H1N1-ով վարակվածների մեծ մասը երեխաներն են, արդյոք վիրուսը նույն խոզի գրի՞պն է. ի՞նչ վտանգներ կան, և ինչպե՞ս պաշտպանվել

Հայաստանն այս պահին գտնվում է գրիպի և սուր-շնչառական վարակների ակտիվության շրջանում։ Չնայած ակտիվ փուլի միջին մակարդակում ենք, սակայն հիվանդացության աճը պահպանվում է։ Հիմնականում շրջանառվում է H1N1 վիրուսը։

Նշենք՝ այս վիրուսի հետևանքով Հայաստանում արդեն 2 մահվան դեպք է գրանցվել: Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ H1N1 գրիպի տեսակով վարակվածության վերջին դեպքը մեզ մոտ գրանցվել էր 2018 թվականին։ 2019 թվականին շրջանառվում էր H3N2 տեսակը, իսկ արդեն 2020-2021 թթ. քովիդի համավարակն էր ճնշել այլ վարակներին:

«Թե՛ պոլիկլինիկա, թե՛ հիվանդանոցների և շտապ օգնության դիմելիության կանչերի ցուցանիշները բարձր են։ Այս պահի դրությամբ ունենք 622 հիվանդ, որոնք բուժում են ստանում ՀՀ տարբեր ԲԿ-ներում, հիվանդների 95 տոկոսը 0-18 տարեկան է։ 95 տոկոսից 74 տոկոսն էլ կազմում են 0-4 տարեկան երեխաները։ Այսինքն՝ ամբողջ ծանրաբեռնվածությունը երեխաների մասով է, քանի որ նրանք համարվում են խոցելի խումբ»,- ասում է Խաչատրյանը։

218 հիվանդ էլ այս պահին բուժում է ստանում թոքաբորբ հիվանդության դեմ, որից 54 տոկոսը ևս 0-18 տարեկան երեխաներն են։ Համաճարակաբանը նշում է՝ թվերի այս բարձր ցուցանիշը կապ ունի և՛ վիրուսի ակտիվության հետ, և՛ մարդկանց ուշ դիմելիության։ Յուրաքանչյուր տարի այս սեզոնին ակտիվությունը զգացվում է, վիրուսների տարածման նպաստավոր պայմաններն են մարդաշատ վայրերը, փակ տարածքները՝ առանց օդափոխման, վիրուսակիր մարդկանց հետ շփվելը։

«Այս ակտիվ ցուցանիշն առկա է Եվրոպական և մեր տարածաշրջաններում։ Վիրուսի ախտանշանները՝ H1N1-ի, տևում են մի քանի ժամից մինչև 3 օր։ Հատկապես ակտիվ է առաջին փուլը, երբ անձը ախտանշաններ ունի, բայց, միևնույն է, գնում է աշխատանքի, հյուր, շփվում այլ մարդկանց հետ և տարածում վարակը»,- ասում է համաճարակաբանը։

Հարցին՝ իսկ արդյոք H1N1 վիրուսը հայտնի «խոզի գրի՞պն է», Խաչատրյանը մանրամասնում է՝ սա սեզոնային գրիպի տեսակ է, որը փոխանցվում է մարդուց մարդ, այլ ոչ թե խոզից մարդուն, ինչպես 2009 թվականի համավարակի դեպքում էր․ «H1N1 գրիպի ենթատեսակի հարուցիչը H1N1 վիրուսն է, որը 2009 թ-ին Մեքսիկայում «խոզի գրիպի» համաճարակի բռնկման պատճառ դարձավ։ 2010 թ-ին ԱՀԿ-ն հայտնեց համաճարակի ավարտի մասին, իսկ H1N1-ը վերածվեց սեզոնային գրիպ հարուցող շտամներից մեկի։ Երբ սկսվեց փոխանցվել մարդուց մարդ, ունեցանք ծանր և մահվան դեպքեր, և դրանից հետո այն դարձավ սեզոնային գրիպ»։ 

Շնչառական վարակները բազմազան են, դրանց ախտանշանները՝ նույնպես՝ սկսած պարզապես քթահոսությունից, կոկորդի ցավից, գլխացավերից, մկանացավերից։ Գրիպը առավել ծանր է ընթանում: H1N1-ի ախտանշանները հետևյալն են՝ բարձր ջերմություն, մկանացավ, գլխացավ, դող, սրտխառնոց, փորլուծություն, հարբուխ։ Ընդհանուր առմամբ ախտանշանները նույն են, տարբեր է օրգանիզմի արձագանքն ու իմունային համակարգը։ Գրիպի այս տեսակի խոցելի խմբերը հղիներն են, 6 ամսականից մինչև 4 տարեկան երեխաները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, 65-ից բարձր տարիքի անձինք։ 

Վիրուսի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝

  • Պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը:
  • Ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալը, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործումը։
  • Հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակելը։ Դեմքին, հատկապես՝ աչքերին, քթին ու բերանին, դիպչելուց խուսափելը:
  • Պարբերաբար ախտահանել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում, վիրուսի տարածումը կանխելու համար։ Մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից հնարավորինս խուսափելը։

H1N1-ի համար կա նաև հատուկ դեղամիջոց, որը տրվում է հիվանդներին նրանց տարիքին և հիվանդության ընթացքին համապատասխան։ 

ՀՎԿԱԿ-ի մասնագետը զգուշացնում է՝ կարևոր է խուսափել ինքնաբուժությունից և ժամանակին դիմել բուժօգնության՝ մինչ բարդացումները կդրսևորվեն կլինիկական ծանր ախտանշաններով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45569 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել