Երևան
12 °C
Մամուլում լուրեր էին շրջանառվում, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։
Ըստ նույն տեղեկությունների՝ Արսենյանի որդին մնալու է հոգեբուժարանում և շարունակելու է բուժումն այնտեղ։
ՀՀ առողջապահության նախարարությունից մեր զրույցում հայտնեցին, որ անձը ունի անձնական բժշկական գաղտնիության իրավունք, և ոչինչ հայտնել չեն կարող:
Տեղեկությունը ճշտելու համար «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ։
ՊՈԱԿ-ի բուժօգնության կազմակերպման բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը մեր զրույցում նշեց, որ Գուրգեն Արսենյանն այս պահին չի գտնվում քրեակատարողական հիմնարկում: «Այլ հարցերի պատասխանելու լիազորություն չունենք»,- ասաց նա:
Նշենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 27-ամյա Գուրգեն Արսենյանը։ Նրա մոտ հայտնաբերվել էին 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։
ՀՀ քննչական կոմիտեից, սակայն, մեր զրույցում նշել էին՝ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հանգամանքները դեռ պետք է պարզվեն նախաքննությամբ։ Անձը արգելանքի տակ չէ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին նշված առարկանները հայտնաբերելու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նախաքննությունը դեռևս շարունակվում է:
«Նշանակված է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս ստացված չէ։ Նշված քրեական վարույթով որևէ մեղադրյալ ներգրավված չէ, քրեական վարույթը դեռևս այն փուլում չէ, որտեղ կլուծվի քրեական հետապնդում հարուցելու հարց։ Տվյալ վարույթի շրջանակներում արգելանքի վերցված անձ չկա»,- մանրամասնեց նա։
Ինչ վերաբերում է այսօր մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Գուրգեն Արսենյանի տղայի ծանրոցում նրան խնամող հիվանդապահը հայտնաբերել է ժապավենով փաթեթավորված կասկածելի անհայտ զանգված, Աբրահամյանն ասաց. «Ինքնությունը չպարզված անձի կողմից նշված կենտրոն բերված հանձնուքում հնարավոր թմրամիջոցի հայտնաբերման փաստի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) հատկանիշներով։ Մնացած բոլոր հանգամանքները կպարզվեն քննությամբ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT