Երևան
12 °C
2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր մի խումբ ադրբեջանցիներ Ադրբեջանի ղեկավարության՝ ակնհայտ ուղղորդած կեղծ բնապահպանական պահանջներով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը։ Արդեն 16 օր է՝ շուրջ 120.000 արցախահայեր զրկված են միջազգային այնպիսի հիմնարար իրավունքներից, ինչպիսիք են ազատ տեղաշարժի, բուժօգնություն ստանալու իրավունքները։ Արցախը պարենային և հումանիտար լուրջ ճգնաժամի առջև է։
Մինչ Արցախից և Հայաստանից ահազանգում են, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում, իսկ միջազգային հարաբերությունների ազդեցիկ դերակատարները կոչեր են անում Ադրբեջանին բացել Լաչինի հումանիտար միջանցքը, Բաքուն լիակատար աջակցություն է ստանում պաշտոնական Անկարայից։
Ադրբեջանի վերոհիշյալ գործողություններին մասնակից է դարձել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն։ Նա հանդիպել է ճանապարհը փակած ադրբեջանցիներին և այդ մասին գրառում է արել Twiiter-ում՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» շեշտադրմամբ։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն և այդ երկրում իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը արդեն հայտարարություններ են արել և աջակցություն հայտնել Ադրբեջանին «նրա մղած իրավացի պայքարում», գրում է Ermenihaber-ը։
«Ադրբեջանը թե՛ իրավունքի տեսանկյունից, թե՛ արդարության տեսանկյունից, թե՛ սեփական հողերում ապօրինի գործողություններին ընդդիմանալու տեսանկյունից իրավացի է»,-դեկտեմբերի 14-ին հայտարարել է Չավուշօղլուն։ Թուրք նախարարը փաստորեն արդար է որակել այն, որ դեպի Արցախ գազամատակարարման դադարեցման պատճառով 3 օր շարունակ 120 հազար մարդ ձմռան պայմաններում զրկված է եղել ջեռուցման հնարավորությունից, որ 16 օրվա շրջափակման հետևանքով շուրջ 350 հիվանդ չի կարողացել բուժօգնություն ստանալ Երևանում, ու որ ամեն վայրկյան խախտվում են հազարավոր մարդկանց իրավունքներ։
Օմեր Չելիքն էլ իր հերթին է դեկտեմբերի 22-ին հայտարարություն արել՝ նշելով, թե իբր ծայրահեղության կողմնակից հայերն են Ղարաբաղում դիմում սադրիչ գործողությունների։ Չելիքի հնչեցրած այդ անհեթեթությունն առավել ակնհայտ է դառնում հատկապես այն պարագայում, երբ ադրբեջանցիների կեղծ բնապահպանական ակցիայի առաջին իսկ օրերից դրա մասնակիցներն են ձեռքերով ցույց տալիս թուրք ծայրահեղ ազգայնամոլականների՝ «գորշ գայլերի» հայտնի խորհրդանիշը՝ փաստացի սպառնալիք հայտնելով արցախահայերին։

Ավելին՝ Չելիքը ժխտել է, որ Լաչինի միջանցքը փակ է՝ բառացիորեն ստելով, թե ադրբեջանական կողմը խոչընդոտում է միայն հանքանյութով բեռնված բեռնատարների երթևեկությունը։ Ադրբեջանի այս կեղծ քարոզչությունը պաշտոնական հայտարարություններից զատ՝ լայն թափով առաջ են տարել նաև թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, իշխանամերձ «Haber Global»-ը, «Yeni Akit»-ն ակտիվորեն այս ողջ ընթացքում տարածել են իրականությանը չհամապատասխանող ադրբեջանական պաշտոնական թեզերը։ Բացի այդ էլ՝ խախտել են լրագրության սկզբունքները՝ մշտապես միակողմանիորեն ներկայացնելով Լաչինի միջանցքի իրադարձությունները, դրանց պատճառներն ու հետևանքները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր Արցախի գազամատակարարումը, որը, սակայն, վերականգնվել է դեկտեմբերի 16-ին՝ առանց նախապայմանի։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խոսքում միաձայն ընդգծել են, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի: Ադրբեջանը, սակայն, չի հետևում այդ կոչերից որևէ մեկին։ Լաչինի միջանցքի շրջափակման 13-րդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը հայտարարել է․ «Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կարող են լինել զանգեր, ինչ-որ հայտարարություններ, բայց պետք չէ դրանց նշանակություն տալ։ Մենք այդ զանգերին պատասխանում ենք պարզապես քաղաքական կոռեկտությունից դրդված։ Բայց սա դույզն-ինչ չի փոխի մեր դիրքորոշումը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT