Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-խորհդրակցություն է անցկացրել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ, որին հեռավար եղանակով մասնակցում էին նաև մարզաբնակ հոգեբաններ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Խորհրդակցության նպատակն է եղել քննարկել ՀՀ քրեական դատավարության գործող՝ նոր օրենսգրքով անչափահասների, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը միայն դրա որակավորումն ունեցող հոգեբանների ներգրման նոր ինստիտուտի սահուն ներդրման և գործարկման հետ կապված խնդիրներն ու ընթացակարգերը։
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվում է Կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբան: Ընդ որում, եթե ներկայում դեռևս իրավաչափ է համարվում նշված կատեգորիայի անձանց հետ կատարվող քննչական գործողություններին մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունը, ապա 2023թ․ հունվարի 1-ից նման գործառույթ կարող են իրականացնել միայն որակավորված հոգեբանները:
Օրենսդրական այս պահանջի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2022թ․ հունիսի 9-ի համապատասխան որոշման հիման վրա նշված գործողություններին մասնակցելու իրավասություն է տրվել 25 հոգեբանի, ովքեր սահմանված ընթացակարգերն անցնելու արդյունքում ստացել են անհրաժեշտ որակավորվում:
Վերջիններիս հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն առանձնահատուկ վերաբերմունք պահանջող նշված կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանվածության, մասնագիտական աջակցության առավել բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից ընդգծել է համապատասխան քրեական վարույթներով քննչական գործողությունները միայն որակավորված հոգեբանների ներգրամամբ իրականացնելու օրենսդրական նոր պահանջը։ Նա հույս է հայտնել, որ հոգեբանները նախանձախնդրությամբ կմոտենան իրենց առաքելությանը։
Շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հոգեբաններին մանրամասն պարզաբանել են քրեական վարույթների շրջանակում նրանց կողմից մատուցվելիք ծառայությունների իրավական ընթացակարգերը, իրավապայմանագրային հարաբերությունների, քննիչների հետ աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։
2023թ․ հունվարի 1-ից անչափահասների, անգործունակների կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը միայն որակավորված հոգեբանների ներգրավման նոր ինստիտուտի գործարկման սահունությունն ապահովելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեն արդեն իսկ հատուկ շրջաբերականով իր տարածքային բոլոր ստորաբաժանումներին տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT