2 քննիչ պաշտոնից ազատվել է և հեռացվել համակարգից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ իրականացված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի հատկապես կարևոր գործերով քննիչը մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ դրսևորել է անգործություն: Առանձին վարույթներով 45 օրից մինչև ավելի քան 6 ամիս շարունակ, քննչական և այլ վարութային գործողություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հիմքերի, ինչպես նաև հսկող դատախազի օրինական, առարկայական ցուցումների առկայության պայմաններում, նա չի ապահովել դրանց պահանջների ամբողջական կատարումը, չի պահպանել քննության ողջամիտ ժամկետները, չի դրսևորել պատշաճ ջանասիրություն։ Վերջինս քրեական վարույթները թողել է անշարժ վիճակում, իսկ որոշ քրեական վարույթներով՝ բավարարվել սակավաթիվ քննչական գործողություններ կատարելով: Բացի այդ, ՀԿԳ քննիչն առանց հիմնավոր պատճառի չի ներկայացել հերթական ատեստավորմանը:

Մյուս դեպքում հարուցված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի մեկ այլ տարածքային ստորաբաժանման քննիչը, նշանակված լինելով այդ պաշտոնին, պատշաճ կարգով իրազեկված լինելով պաշտոնի նշանակվելու հրամանի մասին, ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի վայր, չի ներկայացրել գրավոր բացատրություն՝ անհարգելի բացակայությունների վերաբերյալ, չի կատարել զբաղեցրած պաշտոնից բխող գործառութային պարտականությունները, ինչի պայմաններում տուժել է արդարադատության և նախաքննության շահը:

Հաշվի առնելով վերոնշյալ խախտումների բնույթը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է վերոնշյալ երկու քննիչների նկատմամբ օրենքով սահմանված ամենախիստ՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժի կիրառման հնարավորության վերաբերյալ միջնորդություններ։

Կարգապահական հանձնաժողովն իր որոշումներով բավարարել է միջնորդությունները, և ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19076 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել