Երևան
12 °C
Ֆիլիպ Ռիկերը լքում է ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականի պաշտոնը Կովկասում բանակցությունների գծով և հունվարի 5-ին լքում դիվանագիտական ծառայությունը:
Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ ավելի քան երեսուն տարի դեսպան Ռիկերը մարմնավորել է նվիրվածությունն ու ծառայությունը դեպարտամենտին և Միացյալ Նահանգների ժողովրդին, այդ թվում՝ որպես Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական և դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Լոնդոնում:
Ըստ Փրայսի՝ Ռիկերի աշխատանքը՝ որպես ԱՄՆ պետքարտուղարի Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, արագացրել է ներգրավվածությունը և օգնել Հարավային Կովկասում խաղաղության համար կառուցվածքային գործընթացի կառուցմանը, ասել է նա:
«Նրա ներդրումը հաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել կայուն երկկողմանի խաղաղության շուրջ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։
Փրայսը հավելել է, որ 2022 թվականի օգոստոսին Ռիկերի՝ Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական նշանակվելուց ի վեր, «միշտ ենթադրվել և ակնկալվել է, որ նա այս պաշտոնը կզբաղեցնի կարճաժամկետ հիմունքներով՝ մինչև տարեվերջ»:
Նրա խոսքով՝ «Ռիկերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Վաշինգտոնի հանձնառությունը Հարավային Կովկասի համար ապահով, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագա ապահովելու հարցում»:
Փրայսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շարունակում է երկկողմանի համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և լուծումներ գտնելու չլուծված խնդիրների համար:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել էր որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական նախորդ տարվա օգոստոսի սկզբին:
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռիքերը միաժամանակ կատարում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալիս որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT