Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու էֆեկտիվությունը և իմաստը պետք է դրսևորվի նաև Լաչինի խնդրի լուծմամբ. Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու էֆեկտիվությունը և իմաստը պետք է դրսևորվի նաև Լաչինի խնդրի լուծմամբ:

Այս մասին ասվում է ԱԺ կայքում հրապարակված՝ Քոչարյանի հետ հարցազրույցում: Այն ներկայացնում ենք ստորև.

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս իրավիճակում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում նպատակահարմար չէ։ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էլ արձագանքել է, թե «սա բավականին նոր հայտարարություն է»։ Վարչապետի հայտարարությունը լրացուցիչ լարվածություն չի՞առաջացնի Հայաստան-ՌԴ հարաբերություններում։

-Ո՛չ, սա լարվածություն չի առաջացնում, և եթե Պեսկովի համար դա անակնկալ է եղել, ապա նա պարզապես պետք է շարադրեր փաստերը։ Մենք ՀԱՊԿ-ին բազմիցս դիմել ենք, և ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց, իր իրավասությունների շրջանակում չի արձագանքել։ ՀԱՊԿ-ը ստեղծվել է կոլեկտիվ համագործակցության հենքի վրա, ևեթե անդամ պետություններից մեկի ինքնիշխան տարածքը պարբերաբար ենթարկվում է հարձակման, ապա ՀԱՊԿ-ի հիմնական գործողություններից մեկը պետք է լիներ աջակցելը։ Չենք ասում ռազմական աջակցություն, բայց գոնե պետք է գնահատական տար ոչ ՀԱՊԿ անդամ պետության գործողություններին։ Զորավարժությունը հանուն զորավարժության չի լինում։ Զորավարժությունները լինում են, երբ կոլեկտիվ անվտանգության համակարգն իր կոլեկտիվ գործառույթները դարձնում է իրականություն։

-Այսինքն, այս կառույցն այլևս չի՞ գործում։

-Կառույցը գործում է, երբ քաղաքական այլ նպատակներ են ի հայտ գալիս, ինչպես Ղազախստանում։ Բայց մեզ առնչվող թեմաների մեջ ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, ցանկալի գործողություններ չդրսևորեց և այսօր էլ չի դրսևորում։ Հիմա խաղարկում են այն խաղաքարտը, որ Զասն ասել է, թե մենք պատրաստ ենք սպառազինություն տալ։ ՀԱՊԿ-ը չի կարող սպառազինություն տրամադրել, այստեղ խաբկանք կա, ՀԱՊԿ-ը սպառազինություն տնօրինող չի, կոլեկտիվ անվտանգության համակարգի սպառազինության տնօրինումը կոլեկտիվ մարմնի կոնսենսուսի արդյունքում է լինում, իսկ այնտեղ մեր հարցում երբեք կոնսեսուս չի եղել։

-Ու նորից քննարկվում է այդ կառույցում մնալ–չմնալու հարցը։

-Ո՛չ, գալիս է այդ կառույցն աշխատացնելու ցանկությունն իրականություն դարձնելու հարցը։ Եթե չի ստացվի, այսպես թե այնպես, մենք ՀԱՊԿ-ում ենք, բայց ՀԱՊԿ-ը որտե՞ղ է, հասկանալի չէ։ Մենք ուզում ենք, որ ՀԱՊԿ-ը կատարի իր իրավասությունները, ինչն առայժմ չի անում։

-Մեկ ամսից ավելի՝ Լաչինի միջանցքը փակ է, վթարների հետևանքով Արցախում անցել են հովհարային անջատումների, ինտերնետային կապը պարբերաբար խափանվում է։ Օղակը գնալով սեղմվում է։ Ո՞րն է լինելու խնդրի լուծումը։

-Չգիտեմ՝ օղակը որքան կսեղմվի, բայց Լաչինի միջանցքը հավերժ փակ չի կարող մնալ։

-Այլընտրանքային ճանապարհները՝ Շուշիի հատվածով անցնող, կամ օդային ճանապարհը չպե՞տք է արդեն գործեին։

-Դրանց մասին պետք է շատ ինտենսիվ խոսել։ Օդային ճանապարհը նշանակում է միջազգային հանրության կողմից համապատասխան գործողությունների պարտադրում, և սա հենց ճնշման գործիքներից մեկն է։ Այլընտրանքային մեկ այլ ճանապարհի հնարավորություն կարող է լինել։ Եվ Արցախի իշխանությունն այս առումով հսկայական անելիք ունի։

-Արցախի ԱԽ վերջին նիստում ընդունված հայտարարությամբ անհամաձայնություն էր հայտնվում Հայաստանի վարչապետի դիրքորոշումների վերաբերյալ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանի դժգոհությունը Հայաստանից շատ հասցեական է։ Ինչպե՞ս եք սա բացատրում։

-Ռուբեն Վարդանյանի կերպարը անհասկանալի է մնում ինձ։ Ես չեմ կարող մեկնաբանել մի մարդու հայտարարություն, որը նոր է հայտնվել Արցախի կառավարման համակարգում, և պարզ չէ՝ կառավարման արդյունավետությունն ինչի վրա է կառուցված։ Պետք է հասկանանք՝ Ռուբեն Վարդանյանի իշխանությունը որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում։ Ի վերջո, Արցախը նախագահական երկիր է, ունի նախագահ, պաշտպանության բանակ, ուժային կառույցներ, Ռուբեն Վարդանյանը ի՞նչն է կառավարում։ Կիրակի օրը հայտարարեց բենզինի ներկրման մասին, խոստացավ երկուշաբթի շարունակել և պարզապես անհետ կորավ։ Եթե կան տեսակետներ, քննարկենք դրանք Արցախի իշխանության բոլոր թևերի հետ, որտեղ կարող է լինել նաև Ռուբեն Վարդանյանը։ Նա, բացի դժգոհելուց, որևէ գործնական քայլ ՀՀ կառավարության հետ չի արել։ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու էֆեկտիվությունը, իմաստը և գործողությունների արդյունավետությունը պետք է դրսևորվի հենց նույն Լաչինի միջանցքի խնդրի լուծման հարցում ևս։ Պետք է համերաշխության մթնոլորտում գնանք խնդիրների լուծմանը։ Ռուբեն Վարդանյանը և Արցախի իշխանությունը պետք է գան այն վիճակին, որ ՀՀ իշխանությունների հետ պետք է անցնել այս բարդ ճանապարհը։

–Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հայտարարեց, որ ամբողջ աշխարհը Արցախը դիտարկում է որպես Ադրբեջանի մաս: Դո՞ւք էլ եք այդպես կարծում:

–Նիկոլ Փաշինյանն ընդամենն արձանագրել է եղած իրողությունները: Ուրիշ բան, թե մենք ինչպես ենք ապրել Ղարաբաղյան շարժումից հետո, հաջողությունների ու անհաջողությունների ինչ փուլեր ենք ունեցելև ինչ պետք է անենք, որ անհաջողություններին փոխարինեն հաջողությունները: Ադրբեջանն իր պարտություններից դասեր քաղեց, գնաց երկար ճանապարհով, ստեղծեց իր զինված ուժերը և ուժային ճանապարհով գնաց լուծումների: Մինչ այդ նրա մտոքով ուժային լուծում չէր անցնում: Երբ ասում ենք, թե ինչու մեր ուզածով չստացվեց, ընդդիմադիր դաշտի մեր քույրերն ու եղբայրները գոռում են՝ ինչո՞ւ եք նորից անցյալը փորփրում: Որովհետև անհաջողությունների հիմքը դրվել է անցյալում: Ասում են՝ ձեր մեջ էլ կան անցյալից գործիչներ: Մեր մեջ են անցյալից այն քաղաքական գործիչները, որոնք կերտել են այդ հաղթանակները: Իրենց մեջ էլ կան այդպիսիք, բայց հետո ո՞նց տնօրինեցին այդ հաջողությունը հոկտեմբերի 27-ից հետո: Մեր գահավիժումն սկսվել է հոկտեմբերի 27-ից,դրա համար էլ կարծում եմ, որ այդ գործի բացահայտումը շատ հարցերի պատասխան կտա:

–Բայց իշխանությունը քայեր չի անում այդ ուղղությամբ:

–Իշխանությունը չպետք է քայլեր անի, իրավապահ համակարգը պետք է անի քայլեր, դրանք արվում են: Գուցե հասարակության համար տեսանելի չեն, բայց շատ բաներ պետք է տեսանելի չլինեն:

–44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները ո՞ր փուլում են։ Հրավիրյալների ցանկը դեռ չկա՞:

–Դուք ծավալը չեք պատերացնում: Ես մեռա ասելով, թե ինչ ծավալի նյութերի հետ ենք ծանոթանում: Նույնիսկ կարող է պահ գալ, որ հրավիրյալներն անհրաժեշտ չլինեն: Քննչական կոմիտեում 1700-ից ավելի գործ է քննվում, մեզ մոտ 10 հազարից ավելի նյութեր են ուսումնասիրվում: Դուք ուզում եք հրավիրյալներին տեսնել մեր սենյակից դուրս գալիս և հարցնեք՝ ի՞նչ էիք խոսում քննիչ հանձնաժողովի նիստում: Դուք դա տեսել եք քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում, բայց սա 44-օրյա պատերազմ է, և ծավալները, անորոշությունները չափազանց շատ են:

–Սահմանված ժամկետում չե՞ք ավարտելու աշխատանքը:

–ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն եղավ,և ժամկետի խնդիր չունենք: Մեզ տրվեց լրացուցիչ ևս 6 ամիս ունենալու հնարավորություն։Ձեզ հետաքրքրող հրավիրյալներին կտեսնեք: Մենք հիմա պատրաստում ենք Կանոնակարգի հերթական փոփոխությունը, որը վերաբերում է հրավիրյալներին: Այն անձինք, որոնք շտապեցին հայտարարել, թե մենք չենք գալու, կտեսնեն, որ այդ չգալը կունենա իրավական հետևանք:

–Ընդդիմությունը մասնակցեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այս տարվա առաջին նիստին։ Նրանց վերադարձն ինչպե՞ս եք գնահատում:

–Ընդդիմությունը մեր հանձնաժողովի նիստերին մեկ գալիս է, մեկ չի գալիս: Ի զարմանս ինձ, առաջին անգամ վերջին 6 ամսում, եկավ հանձնաժողովի կին պատգամավորը: Իրենք՝ կոնկրետ «Հայաստան» խմբակցությունը, բերել էր մի նախագիծ, որը պատրաստված չէր:

–Այսինքն, Դուք հակված էիք ընդունել նախագիծը, եթե պատրաստվա՞ծ լիներ:

–Օրինագիծը պետք է փուլեր անցներ կառավարության հետ, պաշտպանական գերատեսչության հետ, հանձնաժողովի աշխատանքային քննարկումներով: Ոչ մի փուլ չէր անցել: Նույնիսկ օրինագիծը ներկայացնող «Հայաստան» խմբակցության մեր գործընկեր Գեղամ Նազարյանը չէր կարդացել կառավարության՝ 9 էջից բաղկացած առարկությունները: Բացի քաղաքական բովանդակությունից, իրավական բովանդակություն չներկայացվեց։ Ես երեկ իմացա, որ Գեղամ Նազարյանը պետաիրավական հանձնաժողով է գնացել: Հարց է առաջանում՝ Գեղամ Նազարյանի աշխատանքը մեր հանձնաժողովում ինչո՞վ չէր բավարարում, որ ուղարկվեց այլ հանձնաժողով: Դա իրենց իրավունքն է: Վերջին հաշվով ինքը իրավաբան չէ, լրագրող է։ Գեղամ Նազարյանին տվել էին մի քաղաքական տեքստ՝ առանց իրավական բովանդակության: Խնդրեցի, որ «Հայաստան» խմբակցությունում կողմոնորշվեն, երկու ամսով հետաձգեն, և այդ ընթացակարգերով օրինագիծն անցնի:

–44-օրյա պատերազմից հետո ի՞նչ քայլեր ենք արել, որոնք ցույց կտան, որ զինված ուժերում փոփոխություններ են տեղի ունենում:

–Պատերազմից հետո իշխող ուժի պատգամավորները, գործադիրի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են սահմանային դիրքեր, դիտարկել են առաջնագծիվիճակը։ Ընդդիմությունն այդ դաշտում երբեք չի եղել: Նոր տարվա շեմին ցանկացան լինել զորամասերում, դիմել էի պաշտպանության նախարարին: Նախարարը դիմեց ինձ, որպեսզի կոորդինացնեմ, ներդաշնակվեն նրանց ուղղությունները: Ես առաջարկեցի, որ ներկայացնեն իրենց ցանկությունների գրաֆիկը, դա հաստատվեց: Ես ՊՆ-ի հետ համաձայնեցրի, որ իրենք բոլոր ուղղություններով բոլոր զորամասերում գնան և համոզվեն, որ լայնածավալ աշխատանք է կատարվել ու կատարվում է: Սպասում էի, որ գալուց հետո գոնե միկրոֆոնը կվերցնեն, կասեն՝ այնուամենայնիվ, աշխատանքներ կան: Բայց ոչ։ Անցած նիստում փոխանակ դրանից սկսեն, սկսեցին լրիվ ուրիշ բեմադրած թատրոն ներկայացնել, որը տապալվեց, ինչպես իրենց բոլոր քաղաքական թատերական ներկայացումները:

Անընդհատ ասում են՝ կլուբնիկ-կլուբնիկ: Միայն կլուբնիկը չէ։ Նայեք, թե ինչպիսին էին ինժեներական կառույցները նախկինում, և ինչ բովանդակություն ունեն դրանք այսօր: Որքանո՞վ էին կոնսերվայի բանկաների հետևում պաշտպանված իրենց երեխաները, և որքանո՞վ են պաշտպանված հիմա՝ հողի տակ։ Իրենք էլ, որ գնացել, տեսել էին, գոնե ասեին՝ լավ, ինչ-որ բան անում եք: Դա էլ չեն ուզում ասել, որովհետև իրենց քաղաքական առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, թույլ չի տալիս, որ որևէ դրական տեսակետ էս խեղճերը ցանկանան հնչեցնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1391 դիտում

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր