություն կար, քաղաքապետարանը որոշեց դա ևս ներառել ծրագրում: Ասիական զարգացման բանկի և կառավարության հետ համատեղ ձեռք բերվեց համաձայնություն և ներառվեց»,- նշել է Նորա Մարտիրոսյանը:

Բաբաջանյան փողոցի վերակառուցման ծրագրով ամբողջությամբ կփոխվի ճանապարհային ծածկը, կձևավորվեն նոր մայթեր, կտեղափոխվեն ենթակա բոլոր հաղորդուղիները:

«Ուզում եմ ներողություն խնդրել թաղամասում ապրող բնակիչներից, քանիո որ տևական ժամանակ մենք անհարմարություններ ենք պատճառում նրանց, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ քաղաքային միջավայրում նոր ճանապարհներ կառուցելու ընթացքում այլ կերպ հնարավոր չէ: Վստահ եմ, որ երբ այս ճանապարհը բացվի, բոլորը գոհ են լինելու, և քաղաքը մեծ խնդիր է լուծելու»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

467b3c9d151736f4cacb932a095d3a7883c07d21.jpeg (302 KB)

Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Այն զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի երթևեկությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1202 դիտում

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը