Երևան
12 °C
Հունվարի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում անցկացվել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը», որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու, ծրագրերի համակարգող Ստելլա Սարուխանյանը։
Ֆորումի եզրափակիչ լիագումար նիստն անցկացվում էր բոլոր երկրներից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ։ Համագումարի ընթացքում ելույթ է ունեցել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, իր երախտագիտությունը հայտնել համագումարի կազմակերպիչներին՝ ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդային և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիին։

Կանանց դերը և ազդեցությունը պետք է ըստ արժանվույն գնահատել աշխարհի բոլոր երկրներում՝ կրթական, մշակությաին, առողջապահակն և այլ ոլորտներում՝ իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը։ Սա կարևոր է նաև խաղաղության դարաշրջան բացելու, ատելությունը հաղթահարելու գործում։
Վարչապետի տիկինը ներկաներին պատմել է նաև 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, ընդգծել, որ դա պատերազմ էր ընդդեմ ազատության, ժողովրդավարության և խաղաղության։ Հիշեցրել, որ պատերազմի օրերին, խաղաղություն հաստատելու համար բաց նամակով դիմել է մի շարք պետությունների առաջին տիկիններին։ Շարունակել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներկայիս իրավիճակը, երբ 120․000 հայ շրջափակման մեջ է և երազում է խաղաղության մասին։

Աննա Հակոբյանը կրկին միասնականության կոչով դիմել է ներկաներին, առաջարկել մեկտեղել ջանքերը։ Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են՝ ասել է վարչապետի տիկինը։
Իր ելույթի վերջում Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ու անցկացնել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։

Եզրափակիչ ելույթով հյուրերին է դիմել համագումարի կազմակերպիչ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան, հույս հայտնել, որ համագումարը կարող է նպաստել կանանց դերի բարձրացմանն ու հզորացմանը և վստահեցրել, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել կանանց ուժն օգտագործելու ու աշխարհում խաղաղություն հաստատելու համար:
Իրանի առաջին տիկինը ողջունել է հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրորդ համագումարը Հայաստանում կանցկացվի:

Համագումարի ավարտին հուշագիր է ստորագրվել, ըստ որի մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։ Ըստ փաստաթղթի՝ պետք է ստեղծվի գենդերային հավասարության հարթակ և ֆոնդ, որտեղ հավաքված գումարը կհանձնվի ամեն տարի անցկացվող փառատոնի հաղթողներին։
Համագումարին մասնակից առաջին տիկինները նաև նամականիշ են մարել և կարևոր ներդրում կատարած ազդեցիկ մի քանի կանանց մրցանակներ են հանձնել։

Համագումարի ավարտից հետո ՀՀ վարչապետի տիկինն ու ԻԻՀ առաջին տիկինը առանձնազրույց են ունեցել և պայմանավորվել հետամուտ լինել համագումարը Հայաստանում անցկացնելու կազմակերպչական աշխատանքներին։
Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան առանձնազրույց է ունեցել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Կողմերը համակարծիք են եղել, որ պետք է ջանք գործադրել աշխարհում կանանց առողջության պահպանմանն ուղված քայլերում, ինչպես նաև պայմանավորվել են զարգացնել երկու երկրների առողջապահական գերատեսչությունների գործակցությունը։

«Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին 300-ից ավելի կանայք՝ գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ, բարձրաստիճան կին պաշտոնյաներ, նախարարներ ու առաջին տիկիններ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT