100 տարվա մեջ առաջին անգամ. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աշխատանքը կաթվածահար է, խոսնակ ընտրել չի հաջողվում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը վեցերորդ քվեարկության ընթացքում չկարողացան ընտրել նոր խոսնակ։ Հեռարձակումը վարում էր C-SPAN-ը։

Նոյեմբերին Կոնգրեսի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը վերահսկողություն է հաստատել ստորին պալատի վրա։ Այնուամենայնիվ, քվեարկության վեց փուլերից և ոչ մեկում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին չկարողացավ ապահովել մեծամասնության աջակցությունը՝ խոսնակի աթոռը շահելու համար:

Վեցերորդ փուլի արդյունքները նման էին չորեքշաբթի օրը կայացած նախորդ երկու քվեարկությունների արդյունքներին։ Մաքքարթին հավաքել է 201 ձայն (մեկով պակաս, քան երեքշաբթի օրը կայացած երրորդ փուլում)։ Հաղթելու համար անհրաժեշտ էր հավաքել 218 ձայն։

Վեցերորդ փուլում, ինչպես նախորդ երկուսում, հանրապետականները, հրաժարվելով աջակցել Մաքքարթիի՝ խոսնակի պաշտոնում նշանակմանը, որպես այլընտրանքային թեկնածու առաջադրեցին Բայրոն Դոնալդսին (Ֆլորիդա նահանգից)։ Նրա օգտին քվեարկել են 20 կոնգրեսականներ Հանրապետական կուսակցությունից։

Հանրապետական Վիկտորյա Սպարցը, որը ծագումով ուկրաինացի է, ձեռնպահ է քվեարկել և իր ձայնը չի տվել թեկնածուներից ոչ մեկին:

Դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսի օգտին, ինչպես նախորդ բոլոր փուլերում, քվեարկել են 212 կոնգրեսականներ՝ Դեմոկրատական կուսակցության բոլոր ներկայացուցիչները Կոնգրեսի ներկայիս գումարման ստորին պալատում։

Նոր գումարման համագումարն իր աշխատանքները սկսել է հունվարի 3-ին։ Երեքշաբթի օրը պետք է ընտրվեր Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ, սակայն քվեարկության երեք փուլից հետո հաղթողը չբացահայտվեց։ Հունվարի 3-ի երեկոյան ժողովն ավարտվեց և վերսկսվեց չորեքշաբթի։

Սա 100 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունը չի սահմանափակվել մեկ փուլով։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1923 թվականին, երբ խոսնակ ընտրելու համար պահանջվեց քվեարկության ինը փուլ:

Այս անգամ ընտրությունները նույնպես կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուներից մեկը չի հավաքել բավարար թվով ձայներ։ Քվեարկության վեցերորդ փուլից հետո ստորին պալատի նիստը դադարեցվել է, այն վերսկսվել է տեղական ժամանակով ժամը 20:00-ին (ՀՀ ժամանակով՝ հինգշաբթի՝ 05:00-ին), դարձյալ խոսնակ ընտրել չի հաջողվել:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Մաքքարթին ստիպված է եղել մի քանի զիջումների գնալ՝ փորձելով համոզել կոնգրեսականներին հաստատել իր թեկնածությունը։ Նա, մասնավորապես, համաձայնել է որոշակի սահմանափակումների՝ կապված իր՝ որպես խոսնակի պաշտոնավարման ժամկետների և պայմանների հետ։ Որոշ հանրապետականներ, սակայն, կարծում են, որ այս զիջումները բավարար չեն:

Մինչ խոսնակի նշանակումը Կոնգրեսի ստորին պալատի աշխատանքը, ըստ էության, մնում է կաթվածահար, քանի որ օրենսդիրները չեն կարող երդվել և անցնել լիարժեք օրենսդրական գործունեության։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47587 դիտում

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի

Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է

Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է