Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ։ Առաջարկված նախագիծը տեղադրվել է հանրային քննարկման՝ «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Այն այս պահին ունի 88 դեմ և 11 կողմ ձայն։
Նախագիծն իրարամերժ տեսակետների, քննարկումների առիթ է տվել: Ըստ որոշ կարծիքների՝ այն միտում ունի սահմանափակել խոսքի ազատությունը: Նախագծի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի հետ:
- Տիկին Հարությունյան, ի՞նչն է հիմք հանդիսացել այս նախագծի ներկայացման համար: Եվ կա՞ արդյոք ուսումնասիրություն, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ռազմական դրություն էր հայտարարվել, ի՞նչ բացթողումներ, սխալներ, վրիպումներ են եղել, որոնք վտանգ են ներկայացրել (խոսքը մասնավորապես համացանցի և լրատվամիջոցների մասին է):
- Համակարգչային տեխնոլոգիաների և համացանցի զարգացմանը զուգընթաց կարևոր նշանակություն են ձեռք բերել տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերն ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական դրություն հայտարարված լինելու պայմաններում: Մեր ժամանակներում հաճախ ենք խոսում հիբրիդային, տեղեկատվական պատերազմների մասին, և հետևաբար պետությունը գործուն քայլեր ձեռնարկելու կարիք ունի: Այս համատեքստում, ի թիվս այլոց, պետք է միջոցներ ձեռնարկվեն տեղեկատվական անվտանգության պատշաճ ապահովման ուղղությամբ, որը կչեզոքացնի այնպիսի պայմանների և գործոնների ի հայտ գալը, որոնք պետության և հանրության համար ստեղծում են հավանական կամ իրական վտանգ՝ կապված ինչպես տեղեկատվության արտահոսքի կամ դրա չարտոնված օգտագործման հետ, այնպես էլ չճշտված կամ իրականությանը չհամապատասխանող և հանրության լայն զանգվածների մոտ թյուր տպավորություն կամ անգամ խուճապ առաջացնող տեղեկությունների հետ:
Թվային տիրույթը հաճախ օգտագործվում է հանցավոր ու ահաբեկչական, ինչպես նաև կեղծ լուրեր տարածելու նպատակով, որոնց վտանգավորությունն ավելի է ընդգծվում հատկապես ճգնաժամային իրավիճակներում և ոչ պակաս վտանգավոր ազդեցություն կարող է ունենալ, քան բուն զինված գործողությունների հետևանքները:
Տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված մեխանիզմների բացակայությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում հատկապես արտահայտվեցին ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի ընթացքում, երբ ի հայտ եկան տեղեկատվական անվտանգության ոլորտը կանոնակարգող՝ ՀՀ օրենսդրությանն առնչվող խնդիրներ, որոնք դժվարություններ առաջացրին տեղեկատվության հրապարակման վերահսկման մեխանիզմների համակարգված կերպով կիրառման տեսանկյունից:
Բացի այդ, հարկ է նշել, որ տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներն անվտանգության և պաշտպանության տեսանկյունից հանգեցրին զգայուն տեղեկատվական հոսքերի անվերահսկելի շրջանառության, ինչն արտահայտվում էր քաղաքացիների՝ սոցիալական ցանցերում հակառակորդի՝ հանրության վրա բացասական ազդեցություն թողնող նյութերի տարածումով, զինծառայողների՝ առաջնագծից արգելված տեսանյութերի հրապարակմամբ, մարտ վարելու ծածուկության խախտումներով, հակառակորդի՝ առցանց հարթակներում տարածվող կեղծ և բացասական ազդեցություն թողնող նյութերի նկատմամբ վերահսկողության բացակայությամբ:
Կեղծ լուրերի տարածման վտանգ է առաջանում հատկապես ճգնաժամային իրավիճակներում (ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ), ինչը շատ բացասական հետևանքներ է ունենում պետության և հասարակության վրա:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ որպես տվյալ խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլ, կարևոր է դառնում ՀՀ տարածքում ռազմական դրության պայմաններում համացանցի սահմանափակման մեխանիզմների ներդրումը, նշվածին ուղղված իրավական կարգավորումների մշակումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության ու պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների համար համացանցի հասանելիության պահպանման և դրա ապահովմանն ուղղված օրենսդրական հենքի ստեղծումը։
Հարկ է առանձնակի նշել, որ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գույքագրած խնդիրների շարքում բարձրացվել է տեղեկությունների տարածման, համացանցային ռեսուրսների սահմանափակման նախատեսման անհրաժեշտության հարցը:
Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունից ստացված դիտարկումների համաձայն՝ առաջարկվել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կարգավորել ռազմական դրության ժամանակ լրատվական գործունեության և տեղեկությունների տարածման, համացանցի սոցիալական հարթակների գործունեության սահմանափակումների նախատեսումը: Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկել է հստակ սահմանել ռազմական դրության ժամանակ համացանցային ռեսուրսների սահմանափակման իրավական հիմքերը և ծավալները: Նմանաբնույթ առաջարկներ է ներկայացրել նաև Անվտանգության խորհուրդը:
- Իսկ չե՞ք կարծում, որ տեղեկատվություն ստանալու կրճատումը որոշակի խուճապ կառաջացնի հանրության շրջանում։
- Կարծում եմ, որ խուճապ առաջացնում է առաջին հերթին չստուգված տեղեկատվության, ահաբեկչական բովանդակություն ունեցող, կեղծ լուրերի, մեկ խոսքով՝ ապատեղեկատվության տարածումը: Ընդ որում, պետք է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում նման բովանդակությամբ տեղեկատվության տարածումն ինչ-որ առումով դարձել էր անվերահսկելի՝ հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված մեխանիզմների բացակայությունը:
- Նախագծում նշվում է ինտերնետի հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման մասին, սակայն ռազմական դրության ժամանակ կարևոր է հատկապես ԶԼՄ-ների աշխատանքը։ Այս պարագայում ինչպե՞ս է կազմակերպվելու առանձին կազմակերպությունների, լրատվամիջոցների ինտերնետ հասանելիության ապահովումը։
- Նախագիծը դեռևս շրջանառման փուլում է, մինչդեռ նշվածը պարզ կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման) կարգը սահմանվելուց հետո: Նշեմ, որ, ըստ նախագծի, այն պետք է սահմանվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
- Մեկ այլ կետով սահմանվում է՝ ՀՀ-ի տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում)։ Մասնավորապես ո՞ր դեպքում նշվածները ռազմական դրության պայմաններում կարգելափակվեն։
- Առաջարկվող կարգավորումների ուժով ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ժամկետի ընթացքում կարող է տեղի ունենալ հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում, ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում, այսինքն՝ նշվածը կախված է կոնկրետ իրավիճակից և պարտադիր բնույթ չի ենթադրում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման կարգը սահմանելու իրավասությունը նախագծով վերապահված է Կառավարությանը՝ որպես ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ իրականացվող լիազորություն:
- ՀՀ-ում կատարվածի վերաբերյալ Սփյուռքը շատ դեպքերում սոցցանցերի միջոցով է ինֆորմացիան ստանում ու տարածում: Արգելափակումը այս մասով խնդրահարույց չէ՞:
- Ինչպես արդեն նշվեց, ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով ընդամենը ամրագրվել է թվարկված սահմանափակումների կիրառման հնարավորությունը, որոնց կիրառումը պարտադիր բնույթ չի ենթադրում: Շատ կարևորում եմ սփյուռքի աջակցությունը, մեր հայրենակիցների հետ մշտական կապը, իրենց՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պատշաճ իրազեկված լինելը, և այս առումով պետք է նշել, որ առաջարկվող կարգավորումները միտված են և նպաստելու են նաև Սփյուռքի մեր հայրենակիցների՝ ապատեղեկատվության ստացման բացառմանը՝ թվային տիրույթում հատկապես ճգնաժամային իրավիճակներում տարածվող և հաճախ հանդիպող ահաբեկչական, ինչպես նաև կեղծ լուրերի զտման եղանակով:
- Ռազմական դրության ժամանակ շատ աշխատանքներ համակարգվում և իրականացվում են սոցցանցերի միջոցով։ Նախագծով դա ևս չի՞ վտանգվում:
- Պետք է նշել, որ պետական կարիքներին և ռազմական դրության իրավական ռեժիմից բխող գործառույթները չեն կարող և չպետք է իրականացվեն սոցիալական ցանցերի միջոցով: Մատնանշված աշխատանքներն ավելի շուտ կարող են առնչվել հասարակության այս կամ այն անհատի կամ խմբի (խմբերի)՝ բարեգործական բնույթ կրող որոշակի նյութական բարիքների հավաքման աշխատանքներին՝ զինված ուժերի կարիքների բավարարման՝ սրտից բխող գործողություններ կատարելու նպատակով, որը երբեմն անհրաժեշտ չէ, իսկ երբեմն անգամ կարող է չնպաստել ընդհանուր գործին։ Ուստի, ռազմական դրություն հայտարարվելու պարագայում պետք է հստակ գործեն բոլոր պետական և համայնքային մարմինները՝ ապահովելով ինչպես զինված ուժերի, այնպես էլ անհրաժեշտության դեպքում՝ բնակչության կարիքները՝ առավելագույնս խուսափելով հախուռն կազմակերպչական աշխատանքներից: Ի թիվս այլ խնդիրները, նախագիծը միտված է լուծելու նաև այս հարցերը:
- Արգելափակելու դեպքում հստակեցվե՞լ է սահմանափակվող սոցցանցերի ցանկը։
- Սահմանափակման ենթակա հարթակների ցանկը չի կարող հստակեցված լինել, քանի որ նախագիծը դեռևս շրջանառման փուլում է, շահագրգիռ մարմիններից պետք է լիարժեք կերպով ստացվեն կարծիքներ, հանրային քննարկման ժամկետը պետք է ավարտվի, նոր ներկայացվի Վարչապետի աշխատակազմ՝ քննարկելու և հավանություն տալու համար: Ավելին՝ նախագծով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման) կարգը պետք է սահմանվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
- Խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու տեսանկյունից այն որքանո՞վ է իրավաչափ:
- Չի կարող ինֆորմացիա ստանալու իրավունքը հակադրվել բնակչության, պետության անվտանգության ապահովման իրավունքին և պարտականությանը, ուստի դեռևս 2006թ. դեկտեմբերի 5-ին ընդունված և մի քանի անգամ փոփոխությունների ենթարկված օրենքի 1-ին հոդվածը, որը երբևէ փոփոխության չի ենթարկվել, սահմանում է, որ ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որը ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:
Այս համատեքստում առաջարկվող նախագծով կարգավորումները չեն կարող դիտարկվել որպես իրավունքների, այդ թվում՝ խոսքի կամ տեղեկատվություն ստանալու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում:
Բացի այդ, պետք է նշել, որ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Տվյալ դեպքում օրենքով առաջարկվող մեխանիզմերը՝ ուղղված որոշակի սահմանափակումներին, հենց միտված են պետական անվտանգության, հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, ընդ որում, սահմանափակման պայմանը տվյալ դեպքում պահպանվում է, այն նախատեսվելու է օրենքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT