Խնդիր է դրված կանանց զինվորական ծառայության, նրանց կողմից մեծ ակտիվություն կա. փոխնախարար

Այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, խոսելով զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալուն ուղղված քայլերի մասին, նշեց, որ  պետությունը մի շարք քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, սակայն դրանց մասը չի բարձրաձայնում:

«Սա պետության պոզիտիվ պարտականությունն է: Նիստի ժամանակ հնչեց թյուր տեսակետ, թե մենք կամայական հայեցողական տրամաբանությամբ և անձնական ցանկությամբ ենք տալիս այդ օգնությունը: Բնականաբար, տալիս ենք օրենքի պահանջներին և գործող իրավակարգավորումներին համապատասխանող շահառուներին: Տպավորություն ստեղծվեց, թե մենք, ըստ ցանկության, որոշում ենք մեկին տալ, մյուսին մերժել: Նման բան գոյություն չունի, գոյություն ունեն իրավական գործընթաց և իրավակարգավորումներ, որի շրջանակներում էլ տրամադրվում է այդ օգնությունը»,- ասաց նա:

Վերջինս մանրամասնեց, որ զինծառայողների հիմնադրամի շահառու դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի տրցակը պետք է ներկայացնել զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն, որտեղից էլ ուղարկվում է հիմնադրամ. «Անհետ կորածների պարագայում պետք է հիմքում դրված լինի դատարանի վճիռ՝ անհայտ, բացակայող ճանաչելու մասին: Պրոցեսը արագացնելու համար պետությունն արդեն իսկ կատարել է փոփոխություն իրավական ակտերում, որ դատարանը կարճաժամկետ քննության առնի գործը և արագացված ընթացակարգով տրամադրի վճիռը»:

Խոսելով պարտադիր զինվորական ծառայության մեջ կանանց ներգրավվելու մասին՝ փոխնախարարն ասաց, որ դրա պատճառներից մեկը կանանց ակտիվության ցուցաբերումն է մարտական հրաձգության դասընթացներին:

«Խնդիր է դրված կանանց զինվորական ծառայության, և, հուրախություն մեզ, կանանց կողմից մեծ ակտիվություն կա: Ներկայումս քննարկման փուլում է օրենքի նախագիծը: Երբ հնարավոր լինի այդ նախագիծը դնել շրջանառության մեջ, կսպասենք նաև տեսակետների, դիտողությունների ու առաջարկների: Կարող եմ ասել, որ կամավորության հիմունքներով է իրականացվելու: Իրավական առումով կարող է ճիշտ չընկալվել, քանի որ զինվորական ծառայությունը դա պարտադիր ժամկետային զինծառայությունն է»,- ասաց Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը կանանց ներուժը օգտագործելն է, այն կանանց, որոնք ցանկություն և հնարավորություն ունեն իրենց նպաստը բերելու զինված ուժերի մարտունակության բարձրացման. «Կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության հնարավորությունների սահմաններում ամեն քայլ արվում է, որ մենք ունենանք մարտունակ, ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու ընդունակ զինված ուժեր ու բանակ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1060 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ