Ի՞նչ պիտի անի ՀՀ կառավարությունը, որ չի անում․ պարտիզանական ջոկատ կազմի, գնա միջա՞նցք, «գողանա՞» կեղծ բնապահպաններին

Արցախում առկա իրավիճակը մեզ տեղափոխում է միջնադարյան իրականություն․ երբ արտաքին թշնամին չէր կարողանում նվաճել որեւէ բերդ կամ ամրոց, այն պաշարում էր, խափանում կենսական անհրաժեշտության մատակարարումները՝ ջուր, սնունդ, ինչի հետեւանքով հումանիտար անելանելի իրավիճակ էր ստեղծում, եւ բերդի բնակիչները ստիպված էին լինում անձնատուր լինել։

Այսօր լրացավ մեկ ամիսը, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Ժամանակակից աշխարհում, փաստորեն, «պետությունների ընտանիքի» անդամ համարվող Ադրբեջանը գործում է միջնադարյան մեթոդներով՝ զանգվածաբար խախտելով միջազգայնորեն ամրագրված բոլոր իրավունքներն ունեցող, ինքնորոշված մեկ այլ պետության քաղաքացիների՝ արցախցիների իրավունքները։

Փաստ է, որ հակահումանիտար այս ակտը՝ շրջափակումը, Ադրբեջանը միանձնյա չի իրականացնում, այլ՝ անուղղակի մասնակցությամբ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի, որը ներկայացնող երկիրը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է։

Ինչ է ստացվում․ ընտանիքի երկու անդամը, ի տես մյուսների, կոպտորեն խախտում են երրորդի իրավունքները եւ ոչ մի առարկայական պատասխանատվություն չեն կրում (մասնավորապես՝ միջանցքը փակողը)՝ բացի ընտանիքի ականատես անդամների հղած «չի կարելի»-ներից։ 120 հազար արցախցի, փաստորեն, գերի է վերցվել մոտ երկու տասնյակ ադրբեջանցի բնապահպանի կողմից, իսկ խաղաղապահ զորակազմը, որի անմիջական առաքելությունն է Լաչինի միջանցքի վերահսկողությունը, դիտորդի կարգավիճակում հետեւում է, թե կողմերից ո՞ր մեկի դիմադրողականությունն է ավելի բարձր, ո՞ր մեկն ավելի շատ «կձգի»՝ Ալիեւի խամաճիկնե՞րը, որոնք ապահովված են բոլոր միջոցներով, այսինքն՝ կուշտ են, գոհ ու ապահով, թե՞ հումանիտար կտտանքների ենթարկվող 120 հազար արցախցիները։

Միջանցքի փակ լինելու հարցում պատասխանատու երկու սուբյեկտներին՝ Ադրբեջանին եւ խաղաղապահ զորակազմին ֆիքսելը, սակայն, չի հանգեցնում խնդրո առարկայի ապաշրջափակմանը։ Հարցերի հարցը մնում է հետեւյալը՝ ի՞նչ անել այդ ուղղությամբ, ի՞նչ լրացուցիչ գործիքներ կիրառել, որոնք, նկատենք, կարող են լինել ոչ միայն դիվանագիտական, այլ ընդհուպ ոչ դիվանագիտական։

ՀՀ իշխանության հասցեին այս օրերին ընդդիմադիր դաշտից ու նաեւ Արցախից հնչում են մեղադրանքներ, թե իշխանությունը եւս պատասխանատվություն է կրում միջանցքի բացման հարցում, քանի որ ինքն է նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերից մեկը, սակայն դրա անմիջական «շահառուն» նաեւ Արցախն է։ Իսկ երբ հարցը հասնում է «ինչ անել»-ուն, ավելի ստույգ՝ «է՞լ ինչ անել»-ուն, ընդդիմությունն ու ՀՀ իշխանության հանդեպ պահանջատեր մյուս սուբյեկտները գերադասում են բերանները ջուր առնել ու խուսանավել կոնկրետ, ադեկվատ առաջարկ անելուց՝ «պատասխանատվության սլաքներն» ուղղելով նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրած միայն մեկ սուբյեկտի՝ ՀՀ կառավարության կողմը։  

Արդ, արդյոք ՀՀ-ն հրաժարվե՞լ է իր վրա դրված պատասխանատվությունից։ Անշուշտ, ոչ, եւ դա չի կարող չընդունել նույնիսկ ամենաթունդ ընդդիմադիրը։ ՀՀ-ն իրեն հասու դիվանագիտական գործիքները գործի է դրել՝ ՄԻԵԴ դիմելով, ՄԱԿ-ի ԱԽ դիմում ներկայացնելով, եւ շարունակում է միջազգային այլ հարթակներում ակտիվ աշխատանքը՝ հանգուցալուծելու լաչինյան ճգնաժամը։

Այս համատեքստում էլ ի հայտ է գալիս հաջորդ հարցը՝ բացի դիվանագիտական գործիքներից՝ ՀՀ-ն ունի՞, ավելի ճիշտ՝ կարո՞ղ է իրեն թույլ տալ կիրառել այլ՝ ոչ դիվանագիտական գործիքներ, ինչի մասին ակնարկում են միջանցքի բացմամբ տոչորվող, բայց ոչ մի խելքին մոտ առաջարկ չանող ընդդիմադիր որոշ գործիչներ։  

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, օրինակ, նախօրեի ֆեյսբուքյան իր «լայֆում», երիցս երգելով հին երգը՝ «այս իշխանությունը պատասխանատու է միջանցքի բացման հարցում», նշեց, թե նոյեմբերի 9-ի հայտարարության «բոլոր կետերի առնվազն մոնիթորինգը, պահանջատիրությունը դրված է Հայաստանի վրա։

«Սա շատ կարեւոր հանգամանք է՝ պահանջելու ՀՀ իշխանական ոհմակից մաքսիմալ ջանքեր գործադրել՝ դիվանագիտական եւ ոչ միայն դիվանագիտական, եկեք էսպես ասենք, Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ»։   

Իշխանությանը 44-օրյա պատերազմը սադրելու համար մեղադրող սույն գործիչը լավ կլիներ պարզաբաներ, թե հատկապես ի՞նչ նկատի ունի «ոչ դիվանագիտական ջանքեր» ասելով, ջանքերի այդ ո՞ր կերպն ու ձեւն է համարվում «ոչ դիվանագիտական»։ Ասենք, այդ ի՞նչ պիտի անի ՀՀ կառավարությունը, որ չի անում․ պարտիզանական ջոկատ կազմի, գնա միջա՞նցք, «գողանա՞» կեղծ բնապահպաններին ու այսպիսով բացի միջանցքը, թե՞ դիմի «պրանք»-ի մեթոդին՝ զանգահարի բնապահպանների շտաբի ղեկավարին ու Ալիեւի ձայնով հրահանգի թարգե՞լ ակցիաներն ու գնալ տներով։

Իսկ եթե լուրջ, ապա «ոչ դիվանագիտական ջանքեր» ասվածն արդյոք այնպիսի՞ ջանքերի գործադրումը, այնպիսի գործիքների կիրառումն է, որոնցից վառոդի հոտ է գալիս, որոնք կրակելու ու սպանելու հատկություն ունեն, եւ որոնց կիրառման դեպքում անխուսափելի են նաեւ պատասխան կրակոցներն ու զոհերը։ Կարճ ասած՝արդյոք Աշոտյանն իր ընդդիմադիր մեկ այլ գործընկերոջ՝ Արծվիկ Մինասյանի պես կարծում է, որ ՀՀ-ն պետք է զենքի ուժով՝ «ռազմական գործողություններ իրականացնելով» բացի միջանցքը՝ նոր պատերազմ սկսելով Ադրբեջանի հետ։

Թե ինչ զարգացումներ կհաջորդեն այդպիսի գործիքներ կիրառելու դեպքում, Աշոտյանն ու Մինասյանը շատ լավ պատկերացնում են, սակայն իրենց նեղություն չեն տալիս մտահոգվել հետեւանքների մասին, քանի որ դրանց «ջառման քաշողը» լինելու են ոչ թե իրենք, այլ Աշոտյանի ասած «իշխանական ոհմակը»։  

Հ․Գ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության նիստի ժամանակ, ըստ էության, պատասխանեց ռազմական ճանապարհով հարցի լուծման ակնկալիք ունեցողներին՝ բացառելով ՀՀ-ի կողմից նման սցենարի կիրառման հավանականությունը, ընդհակառակը՝ շեշտելով դիվանագիտական կրկնապատկված ջանքերով հարցի լուծմանը հասնելու տարբերակը։  

Լաչինի միջանցքի փակումը, ըստ Փաշինյանի, սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, եւ չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են այդ սցենարը մշակողների համար։

Հուսանք՝ ամեն ինչ պարզ ու ըմբռնելի է ասված, լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն չկա, եւ «ռազմական գործողությունների» մասին մտմտացող սուբյեկտները չեն տրվի քարոզչական սադրանքներին՝ դրանցից բխող հետեւանքներով։  

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5170 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել