Ադրբեջանի ղեկավարությունն անկեղծանում է՝ այսպես կոչված միջանցքի պնդումները եռակողմ հայտարարության հետ աղերս չունեն․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն և հրապարակել հարցուպատասխանն ամբողջությամբ։

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել Լեռնային Ղարաբաղում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կարող են հեռանալ, քանի որ նրանց հեռանալու համար ճանապարհը բաց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Ադրբեջանի նախագահն իր այս հայտարարությամբ ակամա ընդունում է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր միջազգային պարտավորությունները, արդեն ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախահայությանը և Լեռնային Ղարաբաղը նպատակամղված կերպով հասցնում է հումանիտար աղետի: Ադրբեջանն ընդունում է, որ իր գործողությունների վերջնանպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելն է, Լեռնային Ղարաբաղի հայությանն իր սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկելն է:

Այս պայմաններում միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հստակ գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և փրկել արցախահայությանը վերահաս արհավիրքից: Չի կարելի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել հայրենիք ունենալու և իրենց հայրենիքում կենսագործունեության բնական իրավունքից։

Հարց. Ադրբեջանի նախագահը նույն հարցազրույցում հերթական անգամ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ընդունել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ տերմինը չկա: Միաժամանակ, սպառնացել է թե «միջանցքը լինելու է՝ անկախ նրանից Հայաստանը ցանկանում է դա, թե ոչ»: Ինչ կարող եք ասել այս առումով:

Պատասխան. Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է նոյեմբերի 9-ի հայտարարությանը համահունչ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ: Մենք պատրաստ ենք ազգային օրենսդրության շրջանակում դա իրականացնել ամենակարճ ժամանակահատվածում՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Միաժամանակ, Հայաստանը երբևէ չի համաձայնվի արտատարածքային միջանցքի տրամադրմանը։

Ողջունելի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես ինքն էլ անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: Հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։

Իսկ ուժով միջանցք բացելու մասին սպառնալիքները ևս մեկ անգամ ակնառու կերպով ի ցույց են դնում միջազգային իրավունքում առանցքային դեր ունեցող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների նկատմամբ պաշտոնական Բաքվի բացարձակ արհամարանքը:

Հերթական անգամ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումները լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

Հարց. Հարցազրույցում Իլհամ Ալիևը նաև անդրադարձ է կատարել ԵՄ դիտորդական առաքելությանը՝ իր դժգոհությունը հայտնելով Հայաստանում նոր դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունից:

Պատասխան. Նախևառաջ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ առաքելության դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել շարունակել ԵՄ հետ փոխշահավետ համագործակցությունը՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Միության նոր դիտորդական առաքելության իրականացման համատեքստում:

Մեզ համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահի դժգոհությունը. չէ՞ որ խոսքը, կրկնենք, ՀՀ ինքնիշխան տարածքում առաքելության իրագործման հնարավորության մասին է: Ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ ԵՄ նոր առաքելությունը խոչընդոտ կհանդիսանա ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նոր ագրեսիա ձեռնարկելիս, ինչի վտանգը շարունակում է շատ բարձր մնալ:

Հարց. Նշանակու՞մ է սա արդյոք, որ բանակցությունները կարելի է համարել ավարտված:

Պատասխան. Ամենևին, 2022թ. դեկտեմբերին մենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կամ, ինչպես ընդունված է ասել, խաղաղության պայմանագրի նախագծի մեր առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և այժմ սպասում ենք նրանց արձագանքին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
677 դիտում

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը

Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ

Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան

Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան

Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար

Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ

Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե

Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար

Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան

Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն