Երևան
12 °C
Հավատարմագրերի պատճենը հանձնելու համար հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Պիրունչիկին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք այս պաշտոնում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և բարեկամ Չեխիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։
Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, ներառյալ՝ համագործակցությունը Եվրոպական Միության շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևությունը հարաբերությունների խորացման գործում։
Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՂրղզստանը նոր վարչապետ ունի
Մեքենան փաստացի չի ստուգվել, միայն ձևական գործողություն է եղել. 4 զինվորի կյանք խլած վթարի նախաքննության ավարտ
Ալիևը հայտնել է՝ ԼՂ-ում քանի հայ է մնացել
Վարչապետը հայտնել է՝ ինչ աֆորիզմ է 2011 թվականին ընտրել որպես բնաբան՝ իր «Երկրի հակառակ կողմը» գրքի համար
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ-ն մանրամասնել է
Առանձին շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք
Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության. Ալիև
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է
Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպումը
Նեթանյահուն Սիրիայի տարածքից՝ Հերմոն լեռան գագաթից, հայտարարություն է տարածել. տեսանյութ
Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև
Սարամեջ գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգված է, ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևն անհամատեղելի է համարել Հայաստանի հետ խաղաղությունը և սպառազինությունների ձեռքբերման ընթացքը
100 հազար եվրո, եվրոպական անձնագիր. գեներալ Կիրիլովի սպանության գործով 2 ձերբակալված անձինք ցուցմունք են տվել
Ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու իմ հրավերը. Փաշինյանը՝ Կատարի էմիրին
Արևմտյան դիվանագետները վերադառնում են Սիրիա. 12 տարի անց Դամասկոսում բարձրացվել է Ֆրանսիայի դրոշը. տեսանյութ
Ինձ ուղղված հարցերն ունեն լայն ընդգրկում՝ սկսած անձնականից, ավարտած տնտեսականով և աշխարհքաղաքականով. վարչապետ
Իջևան քաղաքում մեքենա է հրդեհվել
Լիլիթ Մակունցն ու Պատրիկ Ֆալոնը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել TikTok-ի նկատմամբ՝ կապված Ռումինիայի ընտրությունների հետ
Մարիամին ու Աշոտին գրկած. Աննա Հակոբյանն արխիվային լուսանկար է հրապարակել
Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը կողաշրջվել և ուղղվել է. վարորդը՝ մահացել
Դատախազությունը պահանջում է Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահից բռնագանձել 6 անշարժ գույք, 1,7 միլիարդ դրամ
Ադրբեջանը թուրքական ռազմաբազայի կարիքը չունի. Ալիև
Ադրբեջանը ուրախ կլինի տեսնել ԼՂ-ում ռուսական ընկերությունների ներդրումները. Ալիև. տեսանյութ
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է, մի շարք ճանապարհների՝ մերկասառույց
Չիմացությունը մեր ամենամեծ թշնամին է. վարչապետ
Մաքրությունը՝ սկսած շքամուտքից. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի զավթված տարածքները վերադարձվել են բնակիչներին
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. տեղի է ունեցել վարչության նիստը
Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ՆԳՆ-ում. նախարարը որոշումներ է ստորագրել
Ոչ եթերային անուն ունի այն մարդը, որը նիստից հետո զանգում է լրագրողին, պատմում լսածը. Հովհաննիսյան. տեսանյութ
Ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում հրդեհ է բռնկվել
Թուրքիան «Eurofighter» կործանիչներ է ձեռք բերելու
Անիրական կատարումներ. Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հովեր» կամերային երգչախմբի համերգին
Երկկողմ համագործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին
Համագործակցությունը երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է. տեղի է ունեցել Պապիկյան-Լըկորնյու հանդիպումը
Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին
Վանաձորում տնակ է այրվել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT