Երևան
12 °C
Հայաստանում տաքսի ծառայությունների խնդիրը շարունակում է չկարգավորված մնալ: Քաղաքացիների դժգոհությունները պայմանավորված են ոչ միայն դրանց սակագների, այլ նաև շատ մեքենաների դեպքում սանիտարահիգենիկ վիճակով, վարորդների՝ հանրային ծառայություն մատուցելու՝ տարրական նորմերին չտիրապետելու, հաճախ երիտասարդ աղջիկներին տարբեր տեսակի առաջարկություններ անելու մասով:
Այդպիսի մի օրինակ է երևանաբնակ Տաթևի հետ պատահած դեպքը, որին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդը ենթարկել է վիրտուալ սեռական ոտնձգության։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա մանրամասնում է՝ «Յանդեքս»-ից օգտվել է երեկ՝ 00։00-ից հետո, երբ կանչ է գրանցել, որպեսզի տուն գնա։ Նրան մինչև մեքենան ճանապարհել են ընկերները, վճարել գումարը, իսկ ահա ընթացքի ժամանակ երիտասարդ վարորդը սեքսուալ բնույթի առաջարկություններ է արել աղջկան։ Տաթևի խոսքով՝ թեև ինքը չի արձագանքել կամ խուսափողական պատասխաներ է տվել, սակայն վարորդը շարունակել է առաջարկություններ անել:
«Ոչ ադեկվատ խոսակցություն էր, հարցերը մոտավորապես այսպիսինն էին՝ «ի՞նչ ձևի տղաներ են դուր գալիս», «տո՞ւն ես գնում», «մենա՞կ ես ապրում», «կարո՞ղ է գնանք մի տեղ, երեկոն շարունակենք», «կարո՞ղ է բարձրանամ տուն», «ես ամեն մեկին չէ, որ նման առաջարկներ եմ անում», «մեծավարի քեզ բան եմ ասում»: Ես ակնհայտ հասկացնում էի, որ խոսելու մտադրություն չունեմ, բայց նա շարունակում էր։ Անադեկվատ մարդու տպավորություն էր թողնում»,- մեր զրույցում պատմում է Տաթևը։
Ըստ նրա՝ խոսակցությունը դադարեցնելու ու նաև մի փոքր անվտանգ զգալու համար այդ պահին զանգահարել է ընկերոջը, որպեսզի վարորդը հասկանա, որ նա կապի մեջ է ինչ-որ մեկի հետ։ Սակայն խոսակցությունը ընդհատվել է ինչ-որ պատճառով, և վարորդը շարունակել է նույն պահվածքը դրսևորել․ «Սկսեցի վախենալ, որովհետև մեքենայի մեջ էի անադեկվատ մարդու հետ, և ամեն ինչ հնարավոր էր։ Սպասում էի ամեն ինչի։ Կարող էր մեքենայի դռները փակել և վարել, որ կողմ ցանկանար։ Մեր շենքին մոտ էինք արդեն, վրան գոռացի՝ ասելով կանգնեցրու մեքենան, և նա ընթացքը դանդաղեցրեց։ Փախչեցի դեպի շենքը»:
Տաթևի համար անհանգստացնող է եղել նաև այն, որ հավելվածի տեսանելի հատվածում չկա որևէ կոճակ, որի միջոցով հնարավոր կլինի ինչ-որ մեկին տեղեկացնել, որ վտանգի մեջ ես․ «Միայն ինչ-որ ֆունկցիա կա, շատ պատուհաների տակ թաքնված, որի մեջ պետք է ծանոթի հեռախոսահամար մուտքագրես, բայց կոնկրետ ոչինչ չկա, որի միջոցով կարող ես ահազանգել»։
Վերջինս ասում է՝ «Յանդեքս» ծառայությունից օգտվում է երկար ժամանակ, սակայն նման դեպք իր հետ առաջին անգամ էր պատահում։ Տեղի ունեցածի վերաբերյալ նա տեղյակ է պահել «Յանդեքս» ծառայությանը, որտեղից նրան ընդամենը ասել են, թե այդ վարորդը այսուհետև չի ընդունի իր պատվերը: Տաթևի հարցին՝ վարորդը հեռացվելո՞ւ է համակարգից, թե՞ ոչ, ծառայությունից պատասխանել են, որ այդ տեղեկատվությունը չեն կարող իրեն հայտնել։
Պատահածի մասին նա նաև գրել է «Ֆեյսբուք»-ում, որից հետո ծառայությունը նորից է կապ հաստատել նրա հետ, հայտնել, որ «Յանդեքս»-ի մասնագետները կուսումնասիրեն, եթե Տաթևը տրամադրի այն հեռախոսահամարը, որով կատարել է պատվերը։ Ծառայությունից նաև հայտնել են, որ տվյալ վարորդի վերաբերյալ կարծիքները վերցվել են հատուկ հսկողության տակ։ Կրկնակի բողոքների դեպքում նոր ամբողջությամբ կարգելափակեն նրա հնարավորությունները։
«Կատարվել է լրացուցիչ աշխատանք։ Դա լրջորեն ազդում է նոր պատվերներ ստանալու՝ վարորդի հնարավորությունների վրա, ուստի նա շահագրգռված է կոռեկտ, պրոֆեսիոնալ աշխատել։ Կրկնակի բողոքների դեպքում մենք անմիջապես կարգելափակենք պատվերներ ստանալու՝ նրա հնարավորությունը»,- հավաստիացրել են ծառայությունից:
«Յանդեքս» տաքսի ծառայության արձագանքում նաև խոստովանություն կա՝ միշտ չէ, որ կարողանում են կանխարգելել նման դեպքերը, քանի որ վարորդները ընտրվում են գործընկեր տաքսոպարկերի միջոցով։
Տաթևի գրառման արձագանքներում բազմաթիվ օգտատերերը ևս իրենց դժգոհությունն են արտահայտել Հայաստանում տաքսի ծառայությունների սպասարկման վերաբերյալ՝ շեշտելով հատկապես «Յանդեքս» ծառայությանը: Կա ընդգծում, որ Հայաստանում գտնվող ռուսները նույնպես բողոքում են այս ծառայությունից: Նույնիսկ Հայաստան գալ ցանկացող ընկերներին հրապարակայնորեն զգուշացնում չօգտվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT