Երևան
12 °C
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և Անկարան անկեղծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Այս մասին Anadolu գործակալությանը հայտնել են Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները։
Նշվում է, որ ուղիղ մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին բանակցություններից։ Այս նախաձեռնությունների շրջանակներում արդեն իսկ արվել են առաջին քայլերը, ինչպիսիք են՝ ուղիղ չվերթների վերականգնում, ուղիղ օդային բեռների խոչընդոտների վերացում։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ հոկտեմբերի 6-ին կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը։
Հատուկ ներկայացուցիչների բանակցությունների չորրորդ փուլից հետո, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 1-ին, տեղի ունեցավ երկու առանձին հանդիպում՝ Թուրքիայի և Հայաստանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ըստ աղբյուրների՝ այդ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել սահմանամերձ գոտում, իսկ երկրորդը՝ Ալիջան անցակետում։ Երկու հանդիպումներն էլ անցել են ընկերական մթնոլորտում։
Անկարայի աղբյուրները նշել են, որ տեխնիկական աշխատանքները՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների ցամաքային սահմանով տարանցման հետ, շարունակվում են։ Ալիջան անցակետի տարածքում գտնվող կամրջով վերը նշված կատեգորիայի անձանց անցնելու կարգը կհամակարգվի՝ կախված ենթակառուցվածքի վիճակից։
Աղբյուրները չեն բացառել, որ ապագա բանակցություններում կարող են բարձրացվել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտրի վերսկսումը։
Միաժամանակ, 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպմանը երկու կոնկրետ որոշում է կայացվել, այնուհետև կայացել է երկու առանձին հանդիպում՝ կապված այդ որոշումների կատարման հետ։
Չնայած այն հանգամանքին, որ այս պահին նկատվում է կարգավորման գործընթացի դանդաղում, շփումները չեն դադարեցվել, և այժմ Անկարայի և Երևանի միջև քննարկվում են տեխնիկական ասպեկտները, նշել են դիվանագիտական աղբյուրները։
«Անկարա-Երևան երկխոսությանը ցանկացած արտաքին միջամտություն կարող է բացասաբար ազդել տարածաշրջանի բոլոր գործընթացների վրա, սակայն Անկարան կշարունակի ջանքեր գործադրել ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, այլև երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար»,- ընդգծել են աղբյուրները։
Մեկնաբանելով Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային առևտրի հնարավոր վերսկսման թեման՝ աղբյուրները հիշեցրել են, որ 1993 թվականին երկրների միջև բեռնափոխադրումների ծավալը հասել է 160 հազար տոննայի։
Երկաթուղային տրանսպորտի վերսկսման դեպքում այս ցուցանիշը կաճի էքսպոնենցիալ, վստահ են աղբյուրները։
Աղբյուրները նշում են, որ նորմալացման հինգերորդ բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն մինչ դրա կայացումը անհրաժեշտ է մի շարք փոխադարձ քայլեր ձեռնարկել: Բանակցություններ կանցկացվեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։
Անդրադառնալով 2022 թվականի փետրվարի 2-ին վերսկսված Թուրքիայի և Հայաստանի միջև օդային հաղորդակցության թեմային՝ աղբյուրները հայտնել են, որ թռիչքներն իրականացվում են բնականոն հունով։
«Մարդիկ սկսել են շփվել և կարող են ազատ տեղաշարժվել: Նորմալացման գործընթացում տեղի ունեցավ մի բան, որը տեսանելի չէ անզեն աչքով։ Եթե նախկինում Թուրքիայի քաղաքացիները հայաստանյան վիզա ստանալու համար դիմում էին Թբիլիսիով, ապա այժմ ամեն ինչ արդեն հասանելի է համացանցում։ Նախկինում Հայաստանում ինտերնետը հասանելի չէր Թուրքիայի քաղաքացիներին։ Այսուհետ այն բաց է։ Հյուպատոսական գործերը նույնպես շատ լավ են ընթանում։ Կատարվում են մի շարք մարդասիրական քայլեր, որոնք նույնպես անտեսանելի են անզեն աչքով»,- նշել են աղբյուրները։
Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիափոխադրումների խոչընդոտների վերացումը զգալի ներդրում կունենա երկու երկրների տնտեսական հարաբերություններում, վստահ են աղբյուրները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT