Կարևորը՝ խաղաղություն լինի. որտեղ և ինչպես են դիմավորելու Նոր տարին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները

Հաշված օրեր հետո հրաժեշտ կտանք 2022 թվականին՝ դիմավորելով 2023-ը՝ նապաստակի տարին:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ որոշ պատգամավորների հետ՝ հասկանալու, թե վերջիններս ինչպես են տարին ամփոփում, որտեղ և ինչպես են դիմավորելու Ամանորը:

Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, նախորդ տարիների նման, այս տարի ևս տարեմուտը դիմավորելու է տանը՝ ընտանիքի հետ: «Հանգստյան օրերը նախատեսում եմ անցկացնել ընտանեկան միջավայրում, որից հետո կանցնեմ բուն աշխատանքային գործընթացին: Ամենակարևորն այն է, որ 2023-ը լինի խաղաղության տարի»,- ասում է նա:

Ամանորը հայրենիքում է դիմավորելու նաև պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որն այդ ժամանակ կա՛մ հայրական տանը կլինի, կա՛մ զինվորների հետ. «Տոնական օրերն ինձ համար այն ժամանակահատվածն են, երբ կարող եմ մի փոքր հանգստանալ, առանց այն էլ բարդ տարի ենք ունեցել, մի շարք արտաքին մարտահրավերներով: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում աշխատանքներն արդյունավետ եմ գնահատում: Ցանկանում եմ՝ կարողանանք հաղթահարել այն բոլոր արտաքին մարտահրավերները, որոնք ծառացել են մեր երկրի առաջ և ապրենք խաղաղ երկնքի տակ»:

Տարին բուռն աշխատանքային ավարտ ունի Ալխաս Ղազարյանի համար: Նա ևս Ամանորը դիմավորելու է հայրենիքում՝ ընտանիքի հետ:

«Ցավոք սրտի, տարին դրական ավարտ չի ունենում, սակայն այն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ աշխատանքային առումով արդյունավետ է եղել: Ուզում եմ՝ 2023-ը լինի խաղաղության տարի, և մեր քաղաքացիները պարուրվեն սիրով, ջերմությամբ ու համերաշխությամբ»,- մաղթում է նա:

Պատգամավոր Արփի Դավոյանն էլ շեշտում է՝ ինչպես միշտ, Նոր տարին դիմավորելու է տանը՝ իր սիրելիների հետ: Վերջինս ասում է՝ տարին վերլուծելով՝ պետք է ձգտենք նրան, որ հաջորդն է՛լ ավելի լավն ու արդյունավետ լինի. «Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն: Մենք պետք է գնահատենք ու փայփայենք այն, ինչ ունենք ու ձգտենք ավելիին՝ անելով այն ամենը, ինչ մեզնից կախված է, քանի որ մեզ վրա վերցնելով մեր մեծ և փոքր պատասխանատվությունները՝ կարող ենք այնպես անել, որ մենք և մեր երեխաներն ապրենք ավելի լավ երկրում»:

Գևորգ Պապոյանն էլ տարին ամփոփում է՝ խորհրդակցությունից խորհրդակցություն գնալով: Նրա խոսքով՝ տոնական օրերը գյուղում է անցկացնելու՝ ընտանեկան միջավայրում:

«Տարին այնքան արդյունավետ է եղել ինձ համար, որքան Հայաստանի համար: Այն ձեռքբերումներն ու խնդիրները, որ ունեցել է մեր երկիրը, ունեցել եմ և ևս: Չնայած բոլոր խնդիրներին, հաջողություններին ու անհաջողություններին՝ մաղթում եմ խաղաղության և բարեկեցության տարի»,- ասում է նա:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ևս, ավանդույթի համաձայն, դիմավորելու է տանը՝ ընկերների և բարեկամների ընկերակցությամբ: «Դժվար է տարին գնահատել արդյունավետ, սակայն այն լի էր փորձություններով, որոնք կարողացել ենք հաղթահարել և շարունակում ենք պայքարել դրանց դեմ: Թևակոխում ենք 2023 թվական՝ հույսով, որ հերթական անգամ բազմաթիվ փորձություններին դիմակայելու կարիք այլևս չի լինի: Ուզում եմ՝ ապրենք խաղաղ երկնքի տակ և ավելի շատ սիրենք իրար ու մեր կյանքը»,- ցանկանում է նա:

Նատալի Մկրտչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2122 դիտում

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ