Երևան
12 °C
Հավաքական Արևմուտքի երկրների և նրանց վերահսկողության տակ գտնվող Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։ Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմավարական նպատակը «ռազմի դաշտում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակն է»՝ որպես մեր երկիրը էականորեն թուլացնելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեխանիզմ։ Հանուն այս նպատակին հասնելու մեր մրցակիցները շատ բանի են պատրաստ։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ գնահատական տալով Ուկրաինայում տիրող իրավիճակին և իրադարձությունների զարգացմանը:
Ըստ Լավրովի՝ «թեժ հակամարտության» հիմնական շահառուն ԱՄՆ-ն է, որը ձգտում է դրանից առավելագույն օգուտ քաղել թե՛ տնտեսական, թե՛ ռազմա-ռազմավարական առումներով։ Միաժամանակ, Վաշինգտոնը լուծում է նաև աշխարհաքաղաքական կարևոր խնդիր՝ խզել Ռուսաստանի և Եվրոպայի ավանդական կապերը։
«ԱՄՆ-ն ամեն ինչ անում է հակամարտությունը երկարացնելու և այն ավելի կատաղի դարձնելու համար։ Պենտագոնը բացահայտորեն ծրագրում է պատվերներ ամերիկյան պաշտպանական արդյունաբերության համար գալիք տարիների համար՝ անընդհատ բարձրացնելով ռազմական ծախսերը Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար և նույնը պահանջելով հակառուսական դաշինքի մյուս անդամներից: Կիևի ռեժիմը միտումնավոր համալրվու է ամենաժամանակակից զենքերով, ներառյալ՝ նմուշներ, որոնք դեռ չեն ընդունվել հենց արևմտյան բանակների կողմից, ըստ երևույթին, որպեսզի տեսնեն, թե ինչպես են նրանք աշխատում մարտական պայմաններում: Այս տարվա փետրվարից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը գերազանցել է 40 միլիարդ դոլարը, ինչը համեմատելի է եվրոպական շատ երկրների ռազմական բյուջեների հետ։ Մենք նաև գիտենք, որ ամերիկյան քաղաքական շրջանակները գնալով ավելի շատ են մտածում Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու մասին»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ շարունակում են Արևմուտքին կոչ անել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Ըստ Լավրովի՝ միջուկային ռիսկերը նվազագույնի հասցնելու համար գործնականում կարևոր է պահպանել հավատարմությունը միջուկային պատերազմի անթույլատրելիության պոստուլատին, որը հաստատվել է միջուկային «հնգյակի» երկրների կողմից 2022 թվականի հունվարի 3-ի համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում ամրագրված տրամաբանության համաձայն՝ անհրաժեշտ է կանխել միջուկային տերությունների միջև ցանկացած ռազմական առճակատում, քանի որ այն հղի է աղետով։
«Անկասկած, Եվրամիության հետ մեր հարաբերություններն այժմ գտնվում են պատմական ամենացածր մակարդակի վրա։ Պատճառները հայտնի են. ԵՄ-ն Բրյուսելում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հետևելով, փաստորեն, հիբրիդային պատերազմ հայտարարեցին մեր դեմ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջիններից մեկն էր, ով ասաց, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։
Մենք տեսնում ենք, թե ինչպես են ԵՄ երկրների իշխող շրջանակները գործում ի վնաս իրենց քաղաքացիների կենսական շահերի և բարեկեցության։ Իրականում նրանք անկասկած հետևում են արտերկրի հեգեմոնի հակառուսական կուրսին գրեթե բոլոր հարցերում և երբեմն նույնիսկ առաջ են դուրս գալիս: Այստեղ օրինակները շատ են: Բավական է նշել ԱՄՆ-ի արգելքը եվրոպական երկրներին էներգետիկ ոլորտում մեր երկրի հետ երկխոսություն պահպանելու համար, որը տասնամյակներ շարունակ եվրոպացիներին ապահովել է աննախադեպ բարգավաճում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT